Ավստրիական խոհանոցը հաճախ նույնացվում է Վիեննական խոհանոցի հետ, թեև Ավստրիայի ազգային խոհանոցային արվեստը իր արտացոլանքը գտնում է տարածաշրջանային բազմազանության վարիացիաներում՝ պայմանավորված Ավստրո-Հունգարական կայսրության ընդհանուր պատմությամբ։ Ավստրիական խոհանոցում միահյուսվել են Հունգարիայի, Բոհեմիայի, Բավարիայի և Իտալիայի խոհանոցային ավանդույթները։ Մյուս երկրներից փոխառած կերակրատեսակները և նրանց պատրաստման եղանակները ինտեգրվել են և տեղայնացվել։

Վիեննական շնիցել կարտոֆիլով
Տորթ «Զախեր»
Վիեննական մելանժ

Ավստրիական խոհանոցը ողջ աշխարհին ավելի շատ հայտնի է իր թխվածքներով և աղցաններով։ Համաշխարհային ճանաչում է ստացել Վիեննական շնիցելը։

Խմիչքներ

խմբագրել
  • Սուրճ. ավստրիացիները շատ են սիրում տարբեր տարատեսակներով սուրճ, (օրինակ, վիեննական մելանժ) այն մատուցում են բազմաթիվ սրճարաններում։ Հիմնականում բաղադրատոսմերում օգտագործվում է մոկկո տեսակը։ Կա նաև սուրճով աղանդերի հատուկ տեսակ, որն առաջ կոչվում էր «վիեննական սուրճ»։
  • Տաք շոկոլադ,
  • Ոչ ոգելից խմիչքներ։ Ալմդուդլեր
  • Գարեջուր, գարեջրի ավանդույթները ընդօրինակաված են Գերմանիայից, գարեջուրը մատուցվում է 0,2 լիտր (Pfiff), 0,3 լիտր (Seidel или kleines Bier) և 0,5 լիտր (Krügerl, Halbe или großes Bier) տարողությամբ անոթներով։ Գարեջրի փառատոներում այն լցվում է լիտրանոց և երկլիտրանոց գավաթներ, ինչպես հարևան Բավարիայում։ Գարեջրի ավելի հայտնի տեսակները, որոնք եփվում են Ավստրիայում, Լագերն է (Märzen), չֆիլտրած գարեջուր Zwicklbier-ը և ցորենի գարեջուրը Stiegl-ը։ Ծննդյան տոներին ավանդաբար եփվում է բոկի գարեջուր։
  • Գինի, ավստրիական գինիները հիմնականում արտադրում են երկրի արևելքում՝ Ստորին Ավստրիայում, Բուրգենլանդում և Շտիրիայում։ Հոյրիգեր կոչված երիտասարդ գինին, իր անվանումն ստացել է Վիեննայի մոտ խաղողի այգուց։
  • Այլ ոգելից խմիչքներ։ Տարբեր տեղեր պատրաստվում են մեծ քանակությամբ սիդր, շնապս, լիկյոր, որոնք պատրաստվում են մրգային բաղադրամասերից։

Ուտեստներ

խմբագրել

Ուտեստների մեջ գերակշռում են տարատեսակ սենդվիչներ երշիկով, ապուխտներով, պանրով։

Աղանդեր

խմբագրել

Ավստրիացիները շատ են օգտագործում աղանդեր, խոհանոցի դեմքը կազմում են հատկապես թխվածքներն ու հրուշակեղենը։

Հիմնական կերակրատեսակներ

խմբագրել

Ավստրիական խոհանոցի հիմնական կերակրատեսակները հիմնականում փոխառված են, օրինակ Գուլյաշը կամ հավով պապրիկաշը` հունգարական խոհանոցից։ Այնուամենայնիվ շատ կերակրատեսակներ ստացել են «ավստրիական» առանձնահատկություն.

Տարածաշրջանային խոհանոցներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել