Լևոն Մինասյան

հայ նկարիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Մինասյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լևոն Ժակի Մինասյան (մայիսի 8, 1905(1905-05-08)[1][2], Կոստանդնուպոլիս[3] - 1978[4][5][6][…], Վենետիկ, Իտալիա[7]), հայ նկարիչ։

Լևոն Մինասյան
Ծնվել էմայիսի 8, 1905(1905-05-08)[1][2]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[3]
Վախճանվել է1978[4][5][6][…]
Մահվան վայրՎենետիկ, Իտալիա[7]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Իտալիա[8]
ԿրթությունՎենետիկի գեղարվեստի ակադեմիա (1926)[3]
Մասնագիտություննկարիչ, լրագրող և հրատարակիչ
ՄայրԻսկուհի Մինաս[3]

Լրագրող-հրատարակիչ Ժակ Մինասյանի և գրող Իսկուհի Մինասի որդին է։

Կենսագրություն խմբագրել

1921 թվականին տեղափոխվել է Վենետիկ, սովորել Վենետիկի գեղարվեստի ակադեմիայում (մինչև 1926 թվականը), նաև նկարիչ Ալեսանդրո Միլեզիի արվեստանոցում։ Մինասյանի սկզբնական շրջանի աշխատանքներին բնորոշ է իրականության հավաստի պատկերումը։ 1948 թվականից ստեղծում է ֆանտաստիկ ձևերով, բանաստեղծականությամբ տոգորված նկարներ («Պատուհանը ծովի վրա», «Լքված կարուսել», «Իրերը արշալույսին», «Կոմպոզիցիա» և այլն)[9]։

Մինասյանի գործերը տեղ են գտել Վենետիկի ժամանակակից արվեստի միջազգային պատկերասրահում, Միլանի ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահում, Պադուայի Չիվիկո թանգարանում և այլուր։ 1958 թվականին Պադուայում հրատարակվել է «Լևոն Մինասյանի գծանկարները» ալբոմը։

Ցուցահանդեսներ խմբագրել

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Իտալիայում։ 1930 թվականից մասնակցել է Վենետիկի բիենալեին, Եվրոպայի երկրներում (Գերմանիա, Ֆրանսիա, Դանիա, Նորվեգիա և այլն) կազմակերպված միջազգային ցուցահանդեսների, արժանացել բազմաթիվ մրցանակների։

Գրականություն խմբագրել

  • Avédissian o., Peintres et sculpteure Arméniens, Le Caire, 1959, page 304-305

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  2. 2,0 2,1 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 555.
  4. 4,0 4,1 4,2 Union List of Artist Names
  5. 5,0 5,1 5,2 Swartz A. Open Library — 2007.
  6. 6,0 6,1 6,2 Artnet — 1998.
  7. 7,0 7,1 7,2 Union List of Artist Names — 2011.
  8. https://www.centrepompidou.fr/fr/ressources/personne/c4EoRyx
  9. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 555