Արտեմ Ասատրյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտեմ Ջանիկի Ասատրյան (մայիսի 23, 1972, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար։
Արտեմ Ասատրյան | |||
| |||
---|---|---|---|
հունիս 16, 2012 - 2018 | |||
Նախորդող | Արթուր Գրիգորյան | ||
Հաջորդող | Մանե Թանդիլյան | ||
| |||
դեկտեմբեր 18, 2010 - հունիս 16, 2017 | |||
Նախորդող | Վազգեն Խաչիկյան | ||
Հաջորդող | Արմեն Աբրահա | ||
Կուսակցություն՝ | Հայաստանի Հանրապետական կուսակցություն | ||
Կրթություն՝ | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (1994) և ՊԿԱ (1997) | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
Ազգություն | հայ | ||
Ծննդյան օր | մայիսի 23, 1972 (52 տարեկան) | ||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1972 թ. մայիսի 23-ին, Երևան քաղաքում։
- 1979-1989 թթ. ավարտել է Երևանի թիվ 194 միջնակարգ դպրոցը՝ ոսկե մեդալով,
- 1989-1994 թթ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետի որակավորում՝ էկոնոմիկայի պետական կարգավորում մասնագիտացմամբ։
- 1995-1997 թթ. սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով պետական ծառայողի որակավորում՝ պետական կառավարում և տեղական ինքնակառավարում մասնագիտացմամբ։
- 2000-2003 թթ. սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտուրայում և Հայաստանի տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտում և պաշտպանել թեկնածուական թեզ՝ "ՀՀ կենսաթոշակային ապահովության հիմնախնդիրները աղքատության հաղթահարման գործում" թեմայով՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։
Մասնագիտական վերապատրաստում է անցել Հարվարդի համալսարանում ԱՄՆ, Համաշխարհային բանկի ինստիտուտում, ինչպես նաև Շվեդիայի, Լեհաստանի, Ավստրիայի, Իսրայելի, Բուլղարիայի և Ուկրաինայի մի խումբ կրթական հաստատություններում։
Հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների, վերլուծությունների, հետազոտական աշխատությունների։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1998 թ.` ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամում բաժնի պետ,
- 1998-2006 թթ.` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության վարչության պետ,
- 2006-2007 թթ.՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն,
- 2007 թվականից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ,
- 2011 թ. փետրվարի 7-ին ՀՀ վարչապետի որոշմամբ համատեղության կարգով նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնակատար[1]։
- 2012 թ. հունիսի 16-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի¸ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոններից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ[2]։
- 2012 թ. հունիսի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար[3]։
- 2014 թ. ապրիլի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում[4]։
Ղեկավարում է նաև Հայաստանի կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհուրդը։
1994-1995 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։
Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուների։
Ամուսնացած է, ունի երեք երեխա։
Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է։
Պետական պարգևներ
խմբագրելՀՀ նախագահի հրամանագրով 2008 թ. դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում արդյունավետ աշխատանքի համար պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով[5]։ Արդյունավետ կառավարման համար արժանացել է նաև ՀՀ վարչապետի հուշամեդալի, բազմաթիվ մրցանակների և շնորհակալագրերի։
Դասային աստիճաններ
խմբագրել2004 թ. մայիսին ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան։
Նախորդող Արթուր Գրիգորյան |
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան 16 հունիսի 2012— |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
Նախորդող Վազգեն Խաչիկյան |
ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արտեմ Ասատրյան 18 դեկտեմբերի 2010 — 16 հունիսի 2012 |
Հաջորդող Արմեն Աբրահամյան |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ա. ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Ա. ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱ ՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Ա. Ասատրյանին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակելու մասին
- ↑ Ա. ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրելու մասին