Սամսունգ
Սամսունգ (հանգըլ՝ 삼성그룹), հարավկորեական կազմակերպություն, որը հիմնադրվել է 1938 թվականին։ Համաշխարհային շուկայում հայտնի է որպես բարձր տեխնոլոգիական կոմպոնենտների, հեռահաղորդակցման սարքավորումների, կենցաղային տեխնիկայի, տեսալսողական սարքավորումերի արտադրող։ Կենտրոնական գրասենյակը գտնվում է Սեուլում։ Էփլի գլխավոր մրցակիցն է։
Սամսունգ | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | Chaebol? |
Հիմնադրված է | 1938 |
Հիմնադիր | Լի Բյոն Չհոլ |
Վայր | Samsung Town, Seocho District, Սեուլ, Հարավային Կորեա |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | կոնգլոմերատ |
Աշխատողների թիվ | 590 000 մարդ (2014) |
Դուստր ընկերություններ | Samsung SDI |
Կայք | samsung.com |
Պորտալ | Portal:Samsung? |
Samsung Վիքիպահեստում |
«Սամսունգ» բառը կորեերեն նշանակում է «երեք աստղ»: Հնարավոր է այն կապված է հիմնադրի՝ Սամսունգ Լի Բյոնչխոլյայի երեք որդիների հետ[2]։
Ընկերության պատմությունըԽմբագրել
Ընկերության հիմնադրումըԽմբագրել
1930-ական թվականներին Կորեայում գործարար Լի Բիոն Չխոլը բացեց բրնձի ալյուր արտադրող իր գործը: Դեգու քաղաքում փոքր պահեստը դարձավ Սամսունգի մեծ պատմության սկիզբը: Այդ ժամանակ Կորեան Ճապոնիայի գաղութն էր և երկրում բավականին դժվար էր զբաղվել բիզնեսով: Այնուամենայնիվ, արդեն 1938 Լիին հաջողվում է ստեղծել առաջին անկախ ալիքը Կորեայից Չինաստան և Մանչուրիա արհանելու համար: Սննդամթերքի ակտիվ զարգացումը, ինչպես օրինակ բրնձի, շաքարավազի և չորացրած ձկների, հնարավորություն տվեց պաշտոնապես գրանցել Սամսունգի առևտրային ընկերության ապրանքային նշանը: Օտարերկրյա (Կորեայի համար) անունը ծագել է կորեացի գործարարի ծրագրերի արդյունքից: Արդեն 1950 թվականի վերջում Լի Բիոնը պատրաստվում էր առևտուր հաստատել Ամերիկա մայրցամաքի երկրների հետ: Կորեական թերակղզում ամերիկյան զորքերի վայրէջքից հետո, բրնձի օղու և գարեջրի արտադրության գործարանի արտադրանքը սկսեց վաճառվել դաշնակից ուժերի ներկայացուցիչներին:Կորեայի պատերազմը վերջ դրեց այս բիզնեսին: Պահեստները թալանվեցին և այրեցին այնպես, ինչպես հիմնվել էր ընկերությունը:
Գոյություն ունի լեգենդ նրա մասին, որ այրված տան ավերակներում Լի Բիոնը գտել է պահված փողերով տուփ, որը ներդրել է իր նոր բիզնեսի մեջ։ Դա տեքստիլ գործարան էր, շաքարավազի գործարան, իսկ ավելի ուշ նաև ապահովագրական բիզնես։ Լի Բիոնը արագ հարստացավ, չնայած որ Կորեայում 1960-ական թվականին մեկ շնչի հաշվով միջին եկամուտը չէր գերազանցում 80 դոլարը։ Պետք է նշել, որ այդ ժամանակ նույնիսկ մայրաքաղաք Սեուլում, մշտական էլեկտրաէներգիա չի եղել, էլեկտրաէներգիա մատակարարվել է օրական մի քանի ժամով, իսկ կենտրոնական ջրի խողովակ չկար։ Զարմանալի չէ, որ արագ ռազմական հեղաշրջումը գահընկեց արեց նախագահ Լի Սին Մանին և Լի Բիոնի մոտիկ ընկերոջը, որը որպես հարուստ գործարար դարձել էր ներքին շրջանի անդամ։ Լի Բիոն Չխոլին բանտարկեցին կաշառք վերցնելու և գահընկեց արված իշխանի հետ ծանոթանալու համար։
Մենք օգտագործում ենք մարդկային և տեխնիկական ռեսուրսները, որպեսզի ստեղծենք հրաշալի որակի ապրանքներ, որպեսզի ներդնենք մեր ծառայությունները հասարակության զարգացման գործում։[3]։
ՊատկերանիշերԽմբագրել
|
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Global Research Identifier Database — 2015.
- ↑ Традиции Восток-Запад (рус.). Проверено 1 декабря 2008. Архивировано из первоисточника 5 февраля 2012.
- ↑ «Официальный сайт Samsung Group_Философия компании» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-19-ին։ Վերցված է 2008-11-18
- ↑ Samsung 1993. Corporatebrandmatrix.com (2007-05-19). Retrieved on 2013-03-19.