Արմեն Աբրահամյան (պետական գործիչ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Աբրահամյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արմեն Արամի Աբրահամյան (սեպտեմբերի 24, 1966(1966-09-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական գործիչ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ (2012-2016[1]

Արմեն Աբրահամյան
Ծնվել էսեպտեմբերի 24, 1966(1966-09-24) (57 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1990) և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա (1999)
Մասնագիտությունմաթեմատիկոս
ԱշխատավայրՀայկական պետական մանկավարժական համալսարան, Կուրորտոլոգիայի և ֆիզիկական մեթոդներով բուժման ինստիտուտ, Armenian Assembly of America և Թիմ Տելեկոմ Արմենիա
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Մարտական ծառայության մեդալ

Կրթություն խմբագրել

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 1984-1986 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1991-1992 թթ. - աշխատել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում որպես գլխավոր ծրագրավորող։
  • 1991-1995 թթ. - աշխատել է Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ինստիտուտում որպես համակարգչային մասնագետ, ապա՝ գլխավոր մասնագետ։
  • 1993-1994 թթ. - աշխատել է «Քոմփյութեր սերվիս» ընկերությունում որպես ծրագրավորող։
  • 1995-1997 թթ. - աշխատել է Ամերիկայի հայկական համագումարում որպես վերապատրաստման և ռեսուրսային կենտրոնի մենեջեր։
  • 1997–2005 թթ. - աշխատել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ում որպես ՏՏ գլխավոր տնօրինության ռազմավարության զարգացման և խախտումների բացահայտման վարչության ծրագրերի սպասարկման, լրացուցիչ ծառայությունների, թվային ծրագրավորման բաժինների ղեկավար։
  • 2005-2008 թթ. - աշխատել է «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն ՓԲԸ-ում որպես ՏՏ գծով տնօրեն։
  • 2008 թ. - աշխատել է «Ամերիա» ՓԲԸ-ում (USAID/CAPS ծրագիր) որպես ՏՀՏ կլաստերի պատասխանատու։
  • 2008-2011 թթ. - աշխատել է «Նեյթըն Ըսսոշիեյթս» ՓԲԸ-ում (USAID/CAPS ծրագիր) որպես ՏՀՏ կլաստերի պատասխանատու։
  • 2011-2012 թթ. - եղել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ։
  • 2012 թ. հուլիսի 4-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ[2]։

Պարգևներ խմբագրել

  • Մարտական ծառայության մեդալ (2007)։
  • «1992-1994 թթ. ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ» կրծքանշան (1997)։
  • ԵԿՄ կրծքանշան (1998)։
  • Արցախի մայրական հիմնադրամի «Մայրական երախտագիտություն» մեդալ (2002)։
  • Միլիցիայի օպերատիվ հակազդման ջոկատի (ՄՕՀՋ) վետերանների միության պատվոգիր (2005)։
  • ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ (2005)։
  • 5-րդ բրիգադի ազատամարտիկների խորհրդի հուշամեդալ (2007)։
  • Այլ հուշամեդալներ և շնորհակալագրեր։

Ամուրի է։ Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վարչապետի որոշմամբ Արմեն Աբրահամյանն ազատվել է պաշտոնից». ՄԱՄՈՒԼ.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  2. «Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.