Մագելի քարանձավ կամ Մագելանի քարանձավ, կարստային քարանձավ Հայաստանում, Վայոց ձորի Ուփի ձորում, Նորավանքի ձոր տանող ճանապարհի 2-րդ կմ-ին[2]։ Մագել անունից բացի հայտնի է Մագիլ անունով։ Կոչվել է որսորդ Մագելան Առաքելյանի անունով, որը 1946 թվականին որսին հետևելով գտել է քարանձավը[3]։ Հայաստանի ամենամեծ քարանձավներից է։ Ամբողջական երկարությունը է 1365 մ է։ Ունի բազմաթիվ ճյուղեր, որոնք ուսումնասիրված չեն։

Մագելի քարանձավ
Տեսակքարանձավ
Երկիր Հայաստան[1]
ՎարչատարածքՎայոց Ձորի մարզ[1]
Քարտեզ
Քարտեզ

Առանձնահատկություններ

խմբագրել
  • Քարանձավի մի քանի կետերում ստալակտիտների և ստալագմիտների կուտակումներ կան։
  • Մագելի քարանձավը նեոլիթի ժամանակաշրջանում բնակեցված է եղել, ինչը հաստատում են այնտեղ գտնված արջի ոսկորները, քարե գործիքներն ու այլ առարկաներ։
  • Խորության պատճառով քարանձավում մշտապես ջերմաստիճանը 8-9°С է։
  • Քարանձավի մուտքն այնաքան նեղ է, որ մեկ մարդ հազիվ է մտնում։
  • Մագելի քարանձավում ապրում են չղջիկների ութ տեսակ, որոնցից վեցը գրանցված են Հայաստանի կարմիր գրքում։ 2005 թվականին քարանձավում գտել են 600 առանձնյակից կազմված Արաքսյան գիշերաչղջիկների (լատին․՝ Myotis araxenus) մայրական գաղութ[4] Որսորդ Մագիլի պատմությունները մի ամբողջական ժողովածուի մեջ է ներկայացնում Նորիկ Առաքելյանը[5]՝ տպագրված 2014 թվականին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
  2. «Հուշարձանի N: 9.8.11». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 26-ին.
  3. Ինչու՞ չզարգացնել քարանձավային տուրիզմը
  4. Արաքսյան գիշերաչղջիկ
  5. Որսորդ Մագիլի պատմությունները գրքում