Արցախի Հանրապետության հանրակրթություն

ԱՀ հանրակրթություն կրթություն և գիտություն Հանրային կրթություն Արցախում հայալեզու առաջին դպրոցը (V դար) Ամարասի վանքում հիմնել է Մեսրոպ Մաշտոցը։ Հետագայում դպրոցներ են բացվել Հոռեկա (XIII դ.), Երից Մանկանց (XVII դ.) և այլ վանքերին կից։ Միջնադարում երկրամաս ներխուժած սելջուկ թուրքերի և այլ զավթիչների ասպատակությունների հետևանքով խաթարվել է մշակութային կյանքը, ավերվել դպրոցների մեծ մասը։ Այդուհանդերձ, արցախահայությունը կարողացել է դիմակայել ու պահպանել ազգային մշակույթը և ինքնությունը։ 1805 թվականին Ռուսաստանին միանալուց հետո երկրամասում նպաստավոր պայմաններ են ստեղծվել տնտեսության, մշակույթի և կրթության զարգացման համար։ Վանքերին կից և առանձին բնակավայրերում բացվել են տարբեր տիպի դպրոցներ։ 1827 թվականին Շուշիում հիմնվել են Բազել քաղաքի Ավետարան, ընկերության միսիոներ (130 աշակերտ), 1830 թվականին՝ Գավառ, պետական (127 աշակերտ), 1832 թվականին՝ թեմ (գործել է մինչև 1920 թվականը) դպրոցները։ 1830-ական թվականների վերջին Լեռնային Ղարաբաղի տարածքում գործել են 25 հայկական ծխական և մասնավոր դպրոցներ։ 1857-1858 թվականներին ծխական կրթական հաստատություններ են հիմնվել Ամարասի և Գանձասարի, 1861 թվականին՝ Գտիչ և Երից Մանկանց վանքերում։ 1860-1870-ական թվականներին Արցախի թեմում գործել են 30 ծխական դպրոցներ։ Այդ տարիներին Շուշիում բացվել են միջնակարգ և ռուսումնական 7-ամյա տարրական դպրոցները, ուսումնական 7-ամյա օրիորդաց պրոգիմնազիան, Մարիամ-Ղուկասյան հայոց օրիորդաց միջնակարգ դպրոցը (1864-1920, մինչև 1913 թվականը՝ Մարիամյան), ուսումնական ռեալական ուսումնարանը (1881-1920

Արցախի դպրոցներում աշխատել և դպրոցի կայացմաևը նպաստել են հայտնի մանկավարժներ Մեսրոպ Թաղիադյանը, Պետրոս Շանշյանը, Պողոս Ղարաբաղցին, Հովսեփ Արցախեցին, Պերճ Պռոշյանը, Ղազարոս Աղայանը, Խորեն Ստեփանեն, Մանուկ Աբեղյանը, Լեոն, Հրաչյա Աճառյանը և ուրիշներ։ 1914-1915 ուսումնական տարում ԼՂ-ում գործել է 49 դպրոց (4010 աշակերտ, 79 ուսուցիչ)։ ԼՂ-ում կրթական գործն արմատապես փոխվել է խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո 1923-1924 ուսումնական տարում գործել է 72 դպրոց (4375 աշակերտ, 140 ուսուցիչ)։ Նույն ուսումնական տարում Շուշիում բացվել են նաև մանկավարժ, ուսումնարան ու բանֆակ, Ստեփանակերտում՝ գյուղատնտեսական, Հադրութում՝ մանկավարժ, տեխնիկում։ Սակայն դրանք գործել են ընդամենը մի քանի տարի։ 1939-1953 թվականներին նախ՝ Շուշիում, ապա՝ Ստեփանակերտում գործել են երկամյա ուսուցչական ինստիտուտներ, որոնք ապահովել են մարզի ուսուցչական կադրերի պատրաստումը։ 1923-1924 ուսումնական տարում Ստեփանակերտում ստեղծել են 104 (7684 աշակերտ, 222 ուսուցիչ), 1940-1941 թվականներին՝ 196, 1970-1971 թվականներին՝ 216 (40,3 հազար աշակերտ, 4364 ուսուցիչ) դպրոց։ ԼՂԻՄ-ի Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն, ֆիզիկայի ուսուցիչ Իվան ԱթաՇուշիի Մարիամյան օրիորդաց դպրոցի (1864-1920) վերանորոգված շենքը այն արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական ուսուցչի կոչմանը ԼՂՀ կրթության նախարարությունը սահմանել է «Իվան Աթայան» հուշամեդալը։ 1970 թվականից ԼՂհՄ-ում իրավիճակը կտրուկ փոխվել է դպրոց, ծրագրերից հանվել է «Հայ ժողովրդի պատմություն» առարկան, փոխարենը մտցվել է «Ադրբեջանի պատմությունը», մինչև 1987 թվականն ընկած ժամանակահատվածում փակվել են 21 հայկական դպրոցներ, իսկ աշակերտների թիվը նվազել է 8 հազարով։ Անկախության հռչակման տարում հանրապետությունում եղել են 214 դպրոց (36 հազար աշակերտ)՝ ներառյալ Ղոպե ճարտարի նորաբաց Շահումյանի շրջանի 19 դպրոցը, և 1 բուհ՝ Ստեփանակերտի մանկավարժ, ինստիտուտը, գործել են բժշկական, երաժշտական, մշակույթի, մանկավարժ, ուսումնարաններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։