Այրվածք, օրգանիզմի հյուսվածքների վնասվածք, որը առաջանում է բարձր ջերմաստիճանի, քիմիական նյութերի, էլեկտրական հոսանքի կամ իոնացնող ճառագայթների տեղային ազդեցություններից։ Եթե այրվել է մարմնի մակերևույթի 10-15%-ից ավելին, ապա օրգանիզմում դրա հետևանքով առաջացած փոփոխություններն անվանում են այրվածքային հիվանդություն։

Այրվածքներ
ախտանիշ կամ նշան Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիավնասվածք, կլինիկական նշան Խմբագրել Wikidata
Բժշկական մասնագիտությունանհետաձգելի բժշկություն Խմբագրել Wikidata

Այրվածքային շոկ

խմբագրել

Առաջին ժամերին այրվածքային փոփոխությունները կարող են առաջացնել շոկ։ Դրա հիմքում ընկած է կենսական կարևոր օրգաններում արյան շրջանառության խանգարումը, որը պայմանավորված է արյան թանձրացման հետևանքով նրա ծավալի նկատմամբ։ Վերջինս կապված է արյան շրջանառության վերքային մակերևույթ արյան հեղուկի մասի արտահոսքով։ Այրվածքային շոկը կարող է տևել մինչև 48 ժամ։

 
Այրվածքներ ստացած, անաշխատունակ մարդկանց թիվը 100 000 բնակչության հաշվով (2004 թվականի թվյալներ)[1]
     չկան տվյալներ      50-ից քիչ      50-100      100-150      150-200      200-250      250-300      300-350      350-400      400-450      450-500      500-600      ավելի քան 600

Թունավորում

խմբագրել

Ավելի ուշ սկսվում է օրգանիզմի ինքնաթունավորումը այրված հյուսվածքների քայքայման արգասիքներով, իսկ վերքերի թարախակալման պահից սկսած՝ ախտածին բակտերիաների կենսագործունեության արգասիքներով և թունավոր նյութերով։ Թունավորումն ուղեկցվում է մարմնի թուլությամբ, բարձր ջերմաստիճանով, ախորժակի բացակայությամբ, նիհարումով, անքնությամբ, հոգեկան խանգարումներով։ Այդ ֆոնի վրա առաջանում են տարբեր բարդություններ, որոնցից ավելի հաճախակի և ծանր են թոքաբորբը, ստամոքսաղիքային համակարգի լորձաթաղանթների խոցային ախտահարումները և արյան վարակումը։

Այրվածքի տեսակներ

խմբագրել
 
Այրվածքի երեք աստիճանները

Տարբերում են մակերեսային այրվածքներ, որոնք ապաքինվում են ինքնուրույն, և խորը՝ ապաքինման համար անհրաժեշտ է կատարել մարմնի այլ մասից վերցրած սեփական մաշկի փոխպատվաստում։

Մակերեսային այրվածքներ

խմբագրել

Մակերեսային են մաշկի I, II և III աստիճանի այրվածքներ, որոնց ժամանակ մեռուկանում է մաշկի մակերեսային շերտը, բայց պահպանվում են ծլական շերտը և, այսպես կոչված, մաշկի հավելումները, մազային կոճղեզները, քրտնագեղձերը և ճարպագեղձերը, որոնցից ձևավորվում է նոր էպիթել, և այրվածքային վերքն ապաքինվում է։

Խորը այրվածքներ

խմբագրել

III աստիճանի այրվածքի դեպքում մաշկն ախտահարվում է ամբողջ խորությամբ։ Այրվածքը IV աստիճանի է, երբ ախտահարվում են ենթամաշկային բջջանքը, մկանները և ոսկրերը։ III և IV աստիճանի այրվածքներ խորն են։ Ինքնուրույն սպիանալով՝ կարող են առողջանալ մարմնի մակերևույթի 1%-ից ոչ ավելին զբաղեցնող խոր այրվածքներ։

Խորության աստիճանի որոշում

խմբագրել

Այրվածքից անմիջապես հետո վնասվածքի խորությունը դժվարանում է որոշել նույնիսկ մասնագետը։ I աստիճանի այրվածքի դեպքում մաշկի այրված հատվածները կարմրում են և այտուցվում։ II աստիճանի դեպքում մաշկի վրա առաջանում են թափանցիկ, բաց դեղնավուն հեղուկով լցված բշտիկներ, որոնց տակի մաշկը շատ ցավոտ է։ Ill աստիճանի այրվածքի խորությունը պարզվում է 5-7 օրվա ընթացքում։ Այրվելուց անմիջապես հետո մաշկը դառնում է բաց մոխրագույն։ III աստիճանի այրվածք, ձեռքերի այտուց, արյունազեղումային հատվածներով այրվածքային մակերևույթ (ներգրավված են մաշկի մակերեսային շերտերը) կամ դարչնագույն, շոշափելիս՝ մի քիչ պնդացած։ IV աստիճանի այրվածքի դեպքում մաշկի մակերևույթը դարչնագույն է (ածխանալիս՝ սև), պնդացած, առանց ցավի։

Այրված մակերևույթը որոշում են տոկոսներով՝ մարմնի ընդհանուր մակերևույթի նկատմամբ կամ ձեռքի ափի օգնությամբ, որի մակերևույթը կազմում է մարմնի ամբողջ մակերևույթի մոտավորապես 1%-ը։ Երեխաների մարմնի մասերի մակերևույթների հարաբերակցությունը տարբերվում է մեծահասակներից՝ գլխի համեմատաբար մեծ մակերևույթի պատճառով։ Մարմնի մակերևույթի մինչև 10-15% այրվածքներ կոչվում են սահմանափակ, որոնք ճիշտ բուժելիս այրվածքային հիվանդություն չի առաջանում։ Սակայն երեխաների և ծերերի մոտ այն կարող է առաջանալ նաև 5-7 %-ի դեպքում։

Մարդու մարմնի մասերի մակերևույթների հարաբերակցությունը (տոկոսային) մարմնի ընդհանուր մակերևույթին՝ ըստ տարիքի
Մարմնի մասեր մինչև 1 տարեկան 1-5 6-14 հասուն
գլուխ և պարանոց 21 19 15 9
ձեռք 9 9 9 9
իրանն առջևից կամ հետևից 16 16 16 18
ոտք 14 15 17 18
շեք 1 1 1 1

Առաջին օգնություն

խմբագրել
 
Երկրորդ մակարդակի արյվածքի ժամանակ առաջացող բուշտ
 
Երրորդ մակարդակի մաշկի մեծածավալ այրվածքներ
 
IIIբ և IV մակարդակի այրվածքներ, երևում է նեկրոզը և հյուսվածքների քայքայումը
 
Մասամբ թափանցող այրվածքի ժամանակ առաջանում են հեղուկով լցված բշտեր, մաշկը լինում է կարմրած և չոր:

Կրակով այրվածք

խմբագրել

Կրակով այրվելիս առաջին օգնությունը ջրով, ծածկոցով, վերարկուով կամ հաստ գործվածքով այն հանգցնելն է։ Հաճախ այրվող հագուստը մարդկանց մոտ խուճապ է առաջացնում, նրանք չեն կողմնորոշվում, սկսում են այս ու այն կողմ նետվել կամ փախչել՝ ուժեղացնելով կրակը։ Նման դեպքերում շրջապատողները պետք է այրվողին կանգնեցնեն, կրակը մարեն և հանեն այրվող հագուստը։

Ջերմային այրվածք

խմբագրել

Եռացող հեղուկով կամ քիմիական նյութերով այրվելիս, պետք է արագ հանել տուժածի տվյալ մասի հագուստը։ Ջերմային սահմանափակ այրվածքի դեպքում անհրաժեշտ է՝ անմիջապես (10-15 րոպեում) այրված մասը սառեցնել ծորակի ջրով, այնուհետև դնել վիրակապ, ցանկալի է մանրէազերծած։ Ցավը հանգստացնելու նպատակով կարելի է տալ ցավամոքիչ։

Քիմիական նյութերով այրվածք

խմբագրել

Քիմիական նյութերով մաշկը այրվելիս, այն արագ լվանալ առատ ջրով, դնել մանրէազերծած վիրակապ և տուժածին հասցնել հիվանդանոց։ Այրվածքի դեպքում չի կարելի մեզ օգտագործել, քանի որ այն կարող է պարունակել մանրէներ և առաջացնել այրվածքային մակերևույթի թարախակալում։

Այրվածքների ժամանակ կիրառվող առաջին օգնության քայլեր

խմբագրել

Դադարեցնել այրվածք առաջացնող գործոնի ազդեցությունը՝

. հանել տաք հեղուկով ներծծված հագուստը, հանգցնել կրակը

. անջատել հոսանքի աղբյուրը

. հեռացնել քիմիական նյութը՝ լվանալով այն հոսող ջրի տակ, (եթե քիմիական նյութը ջրի հետ փոխազդելով ռեակցիայի մեջ է մտնում, ապա մինչև լվանալը պետք է չոր գործվածքով զգուշորեն հեռացնել այն)

Սառեցնել այրված մակերեսը՝

. այրված հատվածը պետք է սառեցնել հոսող ջրի տակ այնքան ժամանակ, մինչև տուժածն այլևս ցավ և մղկտոց չզգա։ Որպեսզի խուսափեք տուժածի գերսառեցումից, պետք է այրված մասը սառեցնել 10-15 րոպե, ապա դադար տալ 5-10 րոպե և նորից սառեցնել

. եթե տուժածը մարմնի այրված մասում զարդեր ունի, ապա պետք է հանել դրանք

Այրվածքների դեպքում չի՛ կարելի

խմբագրել
  • Մի՛ պոկեք մարմնին կպած հագուստը
  • Մի՛ օգտագործեք ձեթ, կարագ, ձու, մածուն, տոմատի մածուկ, ատամի մածուկ և նմանատիպ միջոցներ, քանի որ այդ բոլոր միջոցները կարող են վարակի աղբյուր հանդիսանալ։ Ինչպես նաև յուղային հիմք ունեցող միջոցները փակում են մաշկի ծակոտիները և չեն թողնում, որ այրվածքը սառի
  • Մի՛ բացեք կամ վնասեք բշտերը
  • Մի՛ փչեք այրվածքի վրա[2]

Բուժում

Ծանր այրվածքները հաջողությամբ բուժվում են ինտենսիվ վիրաբուժական մեթոդներով, որոնց կիրառումը հնարավոր է դարձել հիվանդներին՝ ջերմաստիճանը և խոնավությունը հսկվող հատուկ մանրէազերծած միջավայրում պահելու սարքերի առկայությամբ։ Այրվածքից մահվան հիմնական պատճառը (բացառությամբ կյանքի հետ անհամատեղելի III և IV աստիճանի այրվածքների, որոնք զբաղեցնում են մարմնի մակերևույթի 60%-ից ավելին) վարակաբանական բարդություններն են։ Մանրէային վարակումից զգուշանալու նպատակով, կախված ջերմային վնասվածքի մակերևույթից և տեղադրությունից, վնասված օրգանը կամ տուժածին ամբողջությամբ տեղավորում են հատուկ մեկուսարանում։ Տարածուն այրվածքի դեպքում հիվանդին պառկեցնում են հատուկ մահճակալի՝«օդային բարձի» վրա, որը խիստ իջեցնում է ճնշումը իրեն հպվող մարմնամասի վրա և մանրէազերծած տաք օդի մուտքի հաշվին հիվանդի շուրջ ստեղծում է հատուկ միկրոկլիմա։

Նման պայմաններում մակերեսային այրվածքներ ապաքինվում են 2-3 շաբաթում՝ առանց թարախակալվելու։ Խոր այրվածքներ արագ կեղևակալվում են, որը հնարավորություն է տալիս վիրահատությամբ հեռացնել մեռուկացած հյուսվածքները և տեղը պատվաստել սեփական առողջ մաշկ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «WHO Disease and injury country estimates». World Health Organization. 2009. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 11 ноября 2009-ին.
  2. Հայկական Կարմր Խաչի ընկերություն «Առաջին օգնության հիմունքներ» գիրք, Երևան 2016
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այրվածք» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 354  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։