Արթուր Քելի (ռուս.՝ Кейли, Кэйлей, անգլ.՝ Arthur Cayley, օգոստոսի 16, 1821(1821-08-16)[4][9][8][…], Ռիչմոնդ, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2] - հունվարի 26, 1895(1895-01-26)[4][9][8][…], Քեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[10][2]), անգլիացի մաթեմատիկոս։

Արթուր Քելի
Arthur Cayley
Ծնվել է1821 օգոստոսի 16
Ռիչմոնդ
Մահացել էհունվարի 16, 1895(1895-01-16) (տարիքը 73)
Քեմբրիջ
ԳերեզմանՔեմբրիջ
Բնակության վայր(եր)Անգլիա Անգլիա
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ՄասնագիտությունՄաթեմատիկա
Հաստատություն(ներ)Քեմբրիջի համալսարան
Գործունեության ոլորտգրաֆների տեսություն, խմբերի տեսություն և մաթեմատիկա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն[1], Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, Էդինբուրգի թագավորական ընկերություն[1], Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերություն[1], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[2]
Ալմա մատերՔեմբրիջի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[3] (1864), փիլիսոփայության դոկտոր[3] (1865) և գիտությունների դոկտոր[3] (1875)
Տիրապետում է լեզուներինանգլերեն[4]
Գիտական ղեկավարՈւիլյամ Հոփկինս[5]
Եղել է գիտական ղեկավարՀ․ Ֆ․ Բակեր[3], Andrew Forsyth?[3] և Charlotte Scott?[3]
Հայտնի աշակերտներAndrew Forsyth?
Պարգևներ
Ամուսին(ներ)Susan Moline?
Երեխա(ներ)Henry Cayley?[8]
ՀայրHenry Cayley?[8]
ՄայրMary Antonia Doughty?[8]
 Arthur Cayley Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Արթուր Քելին ծնվել է Ռիչմոնդում (Լոնդոն), Անգլիա։ Նրա հայրը՝ Հենրի Քելին, սըր Ջորջ Քելիի հեռավոր ազգական էր, օդագնացության էնտուզիաստ, որը սերում էր Յորքշիր կոմսության հին ընտանիքից։ Նա առևտրականների հետ բնակություն է հաստատում Սանկտ-Պետերբուրգում (Ռուսաստան)։ Նրա մայրը՝ Մարիա Անտոնիա Դոտին, Վիլյամ Դոտիի աղջիկն էր։ Մի քանի աղբյուրների համաձայն՝ Անտոնիա Դոտին ռուս էր չնայած նրա ազգանունը խոսում է անգլիական ծագման մասին։ Նրա եղբայրը՝ Չարլզ Բագոտ Քելին, լեզվաբան էր։

Արթուրն իր առաջին ութ տարիները անցկացրել է Սանկտ-Պետերբուրգում։ 1829 թվականին նրա ծնողները տեղափոխվեցին Բլեկխիս (անգլերեն՝ Blackheath) Լոնդոնին մոտիկ (Մեծ Լոնդոնի շրջանը)։ Արթուրը ընդունվում է մասնավոր դպրոց։

Երբ Քելին երեխա էր, նա հաճույքի համար բարդ մաթեմատիկական խնդիրներ էր լուծում։

14 տարեկանում նա գնաց Քինգ-քոլեջի դպրոց։ Դպրոցի ուսուցիչը տեսնելով տղայի տաղանդը և խորհուրդ տվեց հորը իր բիզնեսը չսովորեցնել, ինչ մտադրությամբ է նա (հայրը), պատրաստվում Քեմբրիջի համալսարանի ընդունելությանը։

Կրթություն խմբագրել

Արտասովոր վաղ հասակում՝ 17 տարեկան Քելին, ընդունվեց քեմբրիջյան Թրինիթի քոլեջը։ Այդ ժամանակ վերլուծական Հասարակությունը(Analytical Society) ծաղկում է ապրում, և Գրեգորին, և Լեսլի Ելլիսը հիմնադրեցին Քեմբրիջի մաթեմատիկական ամսագիր։ 20 տարեկան հասակում Քելին հանձնեց այդ ամսագրին երեք ձեռագիր թեմաներ՝ ներշնչված Լագրանժի «Անալիտիկ մեխանիկայի» «Mécanique analytique» ընթերցանությամբ և մի քանի աշխատանքներ Լապլասից։

Քեմբրիջում նրա ուսուցիչն էր Ջորջ Պիկոկը, անձնական ուսուցիչը՝ Վիլյամ Խոպկինսը։

Քելին ավարտեց իր ուսանողական կրթությունը դառնալով կուրսի լավագույն ուսանող և նաև ստացել է Սմիտի առաջին երկու մրցանակը, պարգևատրվելով ամենամյա ուսանողական գիտական հետազոտության համար։ Նրա հաջորդ քայլն էր ստանալու մագիստրոսի աստիճան Master of Arts (MA degree), ստանալու մրցույթով համալսարանում պաշտոն։ Նա Քեմբրիջում մնաց մոտ 4 տարի։ Այդ ժամանակ նա վերցրեց մի քանի ուսանողների, բայց նրա հիմնական գործն էր նախապատրաստելու 28 հուշագրություններ Քեմբրիջի մաթեմատիկական ամսագրի համար։

Դատապաշտպանություն խմբագրել

Այն բանի կապակցությամբ, որ նրա պաշտոնը եղել է սահմանափակ տևողությամբ պաշտոնավարում, անհրաժեշտ էր ընտրել մասնագիտություն։ Ինչպես և Մորգանը, Քելին ընտրեց փաստաբանի մասնագիտություն և 25 տարեկան հասակում դարձավ լոնդոնյան Իննա Լինկոլնի դատարանի անդամ։ Նա ընտրեց մասնագիտություն կապված փոխադրումների հետ։ Երբ նա ուսանող էր և հանձնեց փաստաբանի քննությունը, նա ճանապարհվեց Դուբլին լսելու Համիլտոնի դասախոսությունները քվատերիոնների (quaternions) մասին։ Նրա ընկեր Սիլվեստրը այն ժամանակ եղել է ակտուար։ Նրանք ունեին սովորություն՝ զբոսնել Իննա Լինկոլնի դատարանի շուրջը և քննարկել ինվարիանտների տեսությունը և կովարիանտները։ Իր կյանքի այդ ժամանակահատվածում՝ մոտ 14 տարի, Քելին հրատարակեց 200-ից 300 աշխատություն։

Պրոֆեսորություն խմբագրել

Քեմբրիջի համալսարանում՝ վաղ ժամանակներում, մաքուր մաթեմատիկայի պրոֆեսորը կոչվել է Լուկասյան պրոֆեսոր, այդ պաշտոնը մի ժամանակ զբաղեցրել է Իսահակ Նյուտոնը։ Մոտ 1860 թվականին համալսարանին կտակած Լեդի Սեդլերի մի քանի ֆոնդեր՝ դարձան անօգուտ իրենց հիմնական նպատակի համար և օգտագործեցին ևս մեկ անվանական պրոֆեսորիատի հիմնադրման համար։ Սեդլերովյան (Сэдлеровского) պրոֆեսորների պարտականությունների մեջ ներառվում էր բացատրել և ուսուցանել մաքուր մաթեմատիկայի սկզբունքները և զբաղվել գիտության զարգացմանը։ Այդ պաշտոնում Քելին ընտրվել է, երբ 42 տարեկան էր։ Նա թողեց եկամտաբեր պրակտիկան՝ հանուն համեստ աշխատավարձի, բայց երբեք դրա համար չի ափսոսացել։

Պրոֆեսորի պարտականությունը թույլատրեց նրան վերջ դնել իրավագիտության հավատարմության կարծիքը մաթեմատիկայի հավատարմության հետ և լիովին զբաղվել սիրած գործով։ Անմիջապես դրանից հետո Քելին ամուսնացավ և բնակություն հաստատեց Քեմբրիջում։

Առավել հաջողակ քան Համիլտոնի մոտ, Քելիի տունը լի էր երջանկությամբ։ Նրա ընկեր և բարեկամ, հետազոտող Սիլվեստրը, մի անգամ նշեց, որ Քելին ավելի հաջողակ է, քան ինքը, նրանք երկուսով ամուրի են եղել և միասին ապրել են Լոնդոնում, բայց Քելին ամուսնացավ և հանգիստ ու խաղաղ կյանքով բնակություն հաստատեց Քեմբրիջում, իսկ Սիլվեստրը այդպես էլ չամուսնացավ և իր ամբողջ կյանքում պայքարեց աշխարհի դեմ։

Գիտական գործունեություն խմբագրել

Քելին 19-րդ դարի բեղմնավոր գիտնականներից մեկն է, ով գրել է ավելի քան 700 աշխատություն։ Նրա աշխատությունների մեծ մասը վերաբերում է գծային հանրահաշվին, դիֆերենցիալ հավասարումներին, էլիպտիկ ֆունկցիաներին։ Մասնավորապես, նա ապացուցել է Համիլտոն-Քելիի թեորեմն այն մասին, որ յուրաքանչյուր քառակուսային մատրից իր բնութագրիչ բազմանդամի արմատն է։

Նա առաջինն էր, որ ձևակերպեց խմբի սահմանումն այն տեսքով, ինչպես այն սահմանվում է այսօր՝ բազմություն բինար գործողությամբ, որը բավարարում է որոշակի օրենքների։ Նախկինում մաթեմատիկոսները խմբի մասին խոսելիս նկատի են ունեցել տեղափոխությունների խումբ։

1882 թվականին Լոնդոնյան թագավորական ընկերությունը Արթուր Քելիին շնորհեց Կոպլիի մեդալով։

Հիշատակ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Колмогоров А. Н., Юшкевич А. П. (ред.) Математика XIX века. М.։ Наука.

Ծանոթագրություններ խմբագրել