Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Արարատ (այլ կիրառումներ)

«Արարատ» ֆուտբոլային ակումբ, արհեստավարժ ֆուտբոլային ակումբ, որը հանդես է գալիս Երևանում։ Հիմնադրվել է 1935 թվականի մայիսի 10-ին Վռամշապուհ Մերանգուլյանի գլխավորությամբ[1]։«Արարատ»-ֆուտբոլային ակումբը հիմնվել է 1908թԿոնստանդնուպոլսում

Արարատ
Ամբողջական անուն «Արարատ» Ֆուտբոլային Ակումբ
Գույներ Կարմիր, սև
Հիմնադրում 1935
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Մարզադաշտ Հրազդան մարզադաշտ
Տարողունակություն 54.208
Նախագահ Շվեյցարիա Հրաչ Կապրիելյան
Մարզիչ Հայաստան Աբրահամ Խաշմանյան
Կայք
Լիգա Բարձրագույն խումբ
2018/19 9-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Բովանդակություն

ՊատմությունԽմբագրել

Անվան պատմությունըԽմբագրել

Այն ժամանակ ակումբը կոչվում էր Երևանի «Սպարտակ»։ 1938 թվականից սկսած ակումբը ստանում է «Դինամո» անվանումը։ 1954-1962 թվականները կրկին վերադարձ նախորդին. Ակումբը կրկին վերանվանվում է Սպարտակ։ Իսկ 1963 թվականից մինչ օրս ակումբը կրում է պատմական «Արարատ» անվանումը։

ԳործունեությունԽմբագրել

Առաջին նվաճմանը ակումբը հասել է հիմնադրմանից 5 տարի անց՝ նվաճելով Հայաստանի ֆուտբոլի գավաթը, որի իրավահաջորդը ներկայումս գործող Հայաստանի անկախության գավաթն է։ 1954 թվականին այն ժամանակվա Երևանի «Սպարտակը» ԽՍՀՄ տարածքում իր առաջին բարձունքին է հասնում՝ մասնակցելով ԽՍՀՄ գավաթի եզրափակչին։ Սպարտակցիների մրցակիցը Կիևի «Դինամոն» էր, որը և մեծ դժվարությամբ տիրանում է գավաթին։ 1971 թվականից սկսվում են արդեն Երևանի «Արարատի» ոսկե տարիները։ Նախ նույն թվականին թիմը տիրանում է ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալներին։ Հաջորդ տարի թիմի ղեկին է կանգնում ամբողջ ԽՍՀՄ-ում ճանաչված նախ ֆուտբոլիստ, Մոսկվայի «Սպարտակի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, այնուհետև փայլուն մարզիչ Նիկիտա Սիմոնյանը։ Վերջինս էլ սկիզբ է դնում 73-յան երազներին։ Թիմը հասնում է անհավանական հաջողությունների. ԽՍՀՄ առաջնության և գավաթի ոսկե մեդալներ… Դա մեծագույն նվաճում էր ամբողջ ԽՍՀՄ տարածքում, որը ռուսներն անվանեցին. «Հայկական ֆուտբոլի բում»։ 1973-ը կարող ենք համարել թիմի բոլոր ժամանակների լավագույն տարին, քանի որ ԽՍՀՄ առաջնության կարևորագույն չեմպիոնությունը «Արարատի» համար առաջինն ու վերջինն էր։ 1975-ին երևանցիները երկրորդ անգամ են տիրանում բաղձալի գավաթին։ Հաջորդ տարի մասնակցում են եզրափակչին, կրկին մոտ լինելով երկրորդ անընդմեջ նվաճմանը։

1974 թվականին արարատցիները հաջող էին խաղում Չեմպիոնների գավաթ (ներկայումս Չեմպիոնների լիգա՝ ՉԼ) մրցաշարում։ Քառորդ եզրափակչում մեր մրցակիցը Եվրոպայի այդ թվականների լավագույն ակումբն էր՝ Մյունխենի «Բավարիան», որը նախորդ տարի դարձել էր ԽՍՀՄ առաջնության հաղթող։ Երևանում մերոնք ցուցադրելով փայլուն խաղ՝ հաղթեցին մի ակումբի, որի կազմում խաղում էին այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ֆրանց Բեկենբաուերը, Կառլ-Հայնց Ռումենիգեն, Գերդ Մյուլլերը, որը Գերմանիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է, և այլք։ Հանդիպման միակ գնդակը 34-րդ րոպեին հեղինակում է Արկադի Անդրեասյանը։ Ափսոս, որ Մյունխենում տեղացիները հաղթում են 2։0 հաշվով և դուրս գալիս կիսաեզրափակիչ։ Այդ տարի նույնպես «Բավարիան» նվաճում է Եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի գավաթը, իսկ «Արարատից» կրած պարտությունը միակն էր ողջ մրցաշարում։

Նախկին անվանումներըԽմբագրել

ՆվաճումներԽմբագրել

Առաջնության և Գավաթի վիճակագրությունԽմբագրել

Մրցաշար Դ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ Առաջնության ռմբարկու Գավաթ
1992 Հայաստանի Բարձրագույն խումբ 4 34 27 4 3 145 22 +123 58   Վահե Յաղմուրյան (38) 1/8
1993 Հայաստանի Բարձրագույն խումբ 1 28 23 5 0 92 9 +83 51   Վահե Յաղմուրյան (20) Հ
1994 Հայաստանի Բարձրագույն խումբ 3 28 21 5 2 109 21 +88 47   Վահե Յաղմուրյան (18) Հ
1995 Հայաստանի Բարձրագույն խումբ 1 10 6 2 2 34 11 +23 20   Արմեն Շահգելդյան (7) Հ
1995-96 Հայաստանի Բարձրագույն խումբ 4 22 12 3 7 58 28 +30 39 1/2
1996-97 Հայաստանի Բարձրագույն խումբ 2 22 17 1 4 54 18 +36 52 Հ
1997 Հայաստանի Բարձրագույն խումբ 6 18 7 6 5 32 21 +11 27 -
1998 Հայաստանի Բարձրագույն խումբ 4 26 10 5 11 40 40 0 35   Արամ Ոսկանյան (10) 1/4
1999 Հայաստանի Բարձրագույն խումբ 2 32 22 6 4 63 21 +42 72 1/4
2000 Հայաստանի Բարձրագույն խումբ 2 28 18 5 5 50 23 +27 59   Տիգրան Եսայան (17) 1/2
2001 Հայաստանի Բարձրագույն խումբ 5 22 13 3 6 42 22 +20 42 Ե
2002 Հայաստանի Բարձրագույն խումբ 5 22 9 6 7 39 22 +17 33 1/4
2003 թվականին Արարատը հեռացվել է բոլոր առաջնություններից
2004 Հայաստանի Առաջին խումբ 7 30 16 1 13 83 50 +33 49 -
2005 Հայաստանի Առաջին խումբ 2 24 18 2 4 72 18 +54 56 -
2006 Հայաստանի Բարձրագույն խումբ 4 28 15 4 9 48 35 +13 49   Նշան Էրզրումյան (17) 1/4
2007 Հայաստանի Բարձրագույն խումբ 4 28 15 4 9 49 42 +7 49   Մարկոս (22) Ե
2008 Հայաստանի Բարձրագույն խումբ 2 28 18 5 5 48 23 +25 59    Մարկոս (17) Հ
2009 Հայաստանի Բարձրագույն խումբ 8 28 2 8 18 20 54 -34 14   Կարեն Ավոյան] (4) 1/4
2010 Հայաստանի Առաջին խումբ 1 24 17 4 3 50 19 +31 55   Գևորգ Կարապետյան (20) -
2011 Հայաստանի Բարձրագույն խումբ 8 28 2 4 22 14 57 -43 10   Կարեն Խաչատրյան (6) 1/4
2012-13 Հայաստանի Բարձրագույն խումբ 7 42 9 6 27 27 70 -43 33   Տիգրան Ոսկանյան (5) 1/4
2013-14 Հայաստանի Բարձրագույն խումբ 4 28 12 8 8 30 23 +7 44   Ալեքսանդր Ռակիչ (10) 1/4
2014-15 Հայաստանի Բարձրագույն խումբ 8 28 3 4 21 28 69 -41 13   Ալեքսանդր Ռակիչ (10) 1/4
2015-16 Հայաստանի Բարձրագույն խումբ 5 28 9 10 9 28 31 -3 37   Գևորգ Նռանյան (6) 1/4
2016-17 Հայաստանի Բարձրագույն խումբ 6 30 3 3 24 17 53 -36 12   Գեղամ Թումբարյան (3) 1/4
2017-18 Հայաստանի Բարձրագույն խումբ 6 30 5 6 19 33 65 -32 21   Անդրանիկ Քոչարյան (9) 1/4
Դ = Դիրք; Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն; Մ = Միավոր

Ներկա կազմԽմբագրել

Օգոստոսի 17, 2014

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
1   ԴՊ Գոռ Մարտիրոսյան
2   ԿՊ Կարեն Խաչատրյան
3   ՊՇ Ավետիս Ղազարյան
4   ՊՇ Չեդոմիր Տոմիչ
5   ՊՇ Գոռ Մկրտումյան
6   ԿՊ Ջամել Ուոլես
7   ՀՐ Ալեքսանդար Ռակիչ
8   ԿՊ Դավիթ Գ. Գրիգորյան
9   ՀՐ Կևին Ֆրանչեսկո Ռոբին դի Լաուրո
10   ԿՊ Սերգեյ Ամրոյան
11   ԿՊ Բրայան դե լա Ֆուենտե
12   ԿՊ Զավեն Բուլուտ
Դիրք Խաղացող
13   ԿՊ Ռոման Հովհաննիսյան
14   ԿՊ Քրիստիան Քոլին Քինգ
15   ԿՊ Արմեն Դուրունց
16   ԿՊ Տիգրան Մելիքյան
17   ԿՊ Արսեն Հովհաննիսյան
18   ԿՊ Գորիկ Խաչատրյան *
19   ՀՐ Սամվել Հակոբյան
20   ԿՊ Արայիկ Մկրտչյան
21   ՊՇ Արարատ Պողոսյան
22   ԴՊ Արման Մելիքսեթյան
23   ԿՊ Զդրավկո Կովաչևիչ
24   ՀՐ Դերիլ Դեյվոն Օդոմ
25   ՊՇ Կազեմ Սեյեդ Սադեղի
27   ՊՇ Նիկոլա Պրեբիրաշևիչ
88   ԴՊ Լևոն Մինասյան

Ակումբային աշխատակազմԽմբագրել

Ղեկավար անձնակազմԽմբագրել

  • Նախագահ համասեփականատեր -  Հրաչ Կապրիլյան[2]
  • Համասեփականատեր -   Վարդան Սրմաքեշ
  • Փոխնախագահ / Գործադիր տնօրեն -  Արկադի Անդրեասյան
  • Ադմինիստրատոր -  Արայիկ Եգյան
  • Մամուլի քարտուղար -  Սամվել Սուքասյան

Մարզչական աշխատակազմԽմբագրել

  • Գլխավոր մարզիչ -  
  • Ավագ Մարզիչ -   Վարազդատ Ավետիսյան
  • Մարզիչներ -   Ալբերտ Աճեմյան, Կարեն Նավոյան
  • Դարպասապահների մարզիչ -  Ֆելիքս Հակոբյան[3]
  • Երիտասարդական թիմի մարզիչ -  Տիգրան Գսպեյան

Արարատ 2

  • Գլխավոր մարզիչ -   Գալուստ Պետրոսյան
  • Ավագ մարզիչ -   Ալբերտ Աճեմյան
  • Մարզիչներ -   Կարեն Նավոյան, Ալյոշա Աբրահամյան
  • Դարպասապահների մարզիչ -  Էդիկ Երիցյան

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Արսեն Կակոսյան։ «Երեկոյան ֆուտբոլ», Երևան, 1974
  • Ալեքսանդր Գրիգորյան։ «ՄԱՐԿԱՐՈՎԱ, հայ ֆուտբոլիստ», Երևան, 2002
  • Ալեքսանդր Գրիգորյան։ «Արարատ» — Սիրելի թիմ», Երևան, 2006
  • Ալեքսանդր Գրիգորյան։ «Անդրիասյան եղբայրեր, ֆուտբոլի դաշտի գեներալներ, Երևան, 2011

Արտաքին հղումներԽմբագրել