Ավտոմեքենայի պատմություն

Ավտոմեքենայի վաղ պատմությունը կարելի է բաժանել մի շարք դարաշրջանների՝ կախված շարժիչների գերակշռող ձևերի։ Ավելի ուշ ժամանակաշրջանները բնորոշվում են արտաքին ձևավորման, չափսերի և օգտակարության նախընտրությունների տենդենցներով։

1769 թվականին Նիկոլաս-Ջոզեֆ Կուոնոն ստեղծում է ուղևորափոխադրող առաջին շոգեմեքենան[1]։

1808 թվականին Ֆրանսուա Իսահակ դե Ռիվազը նախագծում է ջրածնային ներքին այրման շարժիչով գործարկվող առաջին

Ֆորդ մեքենայի T մոդելը (առաջին պլանում) և Ֆոլկսֆագեն Բիթլը (հետին պլանում) պատմության մեջ ամենաշատ արտադրվող մեքենաներն են:

ավտոմեքենան։

1870 թվականին Զիգֆրիդ Մարկուսը ստեղծում է գազոլինային ներքին այրման շարժիչ։

Ներքին այրման՝ բենզինով (գազոլինով) աշխատող քառատակտ շարժիչը, որը դեռևս ժամանակակից ավտոմոբիլային շարժիչի առավել տարածված ձևն է, ստեղծվում է Նիկոլաուս Օթթոյի կողմից։ Նմանատիպ քառատակտ դիզելային շարժիչի հեղինակն է Ռուդոլֆ Դիզելը:

Ջրածնային վառելիքային էլեմենտը, որը փոխարինում է գազոլինին որպես մեքենաների համար էներգիայի աղբյուր, հայտնաբերվել է Շյոնբեյն Քրիստիան Ֆրիդրիխի կողմից, 1838 թվականին։ Էլեկտրական մարտկոցով շարժիչի հեղինակն է Անյոշ Իեդլիկը, իսկ Գաստոն Պլանթեն՝ կապարաթթվային մարտկոցի, որը նա ստեղծեց 1859 թվականին:[փա՞ստ]

1885 թվականին Կառլ Բենցը ստեղծում է բենզինով կամ գազոլինով գործարկվող մեքենա[2]։ Այն նաև համարվում է առաջին «արտադրության» մեքենան, քանի որ նա հետագայում մի քանի նմանատիպ մեքենաներ էլ է ստեղծում։ Մեքենան աշխատում էր մեկ գլանանի քառատակտ շարժիչով:[փա՞ստ]

1913 թվականին նրա ստեղծած Ֆորդ մոդելի ավտոմեքենան դառնում է մասսայական արտադրության առաջին մեքենան, և մինչև 1927 թվականը նա արտադրում է 15 000 000 Ֆորդ T մեդելի ավտոմեքենաներ:

Կուոնոյի շոգեսայլակի նախագիծը (Ջոնաթան Հոլգինիսբուրգ) (1769):

Առաջին ավտոմեքենայի պատմությունը սկսվում է դեռ 1768 թվականին՝ գոլորշու ուժով աշխատող մեքենաների ստեղծման հետ, որոնք կարողանում էին տեղափոխել մարդկանց։ 1806 թվականին հայտնվում են ներքին այրման շարժիչով աշխատող առաջին մեքենաները,որն էլ հանգեցնում է նրան, որ 1885 թվականին ի հայտ են գալիս այսօր լայնորեն կիրառվող բենզինով կամ գազոլինով գործարկվող ներքին այրման շարժիչներ։ Էլեկտրական մեքենաները կարճ ժամանակով հայտնվում են XX դարի սկզբին, բայց համարյա ամբողջովին տեսադաշտից անհետանում են մինչև XXI դարի սկիզբը, երբ նորից հետաքրքրություն է առաջանում քիչ թունավոր և էկոլոգիապես մաքուր մեքենաների հանդեպ։ Ըստ էության՝ մեքենայի վաղ պատմությունը կարելի է բաժանել փուլերի, որոնք տարբերվում են ըստ ինքնագնաց շարժման գերակշռող ձևերի։ Ավելի ուշ փուլերը բնորոշվում են արտաքին տեսքի և չափերի տենդեցներով, ինչպես նաև նպատակային օգտագործման նախապատվություններով։ 1840 թվականին հայտնագործվում են նաև հեծանիվները։

Գյուտերի և իրադարձությունների ժամանակագրությունԽմբագրել

Առաջին գյուտարարներԽմբագրել

Մեքենայի առաջին նախատիպը ստեղծվում է որպես խաղալիք՝ չինացի կայսեր համար Ֆերդինանդ Վերբիստի կողմից 1672 թվականին։ Ածուխի մեկանգամյա լիցքավորմամբ շոգեսայլակը կարողանում էր 1 ժամ տեղաշարժվել։ Իր խաղալիքի նկարագրության մեջ Վերբիստը առաջին անգամ հիշատակում է «շարժիչ» տերմինը իր ներկայիս իմաստով։

Ռուսաստանում առաջին ավտոմեքենայի նախատիպը ստեղծում է Վյատկա նահանգի Յարան շրջանի ճորտ գյուղացի Լեոնտին

 
Շոգեմեքենա, որը ստեղծվել է Ֆերդինանդ Վերբիստի կողմից 1672 թվականին,18-րդ դարի փորագրություն:

Շամշուրենկովը։ 1752 թվականի նոյեմբերի 1-ին Սանկտ-Պետերբուրգում նա իր գյուտը ներկայացնում է գիտնական Միխայիլ Լոմոնոսովին։ Այն իրենից ներկայացնում էր քառանիվ ինքնուրույն սայլակ՝ ոտնակային շարժակով և 15 կմ/ժ արագությամբ։ Նա նաև մշակում է առաջին վերստոմետրը (մեքենայի անցած ճանապարհը հաշվարկող հաշվիչ)։ Ավելի ուշ՝ 1780-ականներին, ռուս կոնստրուկտոր, գյուտարար և ինժեներ Իվան Կուլիբինը սկսում է աշխատել ոտնակային կառքասայլակի վրա։ 1791 թվականին նա ստեղծում է եռանիվ ինքնագնաց սայլակառք՝ 16,2 կմ/ժ արագությամբ։ Այդ «ինքնագնացով» նա այստեղ-այնտեղ էր գնում Պետերբուրգիփողոցներով։ Նրա եռանիվ մեխանիզմը ներառում էր ապագա մեքենայի գրեթե բոլոր հիմնական բախադրամասերը՝ փոխանցման տուփ, թափանիվ, շարժակազմի առանցքակալներ։ Ցավոք, պետությունը չի տեսնում այս գյուտի, ինչպես նաև նրա մի շարք այլ գյուտերի զարգացման առաջխաղացում, և նրանք չեն ունենում հետագա զարգացում։ Մահվանից կարճ ժամանակ առաջ գյուտարարը սկսում է աշխատել շոգեշարժիչը իր «ինքնագնացի» հետ համատեղելու վրա, բայց այդպես էլ չի ավարտում աշխատանքը։ Թե ո՞ր փուլում էր գտնվում աշխատանքը, հայտնի չէ։

Գերմանացի ինժեներ Կառլ Բենցը, ով բազմաթիվ ավտոմոբիլային տեխնոլոգիաների գյուտերի հեղինակ է, համարվում է ժամանակակից ավտոմեքենայի գյուտարարը։ Ներքին այրման բենզինով (գազոլինով) աշխատող քառատակտ շարժիչը, որը իրենից ներկայացնում է ժամանակակից ինքնագնացի շարժման ամենատարածված ձևը, գերմանացի գյուտարար Նիկոլաուս Օթթոյի նախագիծն էր։ Նմանատիպ քառատակտ դիզելային շարժիչ ստեղծվում է գերմանացի Ռուդոլֆ Դիզելի կողմից։ Ջրածնային վառելիքը, հայտնի որպես գազոլինին փոխարինող տարր, հայտնաբերվել է մեկ այլ գերմանացու՝ Շյոնբեյն Քրիստիան Ֆրիդրիխի կողմից 1838 թվականին։ Էլեկտրական մարտկոցով աշխատող ավտոմեքենան իր հայտնությամբ պարտական է էլեկտրական շարժիչի հունգարացի գյուտարար Անյոշ Իեդլիկին և Գաստոն Պլանթե-ին, ով 1858 թվականին ստեղծեց կապարաթթվային մարտկոցը։

Վաղ ավտոմեքենաներԽմբագրել

ՇոգեմեքենաներԽմբագրել

 
Կուոնոյի շոգեսայլակի երկրորդ մոդելը, (1771):

Ֆերդինանդ Վերբիստը ստեղծում է գոլորշով աշխատող առաջին խաղալիք ավտոմեքենան չինացի կայսեր համար մոտավորապես 1672 թվականին։ Այն փոքր էր և չէր կարող տեղափոխել վարորդին կամ ուղևորին, բայց, հավանաբար, այն աշխատող առաջին շոգետրանսպորտն էր («ավտոմեքենա»)[3][4]։

 
1801 թվականին Ռիչարդ Թրեբիթիկի լոկոմոտիվի՝ «Ֆսֆսացնող Սատանա», վերարտադրանկարը:

Համարում են, որ գոլորշով աշխատող ինքնագաց մեքենաները մշակվել են XVIII դարի վերջում։ 1770 և 1771 թվականներին Նիկոլաս-Ջոզեֆ-Կուոնոն ցուցադրում է գոլորշով աշխատող հրետանային զենքերի իր փորձնական քարշակը, fardier à vapeur (շոգեսայլակ), բայց այս կոնստրուկցիան համարում են անօգուտ, և այն չի զարգանում իր հայրենի Ֆրանսիայում։ Նորարարությունների կենտրոնը տեղափոխվում է Մեծ Բրիտանիա։ 1784 թվականին Ռեդրութ քաղաքում Ուլիամ Մուրդաքը ստեղծում է գոլորշով աշխատող ծածկակառքի գործող մոդել, իսկ 1801 թվականին Ռիչարդ Թրեվիթիքը արդեն ճանապարհորդում էր ավտոմեքենայով։ Այդ տեսակ մեքենաները որոշ ժամանակ նորաձևություն էին համարվում, իսկ հետագա տասնամյակների ընթացքում մշակվում են այնպիսի նորարարություներր, ինչպիսիք են ձեռքի արգելակը, բազմաստիճան փոխանցման տուփը և բարելավված ղեկակառավարումը։ Որոշները առևտրային հաջողություն են ունենում՝ ծառայելով որպես հանրային փոխադրամիջոց, մինչև որ այս չափազանց արագ ընթացող մեքենաների դեմ հասարակական դիմադրությունը հանգեցնում է 1865 թվականին օրենքի ընդունմանը, ըստ որի՝ պահանջվում է, որ Մեծ Բրիտանիայի հասարակական ճանապարհներով ընթացող ինքնագնաց մեքենաների առջևից գնա կարմիր դրոշ թափահարող և սուլիչով ազդանշան տվող մարդ։ Սա վճռականորեն ճնշում է ճանապարհային փոխադրամիջոցների զարգացումը, համարյա մինչև XIX դարի վերջը։ Արդյունքում ինժեներների և գյուտարարների բոլոր ջանքերը կենտրոնանում են երկաթուղային լոկոմոտիվներ ստեղծելու վրա։ Օրենքը չի փոխվում մինչև 1896 թվականը, չնայած կարմիր դրոշի գործածման անհրաժեշտությունը վերացվում է 1878 թվականին։

ԱՄՆ-ում ավտոմեքենաների առաջին արտոնագիրը տրվել է Օլիվեր Էվանսին 1789 թվականին։ Էվանսը ցուցադրում է իր առաջին հաջողված ինքնագնաց մեքենան, որը ոչ միայն առաջին ավտոմեքենան էր ԱՄՆ-ում, այլ նաև առաջին ամֆիբիա-ավտոմեքենան էր, որը անիվների միջոցով կարողանում էր ճանապարհորդել ցամաքով, իսկ թիալեզվակների միջոցով՝ ջրով։

Այլ աշխատանքների մեջ են մտնում նաև 1815 թվականին Պրահայի պոլիտեխնիկումի պրոֆեսորի կողմից ստեղծված հեղուկ վառելիքով աշխատող շոգեմեքենան, և 1813 թվականին Լոնդոնի շոգեավտոբուսների հեղինակ և օպերատորի կողմից ստեղծված չորս տեղանոց շոգեֆաետոնը[5]։

Էլեկտրական ավտոմեքենաներԽմբագրել

1828 թվականին հունգարացի Անյոշ Իեդլիկին, ով էլեկտրական շարժիչի վաղ տեսակի հեղինակն է, ստեղծում է ավելի փոքր մոդելի ավտոմեքենա, որը գործարկվում է իր նոր շարժիչի միջոցով։ 1834 թվականին, մշտական հոսանքով էլեկտրական շարժիչի հեղինակ՝ Վերմոնտ նահանգից դարբին Թոմաս Դեվենփորթը տեղադրում է իր շարժիչը փոքրածավալ մեքենայի մեջ և այն գործարկում է էլեկտրաֆիկացված մրցուղում։ 1835 թվականին, հոլանդացի պրոֆեսոր Սիբրանդուս Ստրետինը Գրոնինգեն քաղաքից և նրա օգնական Քրիստոֆեր Բեքքերը ստեղծում են առանց լիցքավորման գործարկվող ոչ մեծ էլեկտրական ավտոմեքենա։ 1838 թվականին շոտլանդացի Ռոբերտ Դեվիդսոնը ստեղծում է 6կմ/ժ արագությամբ էլեկտրական լոկոմոտիվ։ Անգլիայում 1840 թվականին տրվում է երկաթգծերի՝ որպես էլեկտրական էներգիայի հաղորդչի արտոնագիր։ Նմանատիպ ամերիկյան արտոնագրեր էլ տրվում են Լիլլի և Կոլթոնին 1847 թվականին։ Մոտավորապես 1832 և 1839 թվականներն ընկած ժամանակահատվածում, Շոտլանդիայի մի քաղաքացի ստեղծում է առանց լիցքավորվելու գործարկվող առաջին էլեկտրական վագոնը։

Ներքին այրման շարժիչներԽմբագրել

 
Բենցի ավտոմեքենան, 1885 թվական։ Ներքին այրման շարժիչով գործարկվող առաջին սերիական ավտոմեքենան:
 
1870 թվական, Վիեննա, Ավստրիա։ Բենզինով աշխատող աշխարհում առաջին տրանսպորտը։ «Մարկուսի առաջին մեքենան»:
 
Մարկուսի երկրորդ մեքենան 1888 թվական, Վիեննայի տեխնիկական թանգարան

Ներքին այրման շարժիչների պատրաստման և օգտագործման վաղ փորձերը դժվարանում էին համապատասխան վառելիքի, հատկապես հեղուկ վառելիքի բացակայության պատճառով, այդ պատճառով էլ վաղ շարժիչների համար օգտագործում էին գազային խառնուրդ։

Գազերի կիրառմամբ վաղ փորձեր են իրականացվում շվեյցարացի ինժեներ Ֆրանսուա Իսահակ դե Ռիվազի կողմից 1806 թվականին, ով ստեղծում է ջրածնի և թթվածնի խառնուրդով գործարկվող ներքին այրման շարժիչ և մի անգլիացու կողմից, ով փորձարկում է ջրածնային վառելիքով աշխատող իր ստեղծած շարժիչը որպես տրանսպորտային միջոց՝ դեպի հարավ-արևելյան Լոնդոն։ 1860 թվականին բելգիացի Էթյեն Լենորի ստեղծած և ջրածնային վառելիքով գործարկվող մեկ գլանանի ներքին այրման շարժիչով հիպոմոբիլը երեք ժամյա փորձնական վազք է իրականացնում Փարիզից՝ անցնելով 9 կմ։ Ավելի ուշ տարբերակը աշխատում էր ածխային գազով, որն արտոնագրվում և փորձարկվում է 1884 թվականին։

Մոտավորապես 1870 թվականին Վիեննայում՝ Ավստրիա ( այն ժամանակ Ավստրո-Հունգարական կայսրություն) գյուտարարը ներքին այրման հեղուկային շարժիչը տեղադրում է հասարակ սայլակառքի վրա, որն էլ նրան դարձնում է բենզինով գործարկվող փոխադրամիջոց օգտագործող առաջին մարդը։ Այսօր այդ ավտոմեքենան հայտնի է որպես «Մարկուսի առաջին մեքենան»։ 1883 թվականին Մարկուսը ցածր լարման բռնկման (կայծահարույց) համակարգի արտոնագիր է ստանում։ Սա միայն իր առաջին ավտոմեքենայի արտոնագիրն էր։ Այս տեխնոլոգիանօգտագործվում է բոլոր հետագա շարժիչների մեջ, այդ թվում նաև «Մարկուսի երկրորդ մեքենայի» 1888-89 թթ։ Բռնկումը՝ «պտտվող խոզանակների գեներատորի» հետ միասին, երկրորդ մեքենայի կոնստրուկցիան շատ նորարարական են դարձնում։

Հայտնի է, որ առաջին բենզինով շարժիչ ունեցող ավտոմեքենան նախագծված է եղել միաժամանակ մի քանի անկախ գերմանացի գյուտարարների կողմից։ Կառլ Բենցը ստեղծեց իր առաջին ավտոմեքենան 1885 թվականին Մանհայմում։ Նա ստանում է արտոնագիր իր ավտոմեքենայի համար 1886 թվականի հունվարի 29-ին և 1888 թ-ին թողարկում է առաջին ավտոմեքենաները այն բանից հետո, երբ իր կինը՝ Բերտա Բենցը 1888 թ. օգոստոսին Մանհայմից մինչև Պֆորցհայմ և հետ, միջքաղաքային ճանապարհորդության միջոցով ցույց է տալիս, որ անձի կառքերը միանգամայն հարմար են ամենօրյա օգտագործման համար։

Շուտով, 1889 թվականին Շտուտգարտում Գոտտլիբ Դայմլերը և Վիլհելմ Մայբաքը ստեղծում են միանգամայն նոր փոխադրամիջոց, որը հենց սկզբնականորեն էլ մտածված էր որպես ավտոմեքենա և ոչ թե ձիակառք, ուներ նաև շարժիչ։ Նրանց են վերագրում նաև առաջին մոտոցիկլետի գյուտը 1886 թվականին, սակայն Պադուի համալսարանից Էնրիկո Բերնարդին 1882 թվականին ստեղծել էր մի գլանանի բենզինի շարժիչ 122 սմ³ ծավալով և 17,9 վտ հզորությամբ ու այն տեղադրել իր որդու եռանիվ հեծանիվի վրա, ինչն էլ թույլ է տալիս մեզ նրան համարել գոնե առաջին ավտոմեքենայի և մոտոցիկլետի գյուտարարի թեկնածու։ Հետագայում,նույն թվին, նա բարելավում է եռանիվն այնպես, որ նա կարողանա տեղափոխել 2 մեծահասակների։

Բենզինով աշխատող առաջին քառանիվ ավտոմեքենաներից մեկը Բրիտանիայում ստեղծվում է Բիրմինգհեմում, 1895 թվականին՝ Ֆրեդերիկ Ուիլիամ Լանչեստորի կողմից։ Նա նաև արտոնագրում է դիսկաձև արգելակը, իսկ առաջին էլեկտրական ստարտերը տեղադրվում է 1885 և 1898 թվականներին արտադրված Բենց-Վելոի վրա։

Այս խառնաշփոթի մեջ մոռացվում են շատ ռահվիրաներ։ Ջոն Ուիլիամ Լամբերտը` Օհայոից 1891 թվականին ստեղծում է եռանիվ ավտոմեքենա, որը հենց այդ տարին էլ վառվում է, իսկ Հենրի Նադինգը Ալենթաունից,

(Փենսիլվանիա նահանգ) ստեղծում է քառանիվ մեքենա։ Միանգամայն հավանական է, որ այդպիսի գյուտարարներ շատ են եղել։

Ապագա զարգացումԽմբագրել

Ապագա ավտոմեքենայի պոտենցիալ տեխնոլոգիաները ներառում են էներգիայի և նյութերի բազմազան աղբյուրներ, որոնք մշակվում են էներգիայի արդյունավետությունը բարձրացնելու և վնասակար արտանետումները նվազեցնելու համար։

Գազի գնի աճի հետ կապված, ավելի շատ հակված են էներգերգախնայողատար, վառելիքն ավելի արդյունավետ կերպով օգտագործող հիբրիդային մեքենաների, էլեկտրականությամբ աշխատող մեքենաների, ինչպես նաև վառելիքային այլ տարրերով աշխատող մեքենաների օգտագործմանը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Eckermann Erik (2001)։ World History of the Automobile։ SAE Press։ էջ 14։ ISBN 9780768008005 
  2. «DRP patent No. 37435»։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 4, 2012-ին։ Վերցված է մարտի 16, 2018 
  3. "1679–1681. Chariot à vapeur du RP Verbiest" (in French). Hergé. Retrieved 24 June 2014.
  4. Setright, L. J. K. (2004). Drive On!: A Social History of the Motor Car. Granta Books. ISBN 9781862076983.
  5. G.N. Georgano, G.N. (1985). Cars: Early and Vintage, 1886–1930. London: Grange-Universal. ISBN 1-59084-491-2.

ԳրականությունԽմբագրել

ՀղումներԽմբագրել