Արա Գյուլեր (թուրք.՝ Ara Güler, օգոստոսի 16, 1928(1928-08-16)[1][2][3][4][5][6], Բեյօղլու, Ստամբուլի մարզ, Թուրքիա[1] - հոկտեմբերի 17, 2018(2018-10-17)[7][6], Ստամբուլ, Թուրքիա), աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող։ Ծնվել է 1928 թվականի օգոստոսի 16-ին Ստամբուլում, հայկական ընտանիքում: Հաճախ նրան դիմում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ», «100-ամյակի լավագույն լուսանկարիչ», «անգերազանցելի ֆոտոպատմաբան» մականուններով:

Արա Գյուլեր
Ara Güler
Ara Guler.JPG
Ծնվել էօգոստոսի 16, 1928(1928-08-16)[1][2][3][4][5][6]
ԾննդավայրԲեյօղլու, Ստամբուլի մարզ, Թուրքիա[1]
Մահացել էհոկտեմբերի 17, 2018(2018-10-17)[7][6] (90 տարեկանում)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
ԱզգությունՀայերը Թուրքիայում
ԿրթությունԿեդրոնական վարժարան
Մասնագիտությունլուսանկարիչ, ֆոտոլրագրող և լրագրող
ԱշխատավայրParis Match և Հուրիեթ
Պարգևներ և
մրցանակներ
Պատվավոր լեգիոնի շքանշանի սպա Մշակույթի և արվեստի բնագավառում Թուրքիայի Հանրապետության նախագահի մեծ մրցանակ Լյուսի մրցանակ և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Կայքaraguler.com.tr
Ara Güler Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Արա Գյուլերը սկզբնական կրթությունն ստացել է Պոլսի Մխիթարյան կրթարանում: Դպրոցական տարիներին աշխատել է Թուրքիայի կինոստուդիաներում և հաճախել Մուհսին Էրթուղրուլի թատերական դասընթացներին, որտեղ ձեռք բերված գիտելիքները հետագայում կիրառել է իր 9 թատերախաղերը գրելիս:

1950 թվականից սկսել է աշխատել «Նոր Ստամբուլ» թերթում՝ զուգահեռ ուսանելով Ստամբուլի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում: Որոշ ժամանակ անց տեղափոխվել է «Հյուրիեթ» թերթի խմբագրություն:1958 թ. դարձել է ամերիկյան «Թայմ-Լայֆ» հանդեսի թուրքական մասնաճյուղի` Մերձավոր Արևելքի առաջին թղթակիցը, ինչպես նաև գործակցել է միջազգային մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների հետ՝ ֆրանսիական «Փարիզ մատչ», գերմանական «Սթերն» և բրիտանական «Սանդի թայմս»: 1961 թվականին ավարտելով զինվորական ծառայությունը՝ աշխատանքի է անցել «Հայաթ» թերթում՝ գլխավորելով լուսանկարչական բաժինը: Նույն թվականին անգլիական ամենամյա «Լուսաանկարչական տարեգիրք» ամսագիրը նրան ներառել է աշխարհի լավագույն յոթ լուսանկարիչների ցանկում:

2013 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպվել է Արա Գյուլերի «Բարև ձեզ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որի կապակցությամբ լուսանկարիչը ժամանել է Երևան[8]:

Թուրքիայի վարչապետի հետ դեպի երկրի խորքը կատարած մի ուղևորության ընթացքում Գյուլերը հայտնաբերել է Աֆրոդիսիաս հնագույն քաղաքը (մ.թ.ա. 6-րդ դար): Նա նկատել է հունական սյուներին նմանվող ավերակները և հնագետների ուշադրությունը հրավիրել դրանց վրա: Հնավայրը պեղելիս արդեն պարզվել է, որ այն իր մեջ է ամփոփում հունական մի հին մշակույթի ավեակները:

 
Արա Գյուլերի «Բարև ձեզ» խորագրով ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում[8]

ՍտեղծագործություններԽմբագրել

1960-ականերից նրա լուսանկարները զարդարել են անվանի գրողների գրքեր և ցուցադրվել աշխարհի տարբեր ցուցահանդեսներում՝ Կանադայում «Համաշխարհային առկայծումներ», Նյու Յորքի ժամանակակից արվեստի պատկերասրահի «Գունավոր լուսանկարչության տասը վարպետները», Քյոլնի «Լուսանկարչական կայծ» և այլն:

Նկարահանել է սյուրռեալիստական վավերագրական «Հերոսի մահը» ֆիլմը՝ նվիրված «Յավուզ» ռազմանավի ապազինմանն ու կործանմանը:

1970-ականներին ֆոտոհարցազրույցներ է վերցրել այնպիսի հեղինակավոր դեմքերից, ինչպիսիք են՝ Ուինսթոն Չերչիլը, Մարիա Կալասը, Ջոն Բերգերը, Բերտրան Ռասսելը, Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Ինդիրա Գանդին և այլք: Ստամբուլում գտնվող նրա հայրական տունը վերածվել է տուն-թանգարանի, իսկ առաջին հարկում գտնվող «Արա» սրճարանը նշանավոր արվեստագետների հավաքատեղի է:

Ստամբուլի Բոմոնթի գարեջրի գործարանի պատմական շենքում բացվել է Արա Գյուլերի թանգարանը, որտեղ ներկայացված են արվեստագետի արխիվային լուսանկարները, պատմվածքները, նոթերը, տեսանյութերը, նկարները, անձնական իրերը, գրքերը, լուսանկարչական սարքերը[9]:

ԳրականությունԽմբագրել

  • Հայկարամ Նահապետյան. Արա Գյուլերի արվեստը, «Գարուն», 2001, № 4:
  • Öster om Eufrat, I Kurdernas Land (Swedish) by Barbro Karabuda, Tidens Förlag, Stockholm, Sweden (1960) 102pp
  • Young Turkey, Children of Turkey at work and at play (English) by Marianna Norris, Dodd, Mead, New York, USA (1964) 64pp
  • Topkapı Sarayı - Sultan Portreleri (Turkish) Doğan Kardeş Yayınları, Istanbul, Turkey (1967)
  • Turkei (German) Terra Magica, Munich, Germany (1970)
  • Hagia Sophia (English) by Lord Kinross, Newsweek Books, New York, USA (1972) 172pp
  • The Splendor of Islamic Calligraphy (English) Thames & Hudson, London, UK (1976)
  • Harems (English) Chene & Hudson, London, UK (1976)
  • Fotoğraflar (Turkish) Milliyet Yayınları, Istanbul, Turkey (1980)
  • Fikret Mualla (Turkish) by Turan Erol, Cem Yayınları, Istanbul, Turkey (1980)
  • Bedri Rahmi (Turkish) by Turan Erol, Cem Yayınları, Istanbul, Turkey (1984)
  • Mimar Sinan (Turkish) by Prof. Abdullah Kuran, Hürriyet Vakfı Yayınları, Istanbul, Turkey (1986)
  • Mimar Sinan (English) by Prof. Abdullah Kuran, Institute of Turkish Studies, Washington D.C., USA (1987)
  • Ara Güler'in Sinamacıları (Turkish) Hil Yayınları, Istanbul, Turkey (1989)
  • The Sixth Continent by Halkarnas Balıkçısı (Cevat Şakir Kabaağaçlı), T.C. Dışişleri Bakanlığı Kültür Dairesi, Ankara, Turkey (1991)
  • Sinan: Architect of Suleyman the Magnificent and the Ottoman Golden Age (English) by John Freely, Augusto Romano Burelli Thames and Hudson, London, UK (1992) ISBN 0-500-34120-6
  • Living in Turkey (English) by Stephane Yerasimos, Thames & Hudson, London and New York (1992) 223pp
  • Demeures Ottomans de Turquie (French) by Stephane Yerasimos, Albin Michel, Paris, France (1992)
  • Turkish Style (English) by Stephane Yerasimos, Archipelago Press, Singapore (1992)
  • Eski İstanbul Anıları (Turkish) Dünya Şirketler Grubu, Istanbul, Turkey (1994)
  • A Photographical Sketch on Lost Istanbul (English) Dünya Şirketler Grubu, Istanbul, Turkey (1994)
  • Bir Devir Böyle Geçti, Kalanlara Selam Olsun (Turkish) Ana Yayıncılık, Istanbul, Turkey (1994)
  • Yitirilmiş Renkler (Turkish) Dünya Şirketler Grubu, İstanbul, Turey (!995)
  • Yüzlerinde Yeryüzü (Turkish) Ana Yayıncılık, Istanbul, Turkey (1995)
  • Babil'den Sonra Yaşayacağız (Turkish) Aras Yayınları, Istanbul, Turkey (1996)

ԼուսանկարներԽմբագրել

  • International Photography Year Book Star Photographers, UK and Canada (1961)
  • Camera Magazine (Special issue), Lucern, Switzerland (February 1962)
  • Leica Fotografie Nr. 2 (Special issue due to his "Master of Leica" Award), UK, France, Germany (1962)
  • Katalog, Weltausstellung der Fotografie Fotokina by Dr. Karl Pavek, Cologne, Germany (1963)
  • Camera Magazine Nr. 6 (Special Turkish Photography) Switzerland (June 1966)
  • Sunday Journal Lincoln, Nebraska, USA (September 11, 1966)
  • British Journal of Photography AnnualLondon, UK (1967)
  • Photography of the World Orion Press, Tokyo, Japan (1967)
  • 2. Weltausstellung der Fotografie, "Die Frau" by Dr. Karl Pavek, Cologn, Germany (1968)
  • Photographie Italiana by Lanfranco Colombo, p. 127, Milano, Italy (March 1968)
  • Photographare Magazine by Romanof Fea, Rome, Italy (November 1968)
  • Historie de la Photographie "Quw Sais-je?" by Jean A.Leim, Press Universitaire de France
  • Milliyet Sanat Dergisi Nr. 2, Istanbul, (October 6, 1972)
  • Burried Cities and Ancient Treasures (on Aphrodisias) by Dora Jane Hamblin, p. 192, Simon and Schulster, New York, USA (1973)
  • People Magazine New York, USA (October 28, 1974)
  • Creative Americans (Catalogue) Romeo E. Martinez, U.S.I.S. (1975)
  • Camera Magazine, Elite World Photographers-1, Lucerne, Switzerland (November 1975)
  • Photo Cinema p.82, Paris, France (June 1976)
  • Leica Fotografie Nr. 5, by Fritz Kempe, Frankfurt, Germany (1976
  • Yeni Fotograf Dergisi Sayı 1, Istanbul, Turkey (October 1976)
  • Camera Magazine Lucern, Switzerland (February 1977)
  • Saudi Gazette Saudi Arabia, (May 1979)
  • Dumont Foto 2, Fotokunst und Fotodesign International, Das Antlitz im Wandel der Zeit by Fritz Gruber, Colgne, Germany (1980)
  • Popular Photographie by John Morris, USA (1980)
  • Dumont Foto 3 by Renate & L. Fritz Gruber, Das imaginäre Photo-Museum, Cologne, Germany (1981)
  • Photography Annual New York, USA (1981)
  • Photographer's Encyclopedia International Vol. 1, Michelle ve Michael Auer, Edition Camera Obscura, Switzerland (1985)
  • Catalogue 6emes Journees International de la Photo et de L'audiovisuel by Alain Gheerbrant, Montpellier, France (1985)
  • Leica Fotografie p.18, Frankfurt, Germany (1987)
  • Aamulehti Tempere, Finland (1989)
  • Helsingin Sonamat Helsinki, Finland (April 1989)
  • Kamera Nr. 3, Finland (1989)
  • Contreplongee Revue du Cinema et Culture, Nr. 19, Strasbourg, France (March 1990)
  • Fotograf Sanat Dergisi Sayı 9, Istanbul, Turkey (June 1989)
  • Time & Time International Book Review Nr. 31, (about the book "Sinan") New York, USA (August 3, 1992)
  • Bitmeyen Roportaj Istanbul, (Exposition catalogue), Istanbul, Turkey (April 1993)
  • Photographers International Nr. 14,(Chinese - English), Taipei, Taiwan (June 1994)
  • PDN - Photo District News Magazine, Ara Güler։ Reality, History and Lost Istanbul p.43, by Mark Simon, USA, (August 1995)
  • Mediterranee Magazine, Pieton d'Istanbul Nr. 13, by Pierre Sorgue, France (March 1996)
  • Matador Magazine, Ara Güler "Estambul: La Puerta Del Mas Alla" Vol. B, Madrid, Spain (1996)
  • Photographie des 20, Jahrhunderts (German) Museum Ludwig Cologne, Germany, Edition Taschen (1997)
  • Turkey's Passionate Interpreter to the World by Stephen Kinzer, New York Times, USA (April 13, 1997)
  • Interpreting Turkey։ A Master's Vision by Stephen Kinzer, International Herald Tribune, Paris, France (April 16, 1997)

ՊարգևներԽմբագրել

Պատվավոր դոկտորությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #121959139 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 RKDartists
  4. 4,0 4,1 Discogs — 2000.
  5. 5,0 5,1 Archive of Fine Arts — 2003.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. 7,0 7,1 7,2 Եվրոնյուզ — 1993.
  8. 8,0 8,1 Երևանում երեք ամիս կգործի պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահանդեսը
  9. «Մահացել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2018-10-18