Ռոզա Մխիթարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մխիթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոզա Մխիթարյան (սեպտեմբերի 6, 1931, Ղրղի, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։ ՀՀ ժողովրդական արտիստ (2008), Արծվաբերդի պատվավոր քաղաքացի[1]։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 6, 1931 (93 տարեկան) |
Ծննդավայր | Ղրղի, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
Աշխատավայր | Վանաձորի դրամատիկական թատրոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՌոզա Մխիթարյանը ծնվել է Շամշադինի շրջանի Ղրղի գյուղում, 1931 թվականին։ 6 տարեկան հասակում առաջին անգամ նրան թատրոն է տարել հայրը, որտեղից սկսել է սերը դեպի թատերական աշխարհ։ Միջնակարգ կրթությունը ստացել է Բաքվում, այնուհետև տեղափոխվել է Երևան, ավարտել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը՝ Վաղարշ Վաղարշյանի արվեստանոցը։ Եղել է Մհեր Մկրտչյանի համակուրսեցին։ Երբեմն զբաղվում է նաև ասմունքով։ 1957 թվականից Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի է[2]։ Մարմնավորել է շուրջ 150 դերեր, խաղացել դերասաններ Գուրգեն Ջանիբեկյանի, Բաբկեն Ներսիսյանի, Խորեն Աբրահամյանի, Մհեր Մկրտչյանի և այլոց հետ։ Հյուրախաղերով եղել է Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Ռուսաստանում, Շվեյցարիայում[3][4]։ Անվանի դերասանուհու մասին գրվել է մենագրություն։ 2021 թվականի դրությամբ հայ թատրոնի պատմության մեջ միակ դերասանուհին, որը նոր դերերով խաղում է բեմում 90 տարեկան հասակում։
Դերեր թատրոնում
խմբագրել- Սուսամբար՝ «Նամուս»
- Նուբար՝ «Աշխարհն, այո, շուռ է եկել»
- Շուշան՝ «Պեպո»
- Սաթենիկ՝ «Վաճառքի ենթակա չէ»
- Յուլինկա՝ «Եկամտաբեր պաշտոն»
- Սմերալդինա՝ «Երկու տիրոջ ծառան»
- Սողոմե՝ «Պաղտասար աղբար»
- Աննա Կիրիլովնա՝ «Ախ, այդ ծնողները»
- Վարվառա Իվանովնա՝ «Խնայեցե՛ք տղամարդկանց
- Արուս (Նանի)՝ «Աշնան արև»[5]
- Սողոմե՝ «Պաղդասար աղբար»
- Անֆիսա՝ «Երեք քույր»
Կինոդերեր
խմբագրել- Օսան տատ - «Մոսկվիչ, իմ սեր»
- Անուշ - «Արջասար»
- «Անմոռանալի օր»
- «Լոլա»
- «Մեր գյուղը»
Պարգևներ, մրցանակներ
խմբագրելԱրժանացել է մի շարք պատվոգրերի, շնորհակալագրերի, 2 արիության մեդալի
- Արիության մեդալ, 1965 թ.,
- Պատվոգիր ՀՍՍՌ կուլտուրայի մինիստրություն,1967 թ.
- Արիության մեդալ,1973 թ.
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1989 թ.
- Մովսես Խորենացու մեդալ, 2004 թ.
- «Կնոջ դերի լավագույն դերակատարման համար» մրցանակ՝ «Աշնան արև» - Արուս, 2006 թ.
- Մետքասյա Սիմոյնանի անվան «Արտիստ» մրցանակ, 2006 թ.
- Արծվաբերդի պատվավոր քաղաքացի, 2008 թ.
- ՀՀ ժողովրդական արտիստ, 2008 թ.
- Մրցանակ «Կնոջ դերի լավագույն դերակատար»՝ Սաթենիկ «Վաճառքի ենթակա չէ», Թատերական Լոռի փառատոն, 2010 թ.
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2011 թ.
- ՀԹԳՄ ոսկե մեդալ, 2011 թ.
- ՀԹԳՄ ոսկե մեդալ՝ «50 տարուց ավելի ծառայության համար», 2013 թ.
- ԿԳՄՍ Ոսկե մեդալ թատրոնում ունեցած նշանակալի ավանդի համար, 2021 թ.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Դանիելյան, Սամվել (2021 թ․ սեպտեմբերի 9). «Լուրջ կերպարների պրոֆեսիոնալ դերակատարն ու կոմեդիաներում՝ ծիծաղի թագուհին». aravot.am.
- ↑ ՀՀ ժողովրդական արտիստուհի Ռոզա Մխիթարյան
- ↑ «Ռոզա Մխիթարյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ Ռոզա Մխիթարյան. «Բոլոր դերերս էլ սիրում եմ, էդ միևնույնն է թե ասեք` ո՞ր երեխայիդ ես ավելի շատ սիրում»
- ↑ [1]