Դերենիկ Դումանյան

քաղաքական գործիչ

Դերենիկ Հրանտի Դումանյան (հունվարի 1, 1953(1953-01-01)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ առողջապահության նախարար (2012-2014), ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Դերենիկ Դումանյան
Ծնվել էհունվարի 1, 1953(1953-01-01)[1] (71 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1978)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
ԱշխատավայրԱկադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
ԶավակներԳուրգեն Դումանյան
Դերենիկ Դումանյան
 
Գիտական աստիճան՝ բժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր հունվարի 1, 1953(1953-01-01)[1] (71 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան
Զավակներ Գուրգեն Դումանյան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1953 թվականի հունվարի 1-ին Երևանում, արմատներով Շամշադինի Արծվաբերդ գյուղից է։

1994 թվականին պարգևատրվել է ՀՀ ՊՆ անվանական պարգևով։ Ունի բժշկական ծառայության պահեստի սպայի զինվորական կոչում։ Կանխարգելիչ բժշկության և առողջապահության կազմակերպում 045 մասնագիտական խորհրդի նախագահն է, ՌԴ Բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ՌԴ Բժշկատեխնիկական ակադեմիայի իսկական անդամ։

Կրթություն խմբագրել

  • 1972-1978 թթ. – Երևանի պետական բժշկական ինստիտուտ, բուժական ֆակուլտետ
  • 1978-1979 թթ. - Երևանի «Մալաթիա-Սեբասիտա» կլինիկա և ք. Հոկտեմբերյան, շրջանային կենտրոնական հիվանդանոց՝ ինտերնատուրա
  • 1982-1987 թթ.- Մոսկվայի Հերցենի անվան օնկոլոգիական գիտահետազոտական ինստիտուտ, ասպիրանտուրայի հայցորդ, բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 1970-1971 թթ. – Երևանի պետական բժշկական ինստիտուտ՝ ցրիչ
  • 1971-1972 թթ. – Երևանի թիվ 2 տրիկոտաժի ֆաբրիկա՝ բանվոր
  • 1979-1984 թթ. - Հոկտեմբերյանի շրջանի Երվանդաշատ գյուղ՝ տեղամասային հիվանդանոցի գլխավոր բժիշկ
  • 1984-1985 թթ. - Երևանի թիվ 19 պոլիկինիկա՝ գլխավոր բժշկի բուժական գծով տեղակալ
  • 1985-1986 թթ. – Երքաղգործկոմի առողջապահության բաժին՝ բժիշկ-տեսուչ
  • 1986-1992 թթ. - ՀԽՍՀ Նախարարների խորհուրդ, առողջապահության և սոցիալական ապահովության բաժին՝ ավագ ռեֆերենտ, գլխավոր մասնագետ, ապա՝ բաժնի վարիչի պաշտոնակատար
  • 1992-1997 թթ. - ՀՀ առողջապահության նախարարություն՝ նախարարի առաջին տեղակալ
  • 1997-2011 թթ. – ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտ՝ տնօրեն, գիտական խորհրդի նախագահ, առողջապահության քաղաքականության և օրենսդրության ամբիոնի վարիչ
  • 2009 թ. ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ և ՀՀԿ խմբակցության ղեկավար։
  • 2009-2012 թթ. - ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի անդամ, առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ։
  • «Տավուշ հայրենակցական միություն» ՀԿ-ի նախագահ և «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի համանախագահ։
  • 2011 թ. մարտի 4-ից՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի պաշտոնակատար։
  • 2011 թ. ապրիլի 30-ին ընտրվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտոր[2]։
  • 2012 թ. հունիսի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար։
  • 2013 թ. մայիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ առողջապահության նախարար[3]՝պաշտոնավարելով մինչև 2014 թ. ապրիլի 23-ը։

Աշխատություններ խմբագրել

Ավելի քան 70 գիտական հոդվածների և 1 մենագրության հեղինակ։

Պարգևներ խմբագրել

  • 2006 թ. պարգևատրվել է ՌԴ Բժշկատեխնիկական ակադեմիայի «Չիժևսկու» անվան ոսկե մեդալով,
  • 2009 թ.` Ծովակալ Իսակովի անվան մեդալով,
  • 1998 թ.` ՀՀ վարչապետի շնորհակալագրով «1988 թ. երկրաշարժի օրերին ցուցաբերած աշխատանքների համար»,
  • 2002 թ.՝ ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրով,
  • 2003 թ.՝ ՀՀ վարչապետի շնորհակալագրով,
  • 2004 թ.՝ ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալով,
  • 2005 թ.՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի պատվոգրով,
  • 2006 թ.՝ ՀՀ Նախագահի հրամանագրով՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով,
  • 2010 թ.` ԼՂՀ նախագահի հրամանագրով «Երախտագիտություն» մեդալով,
  • 2011 թ.` ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալով։
  • Ունի լեյտենանատի կոչում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=15221
  2. «ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  3. Դ. Դումանյանին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար նշանակելու մասին
Նախորդող
-
Ակադեմիկոս Ս. Վ. Ավդալբեկյանի անվան ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն
Դերենիկ Դումանյան

1997 թ. - 2011 թ.
Հաջորդող
Պարունակ Զելվեյան
Նախորդող
Գոհար Քյալյան
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր
Դերենիկ Դումանյան

4 մարտի 2011 թ. - 16 հունիսի 2012 թ.
Հաջորդող
Սամվել Ավետիսյան (ժ/պ), Միքայել Նարիմանյան
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ
Դերենիկ Դումանյան

30 մարտի 2009 թ. - 16 հունիսի 2012 թ.
Հաջորդող
Հայրապետ Գալստյան
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար
Դերենիկ Դումանյան

7 հունիսի 2009 թ. - 16 հունիսի 2012 թ.
Հաջորդող
Սերգեյ Մկրտչյան
Նախորդող
Հարություն Քուշկյան
ՀՀ Առողջապահության նախարար
Դերենիկ Դումանյան

16 հունիսի 2012 թ. - 23 ապրիլի 2014 թ.
Հաջորդող
Արմեն Մուրադյան