Մոկկո[1][2] (իտալ.՝ mocaccino, caffè mocha այլընտրանքային անվանումները՝ մոկկաչինո, մոկաչինո կամ մոկկաչչինո. ԱՄՆ-ում ստեղծված, լատտեի տարատեսակ հանդիսացող սրճային ըմպելիք (շոկոլադի ավելացմամբ)։

Մոկկաչինո
Mocaccino, Сaffè mocha
Էսպրեսոյի շերտով և տաք շոկոլադով մոկկո
Ծագման երկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Տարածված երկրներԵվրոպա, Հյուսիսային Ամերիկա
Բաղադրամասերէսպրեսո, կաթ, շոկոլադ
 Cafe mocha Վիքիպահեստում
Մոկկաչինո

«Մոկաչինո» անվանումը կիրառվում է Եվրոպայում։ Հյուսիսային Ամերիկայում այս ըմպելիքը հայտնի է որպես «մոկկո» («մոկկա»)։

Պատմություն խմբագրել

Մոկկոն սուրճի տեսակ է, որն իր անվանումը կրում է Կարմիր ծովի ափին գտնվող եմենական նավահանգստային քաղաքի Մոհա նավահանգստի անունից, որտեղ XVIII դարում կատարվում էր սուրճի ամենաակտիվ առևտուրը։ Քանի որ այն ժամանակ աշխարհին սուրճ էր մատակարարվում հիմնականում Եմենից, այդ իսկ պատճառով այդպես սկսեցին անվանել սուրճի ցանկացած տեսակ։ Այսօր ևս Եմենում աճում է այս անվանումը կրող սուրճի բույսը, որն իրենից ներկայացնում է սուրճի բացառիկ տեսակ՝ շատ սուր համով։ Այն անվանում են նաև «լորդերի սուրճ»։ Իսկ մեր օրերում «մոկկո» անվան տակ վաճառվող սուրճն իրենից ներկայացնում է եմենական, եթովպական և բրազիլական սուրճերի խառնուրդ։ Պետք է նշել, որ մոկկոն նաև մաս է դարձել սուրճի տարբեր բաղադրատոմսերի համար, ինչպես օրինակ՝ «Մոկկո թուրքական ձևով», «Մոկկո ֆրանսիական ձևով», «Մոկկո շեյխի համար» և այլն։

Պատրաստում խմբագրել

Ինչպես և դասական լատտեն, մոկկաչինոն նույնպես պատրաստվում է էսպրեսոյից և տաք կաթից։ Բացի այդ, մոկկաչինոյի բաղադրության մեջ մտնում է շոկոլադ (սովորաբար փոշի կակաոյի տեսքով, սակայն օգտագործվում է նաև շոկոլադե օշարակ

Մոկկո պատրաստելիս կարող է կիրառվել սև, կաթնային կամ սպիտակ շոկոլադ։

Սպասքավորում խմբագրել

 
Մոկկաչինո՝ շոկոլադե օշարակով

Մոկկոն մատուցվում է բարձր ապակյա գավաթներով, և, ինչպես և կապուչինոն, զարդարվում է փրփրեցված կաթով կամ հարած սերուցքով, ինչպես նաև ընպելիքի մակերևույթին ցանվում է կակաոյի փոշի կամ դարչին։ Որպես զարդարանք՝ օգտագործվում է նաև զեֆիր։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Русский орфографический словарь Российской академии наук. Отв. ред. В. В. Лопатин.
  2. По практической транскрипцией итальянского :it:mocaccino|mocaccino — «мокаччино». Часто встречаются альтернативные варианты моккачино, мокачино и моккаччино, обусловленные другими написаниями названия на итальянском (типа mocchacino — см. статью «Итальянизмы в польском и русском языках», 2007) и влиянием передачи на русский язык cappuccino → капучино.

Արտաքին հղումներ խմբագրել