Ազատ Շահինյան

հայ դրամատուրգ, գրող
Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահինյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ազատ Նիկոլայի Շահինյան (նոյեմբերի 10, 1928(1928-11-10)[1], Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հունվարի 8, 2002(2002-01-08), Երևան, Հայաստան), հայ խորհրդային գրող, դրամատուրգ, արձակագիր։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1958 թվականից։

Ազատ Շահինյան
Ծնվել էնոյեմբերի 10, 1928(1928-11-10)[1]
ԾննդավայրԲաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Վախճանվել էհունվարի 8, 2002(2002-01-08) (73 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունգրող և դրամատուրգ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (1944)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրՀակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն
Ազատ Շահինյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ազատ Շահինյանը ծնվել է 1928 թվականի նոյեմբերի 10-ին, Բաքվում։ 1930 թվականից բնակվում է Երևանում։ 1944 թվականին ավարտել է Երևանի թատերական տեխնիկումը։ 1946 թվականին ծառայել է խորհրդային բանակում։ 1946-1948 թվականներին աշխատել է Երևանի ուսումնաարտադրական կոմբինատում։ Հետագայում աշխատել է Երևանի հեռուստատեսության ստուդիայում։ 1970-1985 թվականներին եղել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում՝ որպես գրական բաժնի վարիչ։ Շահինյանը ոչ միայն արձակագիր է, այլև՝ դրամատուրգ։ Շահինյանի դրամաները բեմադրվել են. «Սուրի և Սամի արկածները» (1960, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն), «Արագիլ, բարով եկար» (1968, Երևանի տիկնիկային թատրոն), «Թող ղողանջեն զանգերը» (Արտաշատի պետական թատրոնԵրևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնը 1980 թվականին բեմադրել է Շահինյանի «Արգելված երազներ» դրաման։ Մոսկվայի Մոսսովետի անվան թատրոնում բեմադրվել է «Տրամվայը պարկ է գնում» և այլ պիեսներ։ Ռուսերեն լույս է տեսել Ազատ Շահինյանի «Տղան և նրա բարի թզուկները» (Երևան, 1971) գիրքը։

Մահացել է 2002 թվականին Երևանում։

Ստեղծագործություններ խմբագրել

Գրել է հիմնականում պատանիների համար։ 1955 թվականին հրատարակվել է նրա «Ձմեռային գիշերվա երազը» պատմվածքների առաջին ժողովածուն, որին հաջորդել են «Մեր գիշերային արկածները» (1956 թ.), «Թատրոնը սառույցի վրա» (1962 թ.) և այլ ժողովածուներ, «Սուրի և Սամի արկածները» (1959 թ.), «Անհայտ մարդիկ» (1962 թ.) վիպակները, «Տղան և նրա բարի թզուկները» (1968 թ.) վիպակների ու պատմվածքների ժողովածուն։ Շահինյանի «Սուրի և Սամի արկածները» (1960 թ.), «Փոքր բակի մեծ հոգսերը» (1963 թ.), «Իմ սիրելի փոքրիկը» (1966 թ.), «Տրամվայը պարկ է գնում» (1974 թ.), «Արգելված երազներ» (1980 թ.) դրամաները բեմադրվել են Երևանի, Մոսկվայի, Կիևի, Թբիլիսիի, Բաքվի, Վարշավայի, Բուդապեշտի թատրոններում։ Շահինյանի ստեղծագործության թեման իր ժամանակաշրջանի կյանքն է։ Նրա շատ գործեր թարգմանվել են նախկին ԽՍՀՄ ժողովուրդների մի քանի լեզուներով[2]։

Երկեր խմբագրել

  • Ձմեռային գիշերվա երազը, Երևան, Հայպետհրատ, 1955, 102 էջ։
  • Մեր գիշերային արկածները, Երևան, Հայպետհրատ, 1956, 90 էջ։
  • Փոքրիկ ընկերները, Երևան, Հայպետհրատ, 1958, 16 էջ։
  • Սուրի և Սամի արկածները, Երևան, Հայպետհրատ, 1959, 174 էջ։
  • Ինչպես պատահեց, Երևան, Հայպետհրատ, 1959, 15 էջ։
  • Թատրոնը սառույցի վրա, Երևան, Հայպետհրատ, 1962, 155 էջ։
  • Անհայտ մարդիկ, Երևան, Հայպետհրատ, 1962, 155 էջ։
  • Տղան և նրա բարի թզուկները, Երևան, «Հայաստան», 1968, 198 էջ։
  • Սուրի և Սամի արկածները, Երևան, «Հայաստան», 1975, 174 էջ։
  • Երկնագույն եւ կարմիր երազներ։ Միջին տարիքի դպրոցականների համար։ Սովետական գրող, 1984, 270 էջ[3]։
  • Գորտիկ ղորտղորտիկի արկածները, Ամրոց գրուպ, 2002, 10 էջ[4]։
  • Ամենաօրինակելի տղան։ Հեքիաթ, Ամրոց գրուպ, 2003, 24 էջ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 423.
  2. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 342։
  3. Շահինյան, Ազատ Նիկոլայի (1984). Երկնագույն եւ կարմիր երազներ։ Միջին տարիքի դպր. համար. Սովետ. գրող.
  4. Շահինյան, Ազատ Նիկոլայի (2002 թ․ հունվարի 1). Գորտիկ ղորտղորտիկի արկածները. Ամրոց գրուպ. ISBN 9789993086314.
  5. Շահինյան, Ազատ Նիկոլայի (2003). Ամենաօրինակելի տղան։ Հեքիաթ. Ամրոց գրուպ. ISBN 9789994131068.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազատ Շահինյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 423