Միկոյան եղբայրների տուն-թանգարան

Միկոյան եղբայրների տուն-թանգարան, հիմնադրվել է 1971 թվականին՝ հավերժացնելու Անաստաս և Արտեմ (Անուշավան) Միկոյանների հայրենիքի հանդեպ ունեցած ծառայությունները։

Միկոյան եղբայրների տուն-թանգարան
Տեսակհուշային թանգարան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունՍանահին
Հիմնադրվել է1971
ՏնօրենՀայկուհի Աղբալյան
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

 
 
 
 

Հուշահամալիրը և թանգարանը բացվել են 1982 թվականի հունիսի 17-ին։ Թանգարանի բացման օրը Մոսկվայից թանգարան են բերվել ամենաազդեցիկ երկու ցուցադրանմուշները՝ ՄԻԳ ինքնաթիռը և Արտեմ Միկոյանի ծառայողական մեքենան։ Տուն-թանգարանը տարիների ընթացքում հարստացվել է նաև այլ ցուցադրանմուշներով։

Թանգարանը հիմնադրել է Միկոյանների հորեղբոր աղջիկը՝ Նուշիկ Միկոյանը։

2017 թվականին թանգարանը նորոգվել է «Looking forward» հիմնադրամի ֆինանսավորմամբ[1]։

Ցուցադրություն խմբագրել

Թանգարանում ցուցադրված են Միկոյանների ընտանիքի անձնական իրերը, նրանց աշխատանքային գործունեության մասին պատմող վավերագրական նյութերը։ Թանգարանի բակում են գտնվում Արտեմ (քանդակագործ` Սուրեն Նազարյան, ճարտարապետ՝ Սարգիս Գուրզադյան) և Անաստաս Միկոյանների հուշարձանները, ՄիԳ ինքնաթիռը։

Թանգարանy պայմանականորեն բաժանված է երկու մասի, որոնցից մեկում ներկայացվում է Արտեմ, մյուսում` Անաստաս Միկոյանների կյանքն ու գործունեությունը։

Գրադարան խմբագրել

Թանգարանում կա բազմալեզու գրադարան, որը վերաբերում է եղբայրների գործունեությանը։ Այցելուները կարող են տեղում նստել ու օգտվել գրադարանից։ Թեմատիկ գրքեր պատվիրվել են տարբեր երկրներից։ Կան նաև արխիվային փաստաթղթեր։

Հասցե խմբագրել

Թանգարանը Լոռու մարզի Սանահին գյուղում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. LLC, Helix Consulting. «Միկոյանների տուն-թանգարան Սանահինում. այցելության պարտադիր վայր` պատմությամբ ու ավիացիայով հետաքրքրվողների համար (Լուսանկարներ) - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միկոյան եղբայրների տուն-թանգարան» հոդվածին։