Բիլայն
«Բիլայն» (նաև` Beeline, մինչև 2005 թվականը՝ «Բի Լայն GSM»), Վիմպելկոմ ընկերության ապրանքանիշը, որի ներքո դուստր կազմակերպությունները տրամադրում են հեռահաղորդակցության ծառայություններ (առաջին հերթին՝ բջջային կապի ծառայություն) Ռուսաստանում («Вымпел-Коммуникации» ընկերություն) և ԱՊՀ երկրներում[1]։ Մասնավորապես, այս ապրանքանիշի ներքո մատուցվում են բջջային (GSM, UMTS և LTE) և ֆիքսված կապի, լարային (FTTB) և անլար (Wi-Fi, «Բիլայն WiFi») գերարագ ինտերնետի հասանելիության ծառայություններ, IP հեռուստատեսություն («Բիլայնի տնային թվային հեռուստատեսություն» և «Բջջային հեռուստատեսություն»)։
Բիլայն | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | ապրանքային նշան |
Հիմնադրված է | օգոստոսի 6, 1993 |
Վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | հեռուստահաղորդակցության արդյունաբերություն և բջջային հեռախոսների ինդուստրիա |
Սեփականատեր | Վիմպելկոմ և VEON? |
Կայք | beeline.am |
![]() |
«ՎիմպելԿոմ» ընկերությունը հիմնադրվել է 1992 թվականին, իսկ պաշտոնապես գրանցվել է նույն տարվա սեպտեմբերի 15-ին։ Այդ օրը համարվում է «ՎիմպելԿոմ» ընկերության ծննդյան օրը (գործում է «Բիլայն» ապրանքանիշի ներքո)[2]։ Ընկերության գլխամասը տեղեկայված է Մոսկվայում[3]։
ՎարկանիշԽմբագրել
«Interbrand»-ի տվյալներով մինչև 2011 թվականը «Բիլայն»-ը ռուսական ամենաթանկ ապրանքանիշն էր[4]։ Այն ռուսական երկու ապրանքանիշներից մեկն է («ՄՏՍ-ի» հետ միասին), որն ընդգրկված է համաշխարհային 100 խոշորագույն ապրանքանիշների ցանկում, և զբաղեցնում է 72-րդ տեղը։ Այդ ցանկը կազմվել է 2009 թվականի ապրիլին բրիտանական «Financial Times» ամսագրի կողմից[5]։ 2009 թվականին եվրոպական բրենդների («European Brand Institute»-ի համաձայն) վարկանիշային ցուցակում «Բիլայն»-ը զբաղեցրել է 39-րդ հորիզոնականը։
2011 թվականի գարնանը «Բիլայն»-ը դուրս է մնացել աշխարհի 100 ամենաթանկ բրենդների ցանկից (ըստ «Millward Brown»-ի)՝ Ռուսաստանում երկրորդ տեղը զիջելով «Սբերբանկին»[6]։ Մեկնաբանելով արդյունքները՝ ընկերությունը այդ հանգամանքը պատճառաբանում է այն փաստով, որ 2009-2010 թվականներին էականորեն կրճատվել են բրենդի առաջխաղացման ծախսերը և գովազդային բյուջեն[6]։
«Sostav»-ի գովազդատուի վարկանիշի համաձայն՝ «Բիլայն»-ը ներառված է ռադիոտեղորոշիչների և արտաքին գովազդի տեղորոշման լավագույն հնգյակում[7]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Дзядко, Тимофей.։ ««Мы всё делаем мягко и незаметно», — Игорь Литовченко, президент «Киевстара»»։ // Ведомости, 25.05.2011, № 93 (2859)։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-26-ին։ Վերցված է 2011-5-25
- ↑ История Компании «ВымпелКом» (работающей под торговой маркой «Билайн»)
- ↑ «VimpelCom - Contacts»։ Արխիվացված է օրիգինալից 2008-07-02-ին։ Վերցված է 2008-07-03
- ↑ 40 самых дорогих брендов России по версии Interbrand Archived 2008-12-07 at the Wayback Machine.
- ↑ Михаил Оверченко, Елена Виноградова. Дороже нефти Archived 2009-05-01 at the Wayback Machine. // Ведомости, № 76 (2346), 28 апреля 2009
- ↑ 6,0 6,1 «Билайн» разменял сотню
- ↑ ТОП-30 крупнейших рекламодателей России. // sostav.ru