Բացել գլխավոր ցանկը

Մանե Թանդիլյան

հայ քաղաքական գործիչ, հաշվապահ

Մանե Վանյայի Թանդիլյան (ապրիլի 3, 1978(1978-04-03), Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կուսակցական-քաղաքական գործիչ, հաշվապահ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, Հայաստանի 6-րդ և 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[1], «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Մանե Վանյայի Թանդիլյան
Mane Tandilyan.jpg
Դրոշ
ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր
2017 ապրիլի 2 - 2018 մայիսի 12
Դրոշ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
2018 մայիսի 12 - 2018 նոյեմբերի 14
Նախորդող Արտեմ Ասատրյան
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 2019 հունվարի 14
 
Կուսակցություն՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
Կրթություն՝ Հայկական պետական մանկավարժական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան
Մասնագիտություն՝ Պատմաբան, հաշվապահ
Ազգություն Հայ
Ծննդյան օր 1978 ապրիլի 3
Ծննդավայր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Հայր Վանյա Թանդիլյան
Զավակներ Երկու զավակ

ԿրթությունԽմբագրել

1999 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմական ֆակուլտետը։ 2002 թվականին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման բաժինը՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան[2]։

Աշխատանքային գործունեությունԽմբագրել

2003-2004 թվականներին աշխատել է «Գառնի Ինվեստմենթ ընդ Դիվելոփմենթ» ՓԲԸ-ում՝ որպես ֆինանսական վերլուծաբան։ 2004 թվականին եղել է հաշվապահ «Արարատ Գոլդ Ռիքավորի Քոմփանի» ՍՊԸ-ում։ 2004-2006 թվականներին աշխատել է «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ, 2006-2008 թվականներին նույն պաշտոնը ստանձնել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս» ՓԲԸ-ում։ 2009-2018 թվականներին աշխատել է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում՝ որպես ֆինանսական տնօրենի տեղակալ, գլխավոր հաշվապահ։

Քաղաքական գործունեությունԽմբագրել

2015 թվականի դեկտեմբերի 15-ից «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է։ Նույն թվականի դեկտեմբերի 21-ին ընտրվել է կուսակցության խորհրդի քարտուղար[3]։

2017 թվականին «Ելք» դաշինքի ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Եղել է այդ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ընտրված միակ կին պատգամավորը[4]։ Եղել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը: 2018 թվականի փետրվարի 19-ին ԼՀԿ կառավարման խորհրդի նիստում ընտրվել է ԼՀԿ փոխնախագահ[5]։

2018 թվականի մայիսի 11-ին՝ Թավշյա հեղափոխությունից հետո, նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: 2018 թվականի հունիսի 12-ին, դեմ լինելով կառավարության կողմից կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրմանը, հրաժարական է ներկայացրել նախարարի պաշտոնից[6]։ Հունիսի 21-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը, և վերջինս կշարունակի պաշտոնավարել[7][8]։

2018 թվականի նոյեմբերի 14-ին հրաժարական է տվել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար[9]: ԼՀԿ համապետական ցուցակում զբաղեցրել է երկրորդ տեղը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում: Պատգամավոր է ընտրվել։ Այժմ ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է։

Անձնական կյանքԽմբագրել

Մանե Թանդիլյանն ամուսնացած է, ունի երկու երեխա։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել