Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա | |
---|---|
![]() | |
Տեսակ | ակադեմիա |
Հիմնադրված է | մայիսի 24, 1994 |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան |
Ընդհանուր ակնարկ խմբագրել
ՀՀ ՊԿԱ-ն հիմնվել է 1994 թվականի մայիսի 24-ին ՀՀ կառավարության թիվ 240 որոշմամբ։ Դպրոցի առկա ուսուցման առաջին ընդունելությունը կայացել է 1995 թվականին։ ՀՀ կառավարության 1997 թ. ապրիլի 30-ի թիվ 107 որոշմամբ։ Պետական ծառայողների պատրաստման և որակավորման բարձրացման գործընթացները ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու նպատակով ՀՀ կառավարության 2002 թ. ապրիլի 8-ի թիվ 338 որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցը վերակազմակերպվեց Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա պետական ոչ առևտրային կազմակերպության, իսկ մեկ տարի հետո ՀՀ կառավարության 2003 թ. ապրիլի 10-ի թիվ 370 որոշմամբ Ակադեմիայում հիմք դրվեց մագիստրոսական ծրագրերով ուսուցմանը։
Համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1703-Ն որոշման` Ակադեմիայի ընդհանուր կառավարումն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը (լիազոր մարմին)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Ակադեմիայի կանոնադրությանը համապատասխան, ինքնակառավարման հիման վրա` միանձնյա ղեկավարման և կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ, խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորատի գործառույթների իրականացմամբ[1][2]։
Ռեկտորներ խմբագրել
- Խաչատուր Բեզիրջյան (1994-2002)
- Արմեն Հարությունյան (2002-2006)
- Հովհաննես Հարությունյան (2006-2011)
- Արսեն Լոքյան (2011-ից)[3]
Ամբիոններ խմբագրել
- Կառավարման (վարիչ՝ Վիլեն Խաչատրյան)
- Իրավագիտության (վարիչ՝ Արմեն Եզեկյան)
- Քաղաքագիտության (վարիչ՝ Մարիամ Մարգարյան)
- Կառավարման հոգեբանության (վարիչ՝ Ռուբեն Աղուզումցյան)
- Լեզուների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոն (վարիչ՝ Արմենակ Այվազյան)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ – ԳՊՄԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ»։ library.gspi.am (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 21-ին։ Վերցված է 2017 թ․ մարտի 14
- ↑ «ՀՀ պետական կառավարման ակադեմիայում մշակվել են մասնագետների վերապատրաստման նոր մեթոդներ»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2017 թ․ մարտի 14
- ↑ «Արսեն Լոքյանը վերընտրվել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի պաշտոնում»