ՄիԳ-25
Միկոյան ՄիԳ-25 (ռուս.՝ Микоян МиГ-25, ՆԱՏՕ-ի անվանմամբ՝ Foxbat)։ Խորհրդային երրորդ սերնդի գերձայնային երկշարժիչ կործանիչ-ուղեհատիչ է, որ նախագծվել է Միկոյանի-Գուրևիչի կոնստրուկտորական բյուրոյում։
ՄիԳ-25 | |
---|---|
Տեսակ | թռչող ապարատների ընտանիք |
Ենթատեսակ | Որսիչ |
Օգտագործվում է ինչպես | aerial interception? |
Շարժիչ | Tumansky R-15? |
Զենք | R-40? |
Արտադրող | ՄիԳ և Սոկոլ |
Գլխավոր կոնստրուկտոր | Արտեմ Միկոյան |
Առաջին թռիչք | մարտի 6, 1964 |
Շահագործման սկիզբ | 1970 |
Շահագործման ավարտ | 1985 |
Շահագործողներ | Ալժիր[1], Հայաստան[1][2] և Ադրբեջան[1][2] |
Արտադրման թվականներ | 1969-1985 |
Միավոր արտադրված | 1190 |
ՆԱՏՈ-ի կոդ | Foxbat |
Mikoyan-Gurevich MiG-25 Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՀիսունական թվականների կեսերին ԽՍՀՄ-ում նախաձեռնվեց մի ռազմական ինքնաթիռի մշակում, որը պետք է կարողանար դիմակայել ամերիկյան B-58 գերձայնային ռմբակոծիչի, ինչպես նաև նրա մոդիֆիկացիաների ու SR-71 հետախուզական ինքնաթիռի ենթադրյալ սպառնալիքներին։ Միկոյանի ՓԿԲ-ն առաջադրանք ստացավ նախագծել մի կործանիչ, որը պետք է ի զորու լիներ զարգացնել ձայնի եռապատիկ արագություն և թիրախները խոցեր 0-ից 25000 մետր բարձրությունների վրա։
Փորձարարական կոնստրուկտորական բյուրոյում ՄիԳ-25 ինքնաթիռի մշակման հրմանը ձևակերպված է 1961 թ. մարտի 10 ամսաթվով։ Е-155Р-1 փորձնական մեքենայի գործարանային փորձարկումները սկսվել են 1964 թ.-ի մարտի 6-ին, իսկ Е-155П-1 փորձնական մեքենայինը՝ 1964 թ.-ի սեպտեմբերի 9-ին։
1975 թ.-ի ապրիլի 3-ին ՄիԳ-25 ինքնաթիռի պետական փորձարկումներն իրականացնելու համար ԽՍՀՄ վաստակավոր փորձարկող օդաչու Ստեփան Անաստասի Միկոյանն արժանացել է ԽՍՀՄ Հերոսի կոչման։ Փորձարկող-օդաչու Նորայր Վաղինակի Ղազարյանն արժանացել է Լենինի շքանշանի։
1977 թ.-ի օգոստոսի 21-ին փորձարկող-օդաչու Ալեքսանդր Ֆեդոտովը Միգ-25 մեքենայով գրանցեց բարձրության բացարձակ համաշխարհային ռեկորդ՝ 37650 մետր։ ՄիԳ-25 ինքնաթիռով ընդհանուր առմամբ գրանցվել են 29 համաշխարհային ռեկորդներ, որոնցից 14 մինչև եվս չեն գերազանցվել։
Կառուցվածք
խմբագրելԻնքնաթիռն իրենից ներկայացնում է երկու պոչերով մոնոպլան՝ սեղանաձև թևի բարձր տեղադրմամբ, երկու շարժիչներով՝ կողերից տեղադրված կարգավորվող օդակլանիչներով, և կայունարարով։ Ինքնաթիռի մարմինը մետաղյա ամբողջակազմ է. այն տեխնոլոգիապես բաժանվում է դիմային հատվածի, ետխցիկային հատվածի, օդակլանիչների, վառելիքի բաքերի հատված, պաչամասի։
Սպառազինման մեջ
խմբագրելԳտնվում է հետևյալ երկրների Ռազմա-օդային ուժերի մեջ
- Ալժիր
- Ադրբեջան
- Բելառուսիա
- Բուլղարիա
- Թուրքմենիստան
- Իրան
- Իրաք
- Լիբիա
- Հայաստան
- Հնդկաստան
- Ղազախստան
- Ռուսաստան
- Սիրիա
- Վրաստան
- Ուկրաինա