Արտեմ Միկոյան
Արտեմ Միկոյան (Անուշավան Հովհաննեսի Միկոյան) (հուլիսի 23 (օգոստոսի 5), 1905[3], Սանահին, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[3] - դեկտեմբերի 9, 1970[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ[3]), աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծողը։
Արտեմ Միկոյան | |
---|---|
![]() Արտեմ Միկոյանին նվիրված հայկական նամականիշ | |
Ի ծնե | Արտեմ Հովհաննեսի Միկոյան |
Ծնվել է | օգոստոսի 5, 1905 թ. |
Ծննդավայր | Սանահին, Ռուսական Կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 9, 1970 թ. (65 տարեկանում) |
Վախճանի վայր | Մոսկվա |
Ազգություն | հայ |
Գործունեություն | ճարտարագետ, ավիակոնստրուկտոր, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ |
Կրթություն | Ժուկովսկու անվան զինօդային ճարտարագիտական ակադեմիա |
Աշխատավայր | ՄիԳ |
Պարգևներ |
ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (2002 թ.), Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Ստալինյան մրցանակի վեցանգամյա դափնեկիր, Լենինյան մրցանակի դափնեկիր։ ԽՄԿԿ անդամ 1925 թվականից։ Գերագույն խորհրդի 3-8 գումարումների պատգամավոր։
Կենսագրություն Խմբագրել
Անուշավան Հովհաննեսի Միկոյանը ծնվել է 1905 թվականի հուլիսի 23֊ին (օգոստոսի 5֊ին), Սանահին գյուղում։ Անուշավանն ուներ երկու քույր (Ոսկեհատ և Աստղիկ) և երկու եղբայր (Երվանդ և Անաստաս)։ Նրա հայրը՝ Հովհաննես Ներսեսի Միկոյանը (1856-1918 թթ.), աշխատում էր Մանեսի պղնձաձուլական գործարանում։ Մայրը՝ Թալիդա Օթարի Միկոյանը (1867-1960 թթ.), տնային տնտեսուհի էր։
Նախնական կրթությունը ստացել է գյուղական դպրոցում (երկու դասարան)։ Ապա, հոր մահից հետո, մայրն Անուշավանին ուղարկել է Թիֆլիս։ Այստեղ նա կրթությունը շարունակել է տեղի հայկական դպրոցում։
1923 թվականին տեղափոխվել է Դոնի Ռոստով՝ ավագ եղբոր՝ Անաստասի մոտ։ Ցերեկները որպես խառատ է աշխատել գյուղատնտեսական մեքենաների «Красный Аксай» գործարանում, իսկ երեկոները հաճախել է ՊՏՈՒ֊ի երեկոյան դպրոցը։ 1924 թվականինի տեղափոխվել է Մոսկվա, որտեղ նորից որպես խառատ աշխատանքի է անցնում «Динамо» գործարանում, և շարունակում է այդտեղ աշխատել ընդհուպ մինչև 1928 թվականը։ 1928 թվականի դեկտեմբերին զորակոչվել է ԲԳԿԲ֊ի շարքերը։ 1929 թվականի օգոստոսին տեղափոխվել է Օրյոլ քաղաքի Իվանովո֊Վոզնեսենսկի զինվորական դպրոցը։
Բանակային ծառայությունից հետո կուսկոմի քարտուղար է աշխատել Մոսկվայի «Компрессор» գործարանում։ 1931 թվին Միկոյանը ուսումնառության է ուղարկվում Ն․ Ե․ Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիա։
1935 թվականին արտադրական պրակտիկայի է գործուղվում Խարկով քաղաք։ Ակադեմիայի այլ ուկնդիրների հետ միասին նա կառուցում է իր առաջին ինքնաթիռը՝ թեթև «Октябрёнок»֊ը, որը արժանանում է Գլխավոր աէրոակումբի բարձր գնահատականին։ 1936 թվականի գարնանը Միկոյանը սկսում է աշխատել դիպլոմային նախագծի վրա։ 1937 թվականի հոկտեմբերի 22-ին պաշտպանում է դիպլոմային աշխատանքը, և նրան շնորհվում է ԲԳԿԲ֊ի ՌՕՈՒ֊ի ռազմական ինժեներ֊մեխանիկի կոչում։
Աշխատանքները Խմբագրել
Միկոյանի ղեկավարությամբ (Մ․ Ի․ Գուրևիչի և Վ․ Ա․ Ռոմոդինի հետ համատեղ) ստեղծվել են Մեծ Հայրենական պատերազմին մասնակցած ՄիԳ֊1 և ՄիԳ֊3 կործանիչները։ Պատերազմից հետո Միկոյանի֊Գուրևիչի ԿԲ֊ում ստեղծվել են ՄիԳ֊9, ՄիԳ-15, ՄիԳ-17, ՄիԳ-19, ՄիԳ-21, ՄիԳ-23, ՄիԳ-25, ՄիԳ-27, ՄիԳ-29, ՄիԳ-31, և ՄիԳ-35 կործանիչները։
Միկոյանի֊Գուրևիչի ԿԲ֊ում ստեղծված ինքնաթիռներով գրանցվել է 55 համաշխարհային ռեկորդ։
Պարգևներ Խմբագրել
- Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1956, 1957 թթ.),
- 6 Լենինի շքանշաններ,
- Կարմիր դրոշի շքանշան,
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան,
- 2 Կարմիր աստղի շքանշաններ,
- Լենինյան մրցանակ (1962 թ.),
- Գյումրու պատվավոր քաղաքացի (1968)[4]
- 6 Ստալինյան մրցանակներ (1941 թ., 1947 թ., 1948 թ., 1949 թ., 1952 թ., 1953 թ.)
Պատկերասրահ Խմբագրել
-
Արտեմ Միկոյանի կիսանդրին
-
Արտեմ Միկոյանի թանգարանը Սանահին գյուղում
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ «Գյումրու պատվավոր քաղաքացիները»։ www.gyumricity.am։ Վերցված է 2019 թ․ հունվարի 6