«Արտեմի Լեբեդևի ստուդիա» (ռուս.՝ Студия Артемия Лебедева), ռուսական դիզայներական ընկերություն, որը հիմնադրել է Արտեմի Լեբեդևը 1995 թվականին։ Զբաղվում է գրաֆիկական, արդյունաբերական և վեբ դիզայնով։ 2018 թվականի դրությամբ ստուդիայում աշխատել են 369 աշխատակից։ Հետազոտական «Тэглайн» խմբի կարծիքով ընկերությունը 7 տարի գլխավորել է Ռունետի 100 առաջատար վեբ ստուդիաների ցանկը[2] (մինչև 2013 թվականը)։

Արտեմի Լեբեդևի ստուդիա
ՏեսակԴիզայներական ընկերություն, բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Երկիր Ռուսաստան
Հիմնադրված1995
Գլխադասային գրասենյակՄոսկվա, Ռուսաստան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Կիև, Ուկրաինա
Անձնակազմ287 մարդ (2023)[1]
ՀիմնադիրԱրտեմի Լեբեդև
Կայքartlebedev.ru(ռուս.) և artlebedev.com(անգլ.)

Լեբեդևի ստուդիան պատկանում է Art. Lebedev Group (ALG) ընկերությանը, դրա մեջ են ներառված նաև ADEX գովազդային ընկերությունը, «Տելեթայմ» ընկերությունը[3] և գրաֆիկական դիզայնի «Արտոգրաֆիկա»[4] ստուդիան։ Ստուդիայի սեփականատերերն են Արտեմի Լեբեդևը, Դենիս Շոխին և Մորշենևը։

Պատմություն և նկարագրություն խմբագրել

Ստուդիան հիմնադրվել է 1995 թվականին և ի սկզբանե կոչվել է WebDesign, իսկ ներկայիս անվանումը ստացել է 1998 թվականին։ Իր կանոններին համաձայն՝ ստուդիան մասնավոր դեմքերի, քաղաքական և կրոնական կազմակերպությունների հետ չի աշխատում[5]։ Ընկերության կարգախոսն է՝ «Դիզայնը կփրկի աշխարհը»[6]։

Ստուդիան հայտնի է իր ոչ ֆորմալ ոճով (այդ թվում՝ անարգական բառապաշարով), հաճախ անընդունելի է այսպես կոչված «ավանդական կորպորատիվ արժեքների տեսանկյունից»[5]։

2020 թվականի դրությամբ ստուդիայում աշխատում էր 295 աշխատակից[7]։

Ստուդիայի կայք խմբագրել

Ստուդիայի կայքը հասանելի է ռուսերենով և անգլերենով։

Կայքում կարելի է տեսնել ստուդիայի բոլոր աշխատանքները, հաճախ դիզայնի նրբությունների նկարագրությամբ և այս կամ այն լուծումների իմաստների բացատրությամբ։

Բաց հասանելիության մեջ է գտնվում «Կովոդստվո» բաժինը, որը հասանելի է նաև առանձին գրքի տեսքով։ Բացի այդ՝ կայքում հասանելի են ստուդիայի այլ մշակողների անվճար խորհուրդներ HTML, XML, XSLT, JavaScript, CSS և այլ վեբ-տեխնոլոգիաների գծով[8]։

Կայքում առկա է նաև «Ուղեղ» («Мозг»)[9] և «Իդեոտեկա» («Идиотека»)[10] բաժինների ամենօրյա թարմացում։ Ավելի վաղ վարվել են «Նկարազարդումներ»[11], «Պոնոս» («Понос»)[12], «Դրյուկենցիա» («Дрюкенция»)[13], «Ստրիպներ» («Стрипы»)[14], «Օրվա լուսանկար»[15], «Բիզնես լինչ» (որտեղ ստուդիայի աշխատակիցները գնահատում էին ուղարկված աշխատանքները)[16] и «Տեխդիզայն»[17] (ներկայումս չեն թարմացվում)։

Աշխատանքներ խմբագրել

Վեբ-դիզայն խմբագրել

Ստուդիան հայտնի է խոշոր և հանրահայտ ընկերությունների ինտերնետ կայքերի ստեղծմամբ։ Աշխատանքներից են՝ «Яндекс» ընկերության դիզայն-կայքերը (այդ թվում՝ ընկերության պատկերանիշի), Գազպրոմ ընկերության կայքը, Microsoft-ի կայքերի ռուսական տարբերակները, Եվրոսետ ընկերության՝ «Եվրոսետ։ Մարդիկ» կայքը, Lenta.ru լրատվական գործակալության կայքը, Բիլայնի, «Գազետա ռու» («Газета.ру») պարբերականի, «Օգոնյոկ»-ի («Огонёк»), «Московский комсомолец»-ի կայքերը[18], նաև ինչպես նաև Մեգապլան բիզնեսի կառավարման համակարգի ինտերֆեյսը[19]։

Գրաֆիկական դիզայն խմբագրել

Ստուդիայի պորտֆոլիոյում կան մեծ քանակությամբ գրաֆիկական դիզայնի նախագծեր, որոնք բավականին լայն ուղղվածություն ունեն։ Դրանք ֆիրմային ոճի և պատկերանիշի, գրքերի, պաստառների, շապիկների, սկավառակների, օրացույցների ձևավորումներ, հայտնի հրատարակությունների նկարազարդումներ են և այլն։

Շրջակա միջավայրի դիզայն և ճարտարապետություն խմբագրել

2000-ական թվականներից սկսած՝ ստուդիան զբաղվում է շրջակա միջավայրի դիզայնով, այդ թվում՝ ինտերիեր, արտ օբյեկտներ, թեմատիկ ձևավորում և ցուցահանդեսային ստենդներ։

Արդյունաբերական դիզայն խմբագրել

Ստուդիայում մշակվել է ինչպես կենցաղային, այնպես էլ արդյունաբերական շատ առարկաների դիզայններ։

2005 թվականի մայիսին Samsung ընկերությունը թողարկել է միկրոալիքային «Sweetheart» վառարանը, որի դիզայնը մշակվել է Լեբեդևի ստուդիայում[20]։

Օպտիմուս ստեղնաշարեր խմբագրել

Մշակվել է հատուկ ստեղնաշար, որտեղ բոլոր ստեղներն ունեն ներկառուցված OLED դիսփլեյ[21]։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ կոճակները պիտի լինեն գունավոր, սակայն հետագայում Արտեմին հայտարարել է, որ էկրանները կլինեն սև-սպիտակ[22], ապա կրկին հայտնել է, որ Ստուդիան դադարեցնում է ծրագրի վրա աշխատանքները և վերադառնում է գունավոր տարբերակին[23][24]։

Ստեղնաշարի աշխատանքը այնպես է կառուցված, որ այն փոխներգործելով օգտատիրոջ համակարգչում գտնվող որոշ հավելվածների հետ՝ պատկերում է նրա միջոցով հանձնարարված նկարները, տեքստերը և որոշ խորամանկություններ կիրառելու դեպքում նաև տեսանյութերը[25]։ Սա միակ ստեղնաշարն է, որը բնորոշվում է որպես սկավառակային կուտակիչ։

2007 թվականի դեկտեմբերի 29-ին ստուդիան ազդարարել է «Օպտիմուս Տակտուս» կոչվող առանց որևէ կոճակի ստեղնաշարի հայեցակարգը։ Ողջ ստեղնաշարը սենսորային էկրան է, ինչը, հեղինակների մտահաղացմամբ, հանում է ստեղնաշարի չափսերի և ձևի բոլոր սահմանափակումները[26]։

Եվս մեկ բարելավում՝ «Օպտիմուս»-ը դարձել է «Optimus AUX» ստեղնաշար՝ բաղկացած 15 OLED-կոճակից և հիմնական ստեղնաշարի լրացումն է[27]։

Այլ աշխատանքներ խմբագրել

Բացի այդ, ստուդիան զբաղվում է օգտագործողների ինտերֆեյսների մշակմամբ, միջավայրի դիզայնով (օրինակ՝ ստուդիայում մշակվել են ՎՏԲ-ի շենքերի և բաժանմունքների ինտերիերն ու էքստերիերները)՝ տեսահոլովակների և շնորհանդեսների ստեղծմամբ։

Լայն ճանաչում է ստացել ստուդիայի կողմից ստեղծված և արտադրվող «Օպտիմուս Մաքսիմուս» (որի յուրաքանչյուր ստեղնը մինի դիսփլեյ է, որը կարող է ծրագրային փոխել պատկերը՝ կախված ընտրված ռեժիմից) և դրա փաքրացված տարբերակը՝ «Օպտիմուս մինի երեք» ստեղնաշարերը։

Ստուդիան մշակել է իր սեփական Արտեմիուս տառատեսակը (ստեղծել է Լետերհեդ ստուդիայից Յուրի Գորդոնը) և ազատորեն մատչելի HTML սերնդի էջերի լեզուն։

2013 թվականին ստուդիան շահել է Մոսկվայի մետրոպոլիտենի նախագծման սխեման[28]։

2014 թվականին ստուդիան ստուդիան թողարկել Է Մոսկվայի ոչ պաշտոնական լոգոտիպը՝ կարմիր հնգաթև աստղի տեսքով[29]։ 2019 թվականին ստուդիան դարձել է ֆուտբոլի Ռուսաստանի չեմպիոնների գավաթի հեղինակ։

2020 թվականին թողարկել են Բելառուսի գերբը[30] (պատվերը մասնավոր անձից էր քրաուդֆանդինգի գումարներով)։

Նիկոլայ Իրոնով խմբագրել

Ստուդիան ստեղծել է «արհեստական դիզայնի բանականություն»՝ արհեստական նեյրոնային ցանց, որը կարող է կատարել դիզայների աշխատանք։ Նախագիծը իրականացվել է խիստ գաղտնիության պայմաններում։ Արհեստական նեյրոնային ցանցը ներկայացվել է որպես իրական մարդ, առանձնացված աշխատակից և նրան տրվել է Նիկոլայ Իրոնով («նեյրոն» բառից) անվանումը, Նիկոլայի լուսանկարը ստեղծել են ստուդիայի աշխատակիցների լուսանկարից։ Ծրագիրը մեկ տարուց ավելի կիրառվել է «էքսպրես դիզայն» ծրագրում, այդ ժամանակամիջոցում կատարել է 20-ից ավելի առևտրային նախագիծ․ Իրոնովի պարտֆոլիոյում են գտնվել 17 նախագիծ։ Ստեղծվել են պատկերանիշներ հայտնի բլոգերների, տարբեր հաստատությունների ու ապրանքների համար, պատվիրատուները չեն հասկացել, որ դիզայնը մարդը չի ստեղծել։ 2020 թվականի հունիսի 26-ին Ստուդիան գաղտնազերծել է նախագիծը[31]։ Մամուլի գրախոսականներում նշվել են արհեստական նեյրոնային ցանցի կողմից ստեղծված դիզայնի նորարարությունն ու համարձակությունը՝ համեմատած մարդկանց ստեղծածի հետ։ Նախագծի գաղտնիությունն անհրաժեշտ էր նեյրոնային ցանցերի աշխատանքը անաչառ գնահատելու համար[32][33]։

Մրցանակներ խմբագրել

Տարի Մրցանակ Կատեգորիա Նախագօծ
2018 Tagline Awards Բացառիկ իրավիճակային լուծում Ռուսական լոտոյի համար «Միլիարդատերի կյանքի մասին» գովազդային արշավ[34]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.artlebedev.ru/studio/us/2022/
  2. «Top-100 ведущих веб-студий России 2013». Tagline.
  3. Студия «Телетайп»
  4. ADEX, TeleType и «Артографика» переехали // Студия Артемия Лебедева, 12 декабря 2001
  5. 5,0 5,1 Два слова о Студии Артемия Лебедева
  6. Слоган компании на 100 языках
  7. «Сотрудники Студии Лебедева в декабре 2020 года». www.artlebedev.ru. Վերցված է 2021 թ․ ապրիլի 4-ին.
  8. Техногрет
  9. Мозг
  10. Идиотека
  11. Иллюстрации
  12. Понос
  13. Дрюкенция
  14. Стрипы
  15. Фото дня
  16. Бизнес-линч
  17. Техдизайн
  18. «Все сайты в хронологическом порядке». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  19. Интерфейс Мегаплана
  20. Микроволновые печи Samsung Sweetheart
  21. «Артемий Лебедев задержал выпуск трехкнопочной клавиатуры».
  22. «Артемий Лебедев обесцветил кнопки клавиатуры Optimus».
  23. «Новая клавиатура Артемия Лебедева будет стоить 650 долларов».
  24. «Клавиатуру Артемия Лебедева Optimus покажут посетителям CeBit».
  25. «Клавиатуру Артемия Лебедева превратили в видеоплеер».
  26. «Артемий Лебедев придумал клавиатуру без клавиш».
  27. «Артемий Лебедев "убил" черно-белую клавиатуру Optimus-103».
  28. «Схема метро Студии Артемия Лебедева победила в народном голосовании // Департамент транспорта и развития дорожно-транспортной инфраструктуры города Москвы, 01.02.2013». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 19-ին.
  29. Мэрия опровергла появление официального символа столицы
  30. «Герб Беларуси» (ռուսերեն). www.artlebedev.ru. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
  31. «Николай Иронов». www.artlebedev.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.
  32. «Студия Лебедева больше года выдавала искусственный интеллект за реального дизайнера». www.forbes.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.
  33. Михаил Матюшко (2020 թ․ հունիսի 26). ««Студия Артемия Лебедева» рассказала о своей нейросети, которая генерирует логотипы для «экспресс-дизайна» — Дизайн на vc.ru». vc.ru. Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.
  34. «О жизни миллиардера» (ռուսերեն). Тэглайн. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտեմի Լեբեդևի ստուդիա» հոդվածին։