Յանդեքսի առաջին պատկերանիշ, 1996 թվականին «Яndex.Site» և «Яndex.CD» արտադրանքների վրա ստեղծված պատկերանիշ։ Այն ստեղծվել է համանուն որոնողական համակարգի ստեղծման հայտարարությունից շատ առաջ։ Պատկերանիշն ինքնաշեն է և ստեղծվել է «CompTek» մայր ընկերության պատկերանիշի նմանությամբ[1]։

Սկսած 1997 թվականից՝ Յանդեքսի պատկերանիշը ստեղծում է Արտեմիա Լեբեդևի ստուդիան։ Մինչ օրս թողարկվել է պատկերանիշի 4 օրինակ, ընդ որում, սկսած 3․0 տարբերակից՝ բրենդը գրված է կիրիլիցա այբուբենով։ Ներկայումս գործում է չորրորդ տարբերակը, որը հեշտությամբ խոնարհվում է ռուսերենով[2]։

Տոնական պատկերանիշներ խմբագրել

Տոնական օրերին, հայտնի մարդկանց ծննդյան տարեդարձերին և այլ կարևոր իրադարձությունների ժամանակ «Յանդեքսը» իր պատկերանիշը փոխարինում է պատկերազարդումներով[3]։ Տոնական պատկերանիշների գործածման ավանդույթը գործում է 2005 թվականից[4]։

Օրինակներ խմբագրել

   
«Յանդեքսի» պատկերանիշը 1996 թվականին
CompTek
  • 2009 թվականի ապրիլի 1-ին Գոգոլի 200-ամյակը նշվել է «Յանդեքսը» «Գոգոլ» վերանվանելով՝ «200 տարի Յանդեքսում» կարգախոսով[5]։
  • 2010 թվականի սեպտեմբերի 1-ին՝ գիտելիքի և դպրության օրը, փոխվել է տառերի տեսքը[6]։
  • 2011 թվականի սեպտեմբերի 23-ին՝ իր ծննդյան տոնի կապակցությամբ, «Յանդեքսն» իր պատկերանիշը ներկայացրել է ռուսական անձնագրի տեսքով[7]։
  • 2012 թվականի փետրվարի 17-ին՝ Չարլզ Դիքենսի 200-ամյակի առթիվ, պատկերանիշը փոխել է իր տեսքը, իսկ կազմակերպության կարգախոսի փոխարեն եղել է գրողի ստորագրությունը[8]։
  • 2012 թվականի դեկտեմբերի 12-ին՝ աշխարհի վերջի ենթադրյալ օրը, պատկերանիշի տեղում մնացել էին միայն տառերի բեկորները[9]։
  • 2013 թվականի հունվարի 17-ին՝ Կոնստանտին Ստանիսլավսկու 150-ամյակի առթիվ, պատկերանիշը պատկերվել էր նրա դիմանկարով ու «Չեմ հավատում» խոսքերով[4]։
  • 2013 թվականի հունվարի 25-ին՝ ի պատիվ Վլադիմիր Վիսոցկու 75-ամյակի, թողարկվել էր երաժշտական պատկերանիշ[3]։
  • 2013 թվականի փետրվարի 14-ին թողարկվել է ինտերակտիվ պատկերանիշ՝ երիցուկի տեսքով՝ «Սիրում է, չի սիրում» ընտրության համար, որի ծրարն ավելի մեծ էր, և սեղմելով կարելի էր բացիկ ուղարկել[10]։
  • 2013 թվականի ապրիլի 1-ին «սայթաքած» տառերի տակ էր դրված բանանի կեղևը, որից հետո դրված էր ստորակետ, իսկ ներքևում տեղակայված էին հինգ տառի մուտքագրման վանդակներ, ընդ որում՝ առաջինն արդեն կար՝ «Բ»-ն, իսկ հետո՝ բացականչական նշանը։ Ճիշտ պատասխանը «ԲԱՆԱՆ» բառն էր։
  • 2013 թվականի հուլիսի 25-ին «Յանդեքսի» լոգոն ամբողջությամբ սև էր ներկվել՝ Իլյա Սեգալովիչի մահվան պատճառով[11]։
  • 2013 թվականի օգոստոսի 6-ին «Յանդեքսն» իր պատկերանիշը նվիրել է Էնդի Ուորհոլի ծննդյան 85-ամյակին։ Սովորական լոգոտիպի տեղը զբաղեցրել են վեց «Я» տառերը, որոնք նկարել են տարբեր գույներով։
  • 2013 թվականի դեկտեմբերի 31-ին «Յանդեքս»-ի պատկերանիշի փոխարեն եղել է դաշնամուր։ Այն ցույց էր տալիս, թե որտեղ սեղմել։ Հնչում էր «Անտառում եղևնի է ծնվել» երգը։
  • 2015 թվականի ապրիլի 21-ին «Յանդեքսի» պատկերանիշը պատկերվել է գործող մեխանիզմով։
  • Քաղաքի օրը «Յանդեքսը» թողարկել է հետևյալ պատկերանիշը՝ առաջին տարբերակ՝ «Я» տեղանուն, աջից՝ սիրտ, ներքևում՝ քաղաքի անվանումը, հաջորդ տարբերակ՝ «Я» տեղանուն, աջից՝ սիրտ, ավելի աջ՝ քաղաքի անվանումը։ Սովորաբար ցուցադրվում է քաղաքի կամ շրջանի շրջանակներում։ Հիշեցնում է 2013 թվականի պատկերանիշների շարքը։

Տես Նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Когда мы говорим Яndex, мы подразумеваем Яндекс». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 27-ին.
  2. Четвертая версия логотипа «Яндекса»
  3. 3,0 3,1 «Яндекс» посвятил Высоцкому музыкальный логотип «„Яндекс“… часто выпускает тематические логотипы, приуроченные к различным важным событиям»
  4. 4,0 4,1 «Яндекс» отметил юбилей Станиславского логотипом «Не верю!»
  5. Яндекс стал Гоголем
  6. «Праздничный логотип Яндекса». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 27-ին.
  7. ««Яндекс» отмечает день рождения праздничным логотипом». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 4-ին.
  8. «Google и «Яндекс» отмечают 200-летие Диккенса праздничными логотипами». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 4-ին.
  9. «Логотип Яндекса не пережил Конец света». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 27-ին.
  10. Google и «Яндекс» отметили день святого Валентина особыми логотипами(չաշխատող հղում)
  11. «Яндекс» перекрасил логотип в чёрный из-за смерти Сегаловича

Արտաքին հղումներ խմբագրել