Արևայրուք, ճառագայթման ազդեցությամբ մաշկի այրվածք, որն առաջանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների գերազդեցության հետևանքով։ Ընդհանուր ախտանշաններն են՝ մաշկի կարմրածությունը, որը նաև բավականին տաք է և ցավոտ, ընդհանուր թուլությունը, թեթև արտահայտված գլխապտույտը և սրտխառնոցը։ Այլ ախտանշաններից են նաև մաշկի այտուցվածությունը, բշտերի առաջացումը և մաշկի թեփոտումը։ Չափից դուրս ՈՒՄ ճառագայթումը կարող է առաջացնել առաջնային, չմալիգնիզացվող մաշկի ուռուցք[1][2], իսկ ծայրահեղ դեպքերում կարող է նաև սպառնալ կյանքին։ Արևայրուքը հյուսվածքի բորբոքային պատասխանն է, որն առաջանում է ՈՒՄ ճառագայթմամբ ԴՆԹ-ի վնասման արդյունքում։ Երբ ՈՒՄ ճառագայթման ազդեցությամբ ամբողջությամբ վնասվում են թիրախավորված բջիջները, նրանք մեռուկանում են և վերափոխվում նորերի՝ բերելով մաշկի ռեգեներացիայի[3]։

Արևայրուք
Sunburn
Ռիսկի գործոններմաշկի տիպը, տարիքը, արևապաշտպանների չօգտագործումը
Բարդություններմաշկի քաղցկեղ
Կանխարգելումօգտագործել արևապաշտպաններ և արևապաշտպան հագուստ
 Sunbathing Վիքիպահեստում

Արևապաշտպան միջոցառումները ընդգրկում են արևապաշտպան քսուկներ և արևապաշտպան հագուստ, որոնք կանխարգելում են մաշկի այրվածքները կամ նույնիսկ անգամ մաշկի քաղցկեղը։ Երեխաները ավելի շատ են հակված ճառագայթմամբ մաշկի վնասմանը, այդ իսկ պատճառով նրանց մոտ ավելի հետևողականորեն պետք է լինել արևապաշտպան միջոցառումների նկատմամբ։

Ախտանշաններ խմբագրել

 
Արևայրուքից առաջացած բշտերուսային շրջանում

Ախտանշանները արտահայտվում են մաշկի կարմրությամբ և ցավով։ Այլ ախտանշաններն են՝ այտուցը, բշտերի առաջացումը, քորը, թեփոտումը, սրտխառնոցը, տենդը, դողը և ուշագնացությունը։ Վնասված մակերեսում նկատվում է նաև տեղային ջերմության բարձրացում՝ պայմանավորված արյան կենտրոնացմամբ բորբոքային օջախում։ Արևայրուքները լինում են մակերեսային և ավելի խորանիստ տեղակայմամբ։ Բշտիկների առաջացումը խոսում է երկրորդ կարգի այրվածքի մասին[4]։

Տարատեսակներ

Թեթև աստիճանի արևայրուքները առաջացնում են կարմրություն թիրախավորված օջախում։ Ավելի լուրջ այրվածքների դեպքում առաջանում են բշտիկներ և նույնիսկ անգամ հնարավոր է պահանջվի հիվանդանոցային օգնություն։

Տևողություն

Արևայրուքը կարող է առաջանալ մինչև 15 րոպեում, կամ նույնիսկ վայրկյանների ընթացքում, եթե կա ինտենսիվ ճառագայթում։ Այնուամենայնիվ մաշկի վնասումը հաճախ անմիջապես ակներև չի լինում։

Արևայրուքից հետո մաշկը կարող կարմրել 30 րոպեում, բայց ավելի հաճախ կարմրությունը ի հայտ է գալիս 2-6 ժամ հետո։ Ցավը ուժգին արտահայտվում է ճառագայթումից հետո 6-48 ժամվա ընթացքում։ Մաշկի վնասումը շարունակում է զարգանալ մինչև 1-3 օր, որին հաջորդում է մաշկի թեփոտումը 3-8 օրվա ընթացքում։ Իսկ մաշկի թեփոտումը և քորը կարող է դեռ շարունակվել մի քանի շաբաթ։

Մաշկի քաղցկեղ

ՈՒՄ ճառագայթումը պատճառում է արևայրուք և կարող է բարձրացնել մաշկի քաղցկեղի ռիսկը՝ մելանոմա, բազալ-բջջային կարցինոմա և տափակաբջջային կարցինոմա[1]։ Մտահոգությունն այն է, որ մելանոմայի առաջացումը ունի ճառագայթման դոզա կախյալ էֆեկտ և կախված է ամբողջ կյանքի ընթացքում ճառագայթման գումարային ազդեցությունից[5]։ Ենթադրվում է, որ ԱՄՆ-ում և Ավստրալիայում մելանոմաների ավելի քան 1/3-ը կարելի է կանխել արևապաշտպան քսուքների կանոնավոր օգտագործմամբ[6]։

Պատճառները խմբագրել

 
ՈՒՄ ճառագայթման ազդեցությամբ ԴՆԹ-ի վնասում

Արևայրուքը առաջանում է արևի ՈՒՄ ճառագայթման ազդեցությամբ, բայց պատճառ կարող են հանդիսանալ նաև ճառագայթման արհեստական աղբյուրները։ Այն օրգանիզմի պատասխան ռեակցիան է, որի ժամանակ դիտվում է ճառագայթման ազդեցությամբ ԴՆԹ-ի վնասում։ Այս վնասումը գլխա

վորապես առաջանում է թիամինի դիմերով։ Վնասման օջախը ճանաչվում է օրգանիզմի կողմից, որին ի պատասխան ակտիվանում են պաշտպանության մեխանիզմները՝ ներառելով բջիջների ապոպտոզը, ԴՆԹ-ի վերականգնումը և վնասված վերնամաշկի հեռացումը, որի արդյունքում վերականգնվում են մաշկի վնասված բջիջները և բարձրանում է մելանինի արտադրությունը՝ կանխելով մաշկի հետագա վնասումը։

Մելանինը կլանում է ՈՒՄ ճառագայթները՝ հանդիսանալով որպես լուսապաշտպան (ֆոտոպրոտեկտոր)։ Կանխելով ՈՒՄ ճառագայթների ֆոտոններով քիմիական կապերի խզումը՝ մելանինը արգելակում է ԴՆԹ-ի ուղղակի վնասումը և ազատ ռադիկալների առաջացումը (ԴՆԹ-ի անուղղակի վնասում)։ Այնուամենայնիվ, մելանոցիտները պարունակում են ավելի քան 2000 գենոմային տեղամասեր, որոնք շատ զգայուն են ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ, և այդպիսի տեղամասերը կարող են մոտ 170 անգամ ավելի զգայուն լինել վնասման հետևանքով առաջացած ցիկլոբութան պիրիմիդին դիմերի նկատմամբ[7]։

Արևայրուքի հիմքում ընկած է մաշկի բորբոքայի ռեակցիան, որի մեջ ընգրկված են պրոստանոիդները և բրադիկինինը։ Այս միացությունները բարձրացնում են ջերմության նկատմամբ զգայունությունը՝ նվազեցնելով ջերմային ռեցեպտորների շեմը 109 °F (43 °C)-ից մինչև 85 °F (29 °C)[8]։ Ցավը կարող է առաջանալ CXCL5 սպիտակուցի գերարտադրությունից, որը դրդում է նյարդային վերջավորությունները[9]։

Մաշկի տիպով է որոշվում արևայրուքի աստիճանը։ Հիմնականում բաց մաշկով մարդիկ, թեկուզ և սահմանափակ ճառագայթումից, կարող են ստանալ մաշկի այրվածք։ Ֆիցպատրիկի մաշկի ֆոտոտիպերի դասակարգումը նկարագրում է ՈՒՄ ճառագայթներին ի պատասխան մաշկի նորմալ փոփոխությունները։ Տիպ 1 մաշկով մարդիկ ավելի են հակված արևայրուքներ ստանալուն քան տիպ 4 մաշկով անձինք։ Այնուամենայնիվ,մաշկի բոլոր տիպերում էլ առաջացնում են արևայրուքներ[10]։

Ֆիզպատրիկի մաշկի ֆոտոտիպերն են՝

  • Տիպ 0՝ ալբինոս
  • Տիպ I` գունատ, սպիտակ մաշկ, հեշտությամբ այրվածքների ստացում, մաշկի գունային փոփոխություն չի լինում
  • Տիպ II` սպիտակ մաշկ, հեշտությամբ այրվածքների ստացում, գունային փոփոխոխությունը լինում է դժվարությամբ
  • Տիպ III` սպիտակ մաշկ, կարող է վնասվել և գունափոխվել հեշտությամբ
  • Տիպ IV` բաց շագանակագույն մաշկ, դժվարությամբ է վնասվում, բայց հեշտությամբ է գունափոխվում
  • Տիպ V` շագանակագույն մաշկ, սովորաբար չի վնասվում, բայց գունափոխվում է հեշտությամբ
  • Տիպ VI` սև մաշկ, չի վնասվում և ավելի է մգանում ՈՒՄ ճառագայթման ազդեցությամբ[11]

Տարիքը նույնպես ազդում է արևի նկատմամբ մաշկի դրսևորած ռեակցիայի վրա։ Մինչւ 6 տարեկան երեխաները և 60 տարեկանից բարձր անձինք ավելի զգայուն են արևի ճառագայթների նկատմամբ[12]։

Կան որոշ գենետիկ հիվանդություններ, օրինակ՝ պիգմենտային քսերոդերմա, որը բարձրացնում է մաշկի զգայունությունը և մեծացնում մաշկի քաղցկեղ ստանալու ռիսկը։ Նրա հիմքում ընկած է վնասված ԴՆԹ-ի վերականգման խանգարումը[13]։

Դեղորայք խմբագրել

ՈՒՄ ճառագայթումից առաջացող մաշկի այրվածքների ստացման ռիսկը բարձրանում է նաև որոշ դեղորայքների օգտագործման արդյունքում, որոնք ավելի զգայուն են դարձնում մաշկը։ Օրինակ՝ անտիբիոտիկներ, ներքին ընդունման հակաբեղմնավորիչներ, անտիդեպրեսանտներ, տրանկվիլիզատորներ, ակնեի բուժման ժամանակ օգտագործվող որոշ պրեպարատներ և այլն[14]։

ՈՒՄ ճառագայթման ինտենսիվություն խմբագրել

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը ցույց է տալիս տվյալ պահին և վայրում արևայրուք ստանալու ռիսկը[12]։ Նպաստող գործոններն են՝

  1. Օրվա ժամը՝ շատ վայրերում արևի ճառագայթներն ամենաուժեղն են լինում 10-ից մինչև 16-ը ընկած ժամանակահատվածում[15]։
  2. Ամպածածկ՝ ուլտրամանուշակագույն ճառագայթումը մասամբ արգելափակվում է ամպերով, բայց նույնիսկ ամպամած օրերին արևի վնասակար ՈՒՄ ճառագայթման զգալի տոկոսը կարող է անցնել ամպերի միջով։
  3. Անդրադարձնող մակերեսներ՝ ջուր, ավազ, ձյուն, սառույց։ Նրանք անդրադարձնելով արևի ճառագայթները կարող են առաջացնել արևայրուք[16][17]։
  4. Տարվա եղանակը՝ գարնան վերջում և ամռան սկզբին՝ արևի դիրքով պայմանավորված, կարող է պատճառվել ավելի ծանր արևայրուքներ
  5. Բարձրությունը՝ ավելի բարձր տեղանքներում մաշկի այրվածքներ ստանալու ռիսկը բարձրանում է՝ պայմանավորված մթնոլորտային շերտերի պակաս լինելով, որոնք արգելափակում են արևի ճառագայթների որոշ մասը։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությունն ավելանում է մոտ 4%-ով՝ յուրաքանչյուր 305 մ բարձրության համար։
  6. Հասարակածին ավելի մոտ լինելը, որտեղ արևի ճառագայթները ուղիղ անցնում են մթնոլորտային շերտերի միջով և ունեն բավականին բարձր անբարենպաստ ազդեցությում մաշկի վրա։

Օզոնի քայքայում խմբագրել

Վերջին տասնամյակների ընթացքում ամբողջ աշխարհում աճել են արևայրուքների հաճախականությունն ու ծանրությունը՝ մթնոլորտի օզոնային շերտի քիմիական նյութերով վնասումների պատճառով։ 1970-ականների և 2000-ականների միջև միջինում ստրատոսֆերային օզոնը նվազել է մոտավորապես 4%-ով, ինչը նպաստում է 4%-ով երկրագնդի մակերեսին ուլտրամանուշակագույն ճառագայթման միջին ինտենսիվության աճին։ Օզոնային շերտի քայքայումը և «օզոնային անցքերը» հանգեցրել են շատ մեծ փոփոխությունների որոշ վայրերում, հատկապես՝ հարավային կիսագնդում[18]։

Մաշկի թխեցում խմբագրել

Արևայրուքը, որը զարգանում է որպես պաշտպանական մեխանիզմ արևի ճառագայթման նկատմամբ, հանդիսանում է ցանկալի արդյունք մարդկանց մեծամասնության համար[19]։ Այն էլ հանգեցրել է ՈՒՄ ճառագայթման մեծացմանը թե՛ բնական աղբյուրներից՝ արևից, և թե՛ արհեստական լամպերից։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, մաշկաբանության ամերիկյան ասոցիացիան և մաշկի քաղցկեղի ասոցիացիան խորհուրդ են տալիս խուսափել արհեստական ուլտրամանուշակագույն ճառագայթների աղբյուրներից, ինչպիսիք են սոլյարիները[20][21][22]։

Ախտորոշում խմբագրել

 
A sunburned leg below the shorts line

Տարբերակիչ ախտորոշում խմբագրել

Արևայրուքների տարբերակիչ ախտորոշումը պետք է տարբերակել այլ մաշկային ախտաբանություններից, որոնք ևս դրդվում են ՈՒՄ ճառա գայթներից՝ ֆոտոալերգիկ ռեակցիաներ, տեղային կամ համակարգային դեղամիջոցներից առաջացած ֆոտոտոքսիկ ռեակցիաներ կամ այլ մաշկային ախտաբանություններ, որոք սրանում են արևի ճառագայթումից։ Ախտորոշման հաստատման համար պետք է ուշադրություն դարձնել ՈՒՄ ճառագայթների ինտենսիվությանը և տևողությանը, դեղորայքների օգտագործմանը և մաշկաբանական անամնեզին։

  • Ֆոտոտոքսիկ ռեակցիաներ՝ դեղերով և քիմիական միացություններով դրդված մաշկի վնասումն է արևի ճառագայթների ներքո, որի արդյունքում ընկած են ոչ իմունոլոգիական ռեակցաիները ի տարբերություն մնացած արևայրուքների պատճառագիտության։ Ֆոտոտոքսիկ ռեակցիաներ առաջացնող դեղերից են՝ ամիոդարոն, դակարբազին, ֆտորքինոլոններ, 5-ֆլյուրոուրացիլ, ֆուրոսեմիդ, նալիդիքսաթթու, ֆենոթիազիններ, ռետինոիդներ, սուլֆոնամիդներ, տետրացիկլիններ, թիազիդներ և վինբլաստին[23]։
  • ֆոտոալերգիկ ռեակցիաներ՝ իմունոլոգիական ռեակցիաներ են, որոնք դրդվում են միաժամանակ որոշ դեղորայքների օգտագործմամբ և արևի ճառագայթներով։ Որոշ դեղեր և քիմիական միացություններ առաջացնում են ազատ ռադիկալներ, դրանք էլ դրդում են հակածինների առաջացումը, որոնք հարուցում են չորրորդ տիպի գերզգայունության ռեակցիա։ Այս դեղորայքներն են՝ 6-մեթիլկումարին, ամինոբենզոյաթթու և էսթերներ, քլորպրոմազին, պրոմեթազին, դիկլոֆենակ, սուլֆոնամիդներ և սուլֆոնիլուրեազ։ Ֆոտոտոքսիկ ռեակցիաների ժամանակ դիտվում է մաշկի ինտենսիվ քոր և դիտվում է մաշկի հաստացում[23]։
  • Ֆիտոֆոտոդերմատիտներ՝ մաշկի բորբոքային ռեակցիաների զարգացումն է որոշ բույսերի (նեխուր,խոտ և այլն) հետ կոնտակտից հետո, ՈՒՄ ճառագայթման ազդեցությամբ։ Առաջացնում են մաշկի կարմրություն, ցավ և բշտիկավորում[10]։
  • Եղնջացան՝ առաջանում է ՈՒՄ ճառագայթմամբ մի քանի րոպեների ընթացքում, իսկ անհետանում է ժամերի ընթացքում[10]։
  • Որոշ մաշկային հիվանդություններ սրվում են արևի ճառագայթներից՝ համակարգային կարմիր գայլախտ, դերմատոմիոզիտներ, ատոպիկ դերմատիտներ, ակնե և ռոզացեա[10]։

Բացի այդ, քանի որ արևայրուքը ճառագայթային այրվածքի տեսակ է[24][25], այն կարող է ի սկզբանե թաքցնել ռադիոակտիվության ուժեղ ազդեցությունը, ինչը հանգեցնում է սուր ճառագայթային համախտանիշի կամ ճառագայթման հետևանքով առաջացած այլ հիվանդությունների։ Օրինակ, արևայրուքից առաջացած էրիթեմայի և ճառագայթային այլ այրվածքների միջև տարբերությունն անմիջապես ակնհայտ չէ։ Ջերմային հիվանդությանը և սուր ճառագայթային համախտանիշի սկզբնական փուլին բնորոշ ախտանշաններն են՝ սրտխառնոցը, փսխումը, ջերմությունը, թուլությունը/հոգնածությունը, գլխապտույտը կամ նոպաները, որոնք կարող են լրացուցիչ ախտորոշիչ շփոթություն առաջացնել[26]։

Բուժում խմբագրել

Բուժման հիմնական տարբերակը արևի հետագա ազդեցությունից խուսափելն է, ինչպես նաև մասի լավագույն բուժումը ժամանակն է։ Արևայրուքների մեծ մասն ամբողջությամբ բուժվում է մի քանի շաբաթվա ընթացքում։

Ամերիկյան մաշկաբանության ասոցիացիան արևայրուքի բուժման համար խորհուրդ է տալիս հետևյալը[27]՝

  • ցավը մեղմացնելու համար հաճախակի սառը թրջոցներ և սառը լոգանք ընդունել
  • օգտագործել հանգստացնող, խոնավեցնող քսուկներ, որոնք պարունակում են ալոե վերա և սոյա
  • կիրառել հակաբորբոքային պրեպարատներ (իբուպրոֆեն, ասպիրին և այլ ՈՍՀԲԴ-ներ), որոնք կարող են մեղմացնել ցավը
  • պահպանել օրգանզիմի հիդրատացումը՝ օգտագործելով մեծ քանակով հեղուկներ
  • չդիպչել արևայրուքից առաջացած բշտիկներին, փոխարենը թողնել ինքնուրույն վերականգնվեն
  • Պաշտպանել արևից արդեն իսկ վնասված մաշկը ազատ հագուստով և օգտագործել արևապաշտպան քսուկներ, որպեսզի կանխարգելեք մաշկի հետագա վնասումը՝ չգրգռելով արևայրուքը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 World Health Organization, International Agency for Research on Cancer "Do sunscreens prevent skin cancer" Արխիվացված 26 Նոյեմբեր 2006 Wayback Machine Press release No. 132, 5 June 2000
  2. World Health Organization, International Agency for Research on Cancer "Solar and ultraviolet radiation" IARC Monographs on the Evaluation of Carcinogenic Risks to Humans, Volume 55, November 1997
  3. 798, բաժին Sunburn(անգլ.) EMedicine կայքում
  4. «How to treat sunburn | American Academy of Dermatology». www.aad.org. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  5. "Facts About Sunburn and Skin Cancer", Skin Cancer Foundation
  6. Dennis LK, Vanbeek MJ, Beane Freeman LE, Smith BJ, Dawson DV, Coughlin JA (2008 թ․ օգոստոս). «Sunburns and risk of cutaneous melanoma: does age matter? A comprehensive meta-analysis». Annals of Epidemiology. 18 (8): 614–27. doi:10.1016/j.annepidem.2008.04.006. PMC 2873840. PMID 18652979.
  7. Premi S, Han L, Mehta S, Knight J, Zhao D, Palmatier MA, Kornacker K, Brash DE. Genomic sites hypersensitive to ultraviolet radiation. Proc Natl Acad Sci U S A. 2019 Nov 26;116(48):24196-24205. doi: 10.1073/pnas.1907860116. Epub 2019 Nov 13. PubMed
  8. Linden DJ (2015). Touch: The Science of Hand, Heart and Mind. Viking. Վերցված է 2015 թ․ մարտի 1-ին.
  9. Dawes JM, Calvo M, Perkins JR, Paterson KJ, Kiesewetter H, Hobbs C, Kaan TK, Orengo C, Bennett DL, McMahon SB (2011 թ․ հուլիս). «CXCL5 mediates UVB irradiation-induced pain». Science Translational Medicine. 3 (90): 90ra60. doi:10.1126/scitranslmed.3002193. PMC 3232447. PMID 21734176.
  10. 10,0 10,1 10,2 10,3 Wolff K, Johnson R, Saavedra A (2013). Fitzpatrick's color atlas and synopsis of clinical dermatology (7th ed.). New York: McGraw-Hill Medical. ISBN 978-0-07-179302-5. OCLC 813301093.
  11. Wolff, K, ed. (2017). «PHOTOSENSITIVITY, PHOTO-INDUCED DISORDERS, AND DISORDERS BY IONIZING RADIATION». Fitzpatrick's Color Atlas and Synopsis of Clinical Dermatology (8th ed.). New York, NY: McGraw Hill. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  12. 12,0 12,1 «Sunburn – Topic Overview». Healthwise. 2013 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
  13. Kraemer KH, DiGiovanna JJ (1993). «Xeroderma Pigmentosum». In Adam MP, Ardinger HH, Pagon RA, Wallace SE, Bean LJ, Stephens K, Amemiya A (eds.). GeneReviews®. Seattle (WA): University of Washington, Seattle. PMID 20301571.
  14. "Avoiding Sun-Related Skin Damage". Fact-Sheets.com. 2004. Retrieved 3 January 2015.
  15. «Tanning – Ultraviolet (UV) Radiation». Health Center for Devices and Radiological. United States Food and Drug Administration. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  16. «Global Solar UV Index: A Practical Guide» (PDF). World Health Organization. 2002. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին. «Up to 80% of solar UV radiation can penetrate light cloud cover.»
  17. «How UV Index Is Calculated». EPA. 2012. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին. «Clear skies allow virtually 100% of UV to pass through, scattered clouds transmit 89%, broken clouds transmit 73%, and overcast skies transmit 31%.»
  18. «Twenty Questions and Answers About the Ozone Layer» (PDF). Scientific Assessment of Ozone Depletion: 2010. World Meteorological Organization. 2011. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
  19. «Suntan». Healthwise. 2005 թ․ մարտի 27. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 26-ին.(չաշխատող հղում)
  20. «Prevention - SkinCancer.org». skincancer.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
  21. «Dangers of indoor tanning | American Academy of Dermatology». www.aad.org. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
  22. «WHO | Artificial tanning devices: public health interventions to manage sunbeds». WHO. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
  23. 23,0 23,1 Kasper DL, Fauci AS, Hauser SL, Longo DL, Jameson JL, Loscalzo J (2015 թ․ ապրիլի 8). Harrison's principles of internal medicine (19th ed.). New York. ISBN 978-0-07-180215-4. OCLC 893557976.
  24. «What Are the Types and Degrees of Burns?».
  25. «Sunburn – Health Encyclopedia – University of Rochester Medical Center».
  26. «Acute Radiation Syndrome | CDC». 2020 թ․ հոկտեմբերի 23.
  27. «How to treat sunburn | American Academy of Dermatology». www.aad.org. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևայրուք» հոդվածին։