Ինքնագնաց շասսի, անիվավոր տրակտոր։ Նախատեսված է գյուղատնտեսական կախվող տիպի մեքենաների հետ աշխատելու համար։ Կատարում է բանջարաբուծական, անասնապահական ֆերմաների, տրանսպորտային և այլ աշխատանքներ։ Տրակտորից տարբերվում է կառուցվածքի և շահագործման պարզությամբ, փոքր քաշով, շարժունակությամբ։ Լինում է ունիվերսալ և նպատակային։ Ավելի տարածված է ունիվերսալը։ Ինքնագնաց շասսիի շարժիչը տեղակայված է հետևի մասում, առջևում ազատ շրջանակն է, որի վրա հավաքում են գյուղատնտեսական տարբեր մեքենաներ։ Ինքնագնաց շասսինները հատկապես լավ են աշխատում միջշարային մշակման կուլտիվատորների հետ։

Խրամատային էքսկավատոր
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 361