Արեգ Լուսինյան

հայ կոմպոզիտոր

Արեգ Հակոբի Լուսինյան (մարտի 20, 1935(1935-03-20), Ախալցխա, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2011

Արեգ Լուսինյան
Ծնվել էմարտի 20, 1935(1935-03-20) (89 տարեկան)
Ախալցխա, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԱշխատավայրՀայաստանի կոմպոզիտորների միություն և Հայկական պետական մանկավարժական համալսարան
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1956) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1961)
ԱնդամակցությունՀայաստանի կոմպոզիտորների միություն
Պարգևներ
 Areg Lusinyan Վիքիպահեստում

Հայ տնտեսագետ Լուսինե Լուսինյանի հայրը։

Կենսագրություն խմբագրել

1952-1956 թվականներին սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում` Էդվարդ Միրզոյանի կոմպոզիցիայի դասարանում, 1956-1961 թվականներին` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Գրիգոր Եղիազարյանի, Ղազարոս Սարյանի կոմպոզիցիայի դասարաններում։

1953-2004 թվականներին դասավանդել է Երևանի պետական հումանիտար քոլեջի (նախկինում՝ Ն. Օստրովսկու անվան) «Երաժշտական կրթություն» մասնագիտության առարկաների (տեսություն և նվագարաններ) դասախոս, 1992-2003 թվականներին՝ ամբիոնի վարիչ։ 1962-1964 թվականներին համատեղության կարգով դասավանդել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։

1969-1970 թվականներին եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության պատասխանատու քարտուղարը։ 1971 թվականից դասավանդում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի երաժշտության տեսության, դասավանդման մեթոդիկայի և նվագարանների ամբիոնում, 2000 թվականից` պրոֆեսոր[1]։ 1966 թվականից եղել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ։ 1996 թվականից` Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ[2]։

Երկար տարիներ եղել է Հանրապետական նախադպրոցական գիտամեթոդական կաբինետի երաժշտական բաժնի նախագահ։ 1985 թվականից` աշխատանքի վետերան։ 2000 թվականից` Հումանիտար քոլեջի պրո‎ֆեսորի պաշտոնակատար։

2003 թվականին Լուսինյանին շնորհվել է ՀՊՄՀ-ի դոցենտի գիտական կոչում` «Երաժշտական արվեստ» մասնագիտությամբ, իսկ 2005 թվականին նա արժանացել է ՀՊՄՀ-ի պրո‎ֆեսորի գիտական կոչման` «Երաժշտական արվեստ» մասնագիտությամբ։

Հեղինակել և տպագրել է երաժշտությանը վերաբերող մի շարք գործեր՝ «Երաժշտությունը մանկապարտեզում» ձեռնարկ, «Լարային կվարտետ թիվ 1», «Լույսը հաղթության», «Հայկական ժողովրդական մեղեդիների մշակումներ», 5-րդ, 6-րդ և 7-րդ դասարանների Երաժշտություն առարկայի դասագրքեր և դրանց ձեռնարկը, «Աֆորիզմներ և փիլիսոփայական մտորումներ» և այլն[3]։

Ստեղծագործական ուղի խմբագրել

Արեգ Լուսինյանը մեծակտավ, կամերային-գործիքային, վոկալ երկերի, ինչպես նաև մանուկների ու պատանիների համար գրված բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է։ Հրատարակված 76 հեղինակային և շուրջ 200 (Երևանում, Մոսկվայում, Բեյրութում, Կիևում, ԱՄՆ-ում, Թեհրանում) ժողովածուներում հազարի հասնող ստեղծագործությունների հեղինակ է։

Հայաստանի հանրային ռադիոյի ոսկե ‎ֆոնդում ներառված են նրա 300 ստեղծագործությունների ձայնագրությունները։ Կան ձայնագրություններ նաև այլ երկրների ռադիո‎ֆոնդերում։ Կոմպոզիտորի ստեղծագործություններից մի քանիսը զետեղված են նաև խորհրդային «Մելոդիա» ‎ֆիրմայի թողարկած ձայներիզներում։

Կոմպոզիտորի բազմաթիվ ստեղծագործություններ արժանացել են համամիութենական և հանրապետական տարբեր մրցանակների ու խրախուսական պարգևների։

Արեգ Լուսինյանը երաժշտական մի շարք դասագրքերի, ձեռնարկների ու ժողովածուների համահեղինակ և հեղինակ է։

Նախասիրություններ խմբագրել

Արեգ Լուսինյանը զբաղվում է նաև նկարչությամբ։ Նկարել սկսել է ինը տարեկանում։ Նկարում է գունավոր մատիտով և ջրաներկով։ Նկարները մեղմ, նուրբ գույներով, լուսավորր մանրանկարներ են, հիմնականում` բնանկարներ։

Դպրոցական տարիներից նա սկսել է նաև գրի առնել իմաստասիրական (փիլիսոփայական) իր մտքերը, մտորումները բանաստեղծությունների տեսքով, ինչպես նաև կյանքի տարբեր ոլորտներին վերաբերող ասույթներ (ա‎‎‎ֆորիզմներ

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

Ստեղծագործություններ խմբագրել

Վոկալ-սիմ‎ֆոնիկ ստեղծագործություններ.

  • «Բացվի՛ր, հայրենի գարուն» (1967 թ.)
  • «Իմ հայ ժողովուրդ» (1973 թ.)
  • «Այս գարունը» (1973 թ.)
  • «Գարնան սպասում» (1981 թ.)

Կամերային նվագարանային ստեղծագործություններ.

Դաշնամուրային ստեղծագործություններ.

  • «Նազանքով պար» («Դանդաղ պար») և «Երիտասարդական պար» (1955, 1956 թթ.)

Դաշնամուրային շարքեր.

  • «Փոքրիկ պատկերներ» (1953 թ.)
  • «Կրկես» (1966, 1974 թթ.)
  • «Աշխարհի ժողովուրդների պարեր» (1969 թ.)
  • «Խաղալիքների աշխարհում» (1975 թ.)
  • «Ֆանտաստիկ չորս մանրանվագ» (1974-1975 թթ.)

Վոկալ ստեղծագործություններ (խմբերգեր, անսամբլներ, զուգերգեր, մեներգեր, ռոմանսներ).

  • «Դու, իմ աշխարհ լեռնային» (1972 թ.)
  • «Ամեն գիշեր» (1963 թ.)
  • «Կռունկներ հայրենի» (1963 թ.)
  • «Հայրենի գարուն» («Կարոտ») (1965 թ.)
  • «Օրոր» (1955 թ.)
  • «Սրտիս թագուհի» («Կարոտ») (2005 թ.)
  • Վոկալ շարքեր ձայնի և դաշնամուրի համար
  • «Հայրենյաց տաղարան»` հայրենասիրական և ֆիդայական 24 երգ դաշնամուրի նվագակցությամբ (մշակում, 1990 թ.)
  • Ռազմական քայլերգերի շարք
  • Հոգևոր երգերի շարք
  • Ստեղծագործություններ դպրոցականների և պատանեկության համար
  • Երգեր նախադպրոցական և դպրոցական կրտսեր տարիքի երեխանների համար

Աշխատություններ խմբագրել

  • Ակորդեոնի ձեռնարկ, 2005 թ.։
  • Երաժշտություն, 2009 թ.։
  • Երաժշտությունը մանկապարտեզում, 2009 թ.։
  • Լույսը հաղթության (Մանկապատանեկան խմբերգային ստեղծագործություններ), 2010 թ.։
  • Հայկական ժողովրդական մեղեդիների մշակումներ մանկական երկձայն երգչախմբերի համար, 2010 թ.։
  • Լարային կվարտետ թիվ 1, 2010 թ.։
  • Աֆորիզմներ և փիլիսոփայական մտորումներ, 2012 թ.։
  • Лирико-философские раздумья, 2013 թ..
  • Հետադարձ հայացք անավարտ կյանքից, 2014 թ.։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀՊՄՀ, Արեդ Լուսինյան(չաշխատող հղում)
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. Արեգ Լուսինյանի կենսագրությունը AV Production կայքում(չաշխատող հղում)
  4. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին

Աղբյուրներ խմբագրել

  • Արեգ Լուսինյան, «Կենսամատենագիտություն», 2016։

Արտաքին հղումներ խմբագրել