Ֆոտոլրագրություն
Ֆոտոլրագրություն, լրագրության հատուկ ժանր, որն օգտագործում է լուսանկարը որպես արտահայտման հիմնական միջոց։ Ֆոտոլրագրությունը տարբերվում է լուսանկարչության հարակից ժանրերից (ինչպես օրինակ, վավերագրական լուսանկարչություն, փողոցային լուսանկարչություն և հայտնի մարդկանց լուսանկարչություն) հետևյալ առանձնահատկություններով՝
- ժամանակ՝ ժամանակագրական համատեքստում կարևորվում են իրադարձությունների զարգացումները
- Օբյեկտիվություն՝ իրավիճակը ենթադրում է, որ լուսանկարները անկեղծ և ճշգրտորեն կնկարագրեն տեղի ունեցած իրադարձությունները
- Տեղեկություն՝ լուսանկարները զուգորդվելով նորությունների այլ տարրերի հետ, ընթերցողին կամ հանդիսատեսին տեղեկացնում են և պատկերացում են տալիս իրադարձությունների էության մասին։
Ֆոտոլրագրողները պետք է գործեն, որոշումներ կայացնեն և լուսանկարչական սարքավորումներ կրեն իրադարձությունների մասնակիցների հետ նույն պայմաններում (հրդեհ, պատերազմ, փողոցային անկարգություններ)՝ հաճախ նրանց հետ ենթարկվելով նույն վտանգին։
Ֆոտոլրագրությունը, որպես նկարագրական տերմին, հաճախ ենթադրում է պատկերների ստեղծման որոշակի ոճ կամ մոտեցում[1]։
Կա ֆոտոլրագրության մի տեսակ, որը վերաբերում է ֆոտոխրոնիկային։ Այս դեպքում լուսանկարիչը պարբերաբար արտացոլում է մշակութային և հասարակական իրադարձությունները, որոնք ունեն մշակութային և պատմական նշանակություն։
Ժանրեր
խմբագրելԼրատվական ֆոտոլրագրություն
խմբագրելՍա ենթադրում է թե տեղական թե միջազգային ընթացիկ իրադարձությունների ամենօրյա լուսաբանումները։ Միջազգային իրադարձություններին վերաբերող նյութերը համաշխարհային շուկա են մատակարարում այնպիսի գործակալություններ, ինչպիսիք են Ռոյթերսը, Ասսոշեյթեդ պիեսը և Ֆրանսպրեսը, իսկ տեղական նորությունները՝ ավելի փոքր և մասնագիտացված գործակալություններ կամ սկսնակ լուսնակարիչները, ովքեր նոր են մուտք գործում շուկա[2]։
Ռեպորտաժային ֆոտոլրագրություն
խմբագրելՌեպորտաժը նույն աշխատանքն է նորությունների հետ, բայց ֆոտոլրագրողին ավելի շատ ժամանակ է տրվում՝ միջինը մեկ շաբաթ՝ նյութը ներկայացնելու համար։ Լավ ռեպորտաժը պատմություն է, և լուսանկարիչը պետք է կարողանա պատմել այս պատմությունը՝ բավականին հետաքրքիր մոտեցում ցուցաբերելով[3]։
Վավերագրական ֆոտոլրագրություն
խմբագրելՍա, ըստ էության, նույն ռեպորտաժն է, բայց արդեն ժամանակի առումով խիստ սահմանափակում չկա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «COURRIER: Статья 4». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «Le Figaro — Le Figaro Magazine : Le photojournalisme dans la tourmente». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «COURRIER: Статья 4». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 5-ին.