Զախեր (գերմ.՝ Sachertorte), շոկոլադե տորթ՝ Ֆրանց Զախերի կողմից։ Տորթը համարվում է վիեննական խոհանոցին բնորոշ աղանդեր և դրան գումարած աշխարհի ամենահայտնի տորթերից մեկը։

Զախեր
Զախեր տորթի բաղադրիչները
Viennese cuisine?
Ծագում
Ենթատեսակշոկոլադե տորթ, տորթ և բիսկվիթ
Առաջացման երկիր Ավստրիա
ՀեղինակՖրանց Զախեր
Ստեղծման տարեթիվ1832
Բաղադրամասեր
Հիմնականբիսկվիթ, ծիրանի օշարակ, շոկոլադե գլազուր, կաթի սերուցք
 Sachertorte Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Հայտնագործում խմբագրել

Արդեն 18-րդ դարի սկզբին վիեննական և ավստրիական խոհանոցների բաղադրատոմսերի գրքում կարելի է գտնել տորթի նախորդներին։ Փոքր-ինչ ուշ գրքերում սկսեցին հայտնվել գլազուրով պատված շոկոլադե տորթերը։

1832 թվականին արտաքին գործերի նախարար Կլեմենս Վենցել Լոտար Մետեռնիխը հրամայեց իր խոհարարին ստեղծել նրա և հյուրերի համար արտասովոր աղանդեր։ Սակայն խոհարարը հիվանդ էր, որի պատճառով գործը պետք է կատարեր 16 ամյա Ֆրանց Սաքերը (1816—1907), ով սովորել էր տիրապետել հրուշակային վարպետությանը պալատական խոհանոցում։ Չնայելով, որ տորթն դուր եկավ հյուրերին, նրան թողել են առանց որևէ ուշադրության երկար ժամանակ։

Ուսումն ավարտելուց հետո Սաքերն աշխատել է խոհարար Պրեսբուրգի ու Բուդապեշտի ուրիշ արիստոկրատների մոտ։ 1848 թվականին Զախերն վերադարձավ Վիեննա, որտեղ բացեց գինիների և նրբախորտիկների իր իսկ խանութը։

Զախերի ավագ որդին՝ Էդուարդը, կրթություն է ստացել վիեննական հեղինակավոր «Դեմել» հրուշակեղենի արտադրությունում։ Էդուարդ Զախերը մի քանի անգամ փոխել է տորթի բաղադրատոմսը։ «Զախեր» տորթը առաջնային մատուցվում էր «Դեմել»-ում, իսկ 1876 թվականից սկսվեց մատուցվել նաև «Զախեր» հյուրանոցում։ Այդ ժամանակներից ի վեր տորթը համարվում է վիեննական խոհանոցի ամենահայտնի աղանդերներից մեկը։

 
«Դեմել» հրուշակային արտադրությունը

Դատական ընթացք խմբագրել

Առաջին դատական վեճը «Դեմելի» և «Զախերի» մեջ եղել է 1934 թվականին՝ բաղադրատոմսի անվանման համար։ Էդուարդ Զախերը «Դեմելում» սովորելու ժամանակ փոքր-ինչ փոխել էր տորթի բաղադրատոմսը։

Աննա Զախերի՝ Էդուարդի այրի կնոջ մահվանից և «Զախեր» հյուրանոցի սնանկությունից հետո 1934 թվականին նրանց որդին՝ Էդուարդը, վաճառեց բաղադրատոմսը «Դեմելին»։ Այդ պահից սկսած դեմելական տորթը մատուցվում էր շոկոլադե շքանշանով՝ «Էդուարդ Զախեր» մակագրությամբ։ 1938 թվականին «Զախեր» հյուրանոցի նոր տերերն ստեղծեցին նոր՝ Original Sacher-Torte ապրանքանիշը և սկսեցին պատրաստել տորթը ոչ միայն այցելուներին հյուրասիրելու, այլ նաև վաճառելու համար։

1954 թվականին հյուրանոցի տերերն մեղադրեցին «Դեմելին» ապրանքանիշի անվանումն օգտագործելու համար, որից հետո երկար վեճ էր ընթանում անվանման իրավունքի համար։ «Դեմելի» ներկայացուցիչն հաստատում էր, որ Ֆրանց Զախերի բնօրինակ բաղադրատոմսում տորթի մեջտեղի հատվածում չկար ծիրանի օշարակի երկրորդ շերտ, իսկ հյուրանոցի տարբերակով կարագի որոշ մաս փոխարինվում է մարգարինով, ուստի այդ բաղադրատոմսը չի կարող լինել իսկական։ 1963 թվականին ընդունվեց հստակ որոշում՝ Original Sacher-Torte անվանումը կլոր շոկոլադե շքանշանով արտադրում է միայն «Զախեր» հյուրանոցը, իսկ «Դեմելի» տորթերն ունենում են եռանկյունի Eduard Sacher-Torte շքանշան։ Հիմա այդ տարբերակը պաշտոնական կոչվում է «„Զախեր” դեմելական տորթ» (Demel’s Sachertorte)։

Ռուսաստանում խորհրդային ժամանակաշրջանում հայտնի էր «Պրահա» տորթը, որը իրենից ներկայացնում էր «Զախեր» տորթի տարբերակ[1]։

Բաղադրատոմսեր խմբագրել

«Զախեր» տորթը իրենից ներկայացնում է շոկոլադե բիսկվիթային խմոր մեկ կամ երկու ծիրանի օշարակից շերտով՝ ծածկված վերևից և կողքերից շոկոլադե գլազուրով։ Հաճախ այն մատուցվում է կաթի սերուցքով։

Դեմելական և «բնօրինակ» բաղադրատոմսերի գլխավոր տարբերությունը օշարակի լցոնման քանակի մեջ է՝ «Զախեր» հյուրանոցում տորթը կտրվում է հորիզոնական և լցոնվում ծիրանի օշարակով, իսկ դեմելական տորթում օշարակը լցվում է միայն վերևի հատվածին՝ գլազուրի տակ։

Կան բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնք փորձում են կրկնել «Զախեր» տորթի բնօրինակ բաղադրատոմսը։

«Գրաց-Եվրոպայի քաղաքավարի մայրաքաղաք 2003» նախագծի շրջանակներում, թողարկվել է «Զախեր-Մազոխ» տորթը՝ ի պատիվ ավստրիացի գրող Լեոպոլդ ֆոն Զախեր-Մազոխի։ Այդ տորթում օգտագործվում է հաղարջի օշարակ և մարցիպան։

 
Խանութ՝ Զախեր հյուրանոցում

Արտադրություն և վաճառք խմբագրել

Original Sacher-Torte կարելի է գնել «Զախեր» հյուրանոցում՝ Վիեննայում և Զալցբուրգում, «Զախեր» սրճարանում՝ Ինսբրուքում և Գրացում, «Զախեր» խանութում՝ իտալական Բոլցանոում, ինչպես նաև վիեննական օդանավակայանի դյութի-ֆրիներում և «Զախեր» հյուրանոցի օնլայն-խանութում։

«Բնօրինակ» «Զախեր» տորթի բաղադրատոմսը գաղտնի է։ Գիտակներն ասում են, թե գաղտնիքը շոկոլադե գլազուրի մեջ է, որը պատրաստվում է շոկոլադի 3 տեսակներից, որոնք արտադրվում են միայն և միայն «Զախեր» տորթի համար։ Շոկոլադի այս տեսակներն բերվում են հյուրանոց Լյուբեկից և Բելգիայից։

1998 թվականին Գինեսի ռեկորդների գրքում գրանցվեց ամենամեծ «Զախեր» տորթը՝ 2.5 մետր տրամագծով։ Ամենամեծ հարսանեկան «Զախերը» բաղկացած էր 12 հարկերից։

Ամեն տարի «Զախեր» հյուրանոցում արտադրվում է 300 000 տորթ՝ թխված 1.2 միլիոն ձվերից, 80 տոննա շաքարավազից, 70 տոննա շոկոլադից, 37 տոննա ծիրանի օշարակից, 25 տոննա կարագից և 30 տոննա ալյուրից։ 1999 թվականից սկսած տորթերն թխվում են ոչ թե հյուրանոցի նկուղում, այլ ոչ մեծ շինությունում՝ վիեննական կենտրոնական գերեզմանատան մոտ՝ Զիմերինգ շրջանում։ Պրոցեսում ներառված են 21 հրուշակագործներ և 25 փաթեթավորողներ։ Աշխատակիցներից մեկը ամենօր ջարդում է 7500 ձու։ 2003 թվականին սկսվեց օգտագործվել մեքենա՝ տորթեր կտրելու համար։ «Զախեր» տորթերն հյուրասիրվում են հյուրանոցի այցելուներին, վաճառվում են «Զախեր» խանութներում և ուղարկվում են փոստերով (ինտերնետային պատվերներ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««От Москвы до Бреста нет такого теста»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զախեր (տորթ)» հոդվածին։