Ավետիս Ավետիսյան (արվեստաբան)

արվեստաբան

Ավետիս Արամի Ավետիսյան (հոկտեմբերի 5, 1986(1986-10-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 18, 2020(2020-10-18), Մարտակերտ, Մարտակերտի շրջան, Արցախ), հայ արվեստաբան, տնտեսագետ[1][2][3]։

Ավետիս Ավետիսյան
Ծնվել էհոկտեմբերի 5, 1986(1986-10-05)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 18, 2020(2020-10-18) (34 տարեկան)
Մահվան վայրՄարտակերտ, Մարտակերտի շրջան, Արցախ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (2008), Երևանի պետական համալսարան (2013) և ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ
Մասնագիտությունարվեստագետ
ԱշխատավայրԿոմիտասի թանգարան-ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1986 թվականի հոկտեմբերի 5-ին Երևանում։ 2003-2008 թվականներին սովորել է ՀՊՏՀ-ի Կառավարման ֆակուլտետի Տեսական տնտեսագիտության բաժնում։ Ուսումն ավարտելուց հետո զորակոչվել է հայկական բանակ և 2008-2010 թվականներին ծառայել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրթիռահրետանային զորքերի կազմում՝ արժանանալով հրետանու ավագ սերժանտի զինվորական կոչման և «Պատվո դրոշ» մրցանակի։ Տարիներ անց, նա 2013 թվականին ռուսերենից թարգմանում և լրամշակում է «ՀՀՆ-9Մ հակատանկային նռնականետի ուսումնական ձեռնարկ», ապա 2014 թվականին՝ «Լեռնային պատրաստության հրահանգ - ուսումնական ձեռնարկ» խորագրերով աշխատությունները։ Ծառայությունից հետո, Ավետիսն իր ուսումը շարունակում է այլ բնագավառում։ 2011-2013 թվականներին սովորում է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի Արվեստաբանության բաժնում՝ ստանալով արվեստաբանության մագիստրոսի գիտական աստիճան։ Նրա ուսումնասիրության թեման է դառնում ուշմիջնադարյան հայկական որմնանկարչությունը։ 2013 թվականին ընդունվում է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ասպիրանտուրա, որտեղ հաստտում է իր ատենախոսության թեման՝ «Ուշ միջնադարի հայ որմնանկարչությունը»՝ արվեստագիտության դոկտոր Իրինա Դրամբյանի ղեկավարությամբ[1]։

Գիտական գործունեությանը զուգահեռ՝ Ավետիս Ավետիսյանը սկսում է շրջագայել Հայաստանի, Արցախի, նաև հարակից երկրների պատմական վայրերով, որոնց առաջին տպավորություններն արտացոլված են նրա տպագիր ու անտիպ աշխատություններում[1]։

2015 թվականին աշխատանքի է ընդունվում Կոմիտասի թանգարան-ինստիտուտում որպես գիտաշխատող։ 2018 թվականին աշխատանքի է ընդունովում «Որմնանկարների վերականգման գիտահետազոտական կենտրոն» ՍՊԸ-ում որպես արվեստաբան։ Այս ժամանակահատվածում են գրվում նրա աշխատություններից շատերը՝ նվիրված Գնդեվազ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու, Մեղրիի Անապաստանաց վանքի, Փոքր թաղի Սուրբ Հովհաննես եկեղեցու, Ագուլիսի Սուրբ Թովմա տաճարի, Տրապիզոնի Սուրբ Ամենափրիկիչ վանքի որմնանկարներին, ներկագիր արձանագրություններին ու դրանց վերականգնմանը, ինչպես նաև՝ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի ու զանգակատան մեծ ու փոքր վիմագրերին[1]։

2018 թվականի տարեվերջից ներգրավված է եղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մայր տաճարի վերականգնման աշխատանքներում[4]։

Որպես կամավոր մասնակցել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական զորքերի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմին[1][5], որն աղետալի հետևանքներով կասեցվեց միայն նոյեմբերի 9-ին։ Ավետիս Ավետիսյանը զոհվել է հոկտեմբերի 18-ին՝ Մարտակերտում[1]։

Գիտական աշխատանքներ խմբագրել

Թարգմանություններ խմբագրել

  • «ՀՀՆ-9Մ հակատանկային նռնականետի ուսումնական ձեռնարկ», Երևան, 2013[1]։
  • «Լեռնային պատրաստության հրահանգ - ուսումնական ձեռնարկ», Երևան, 2014[1]։

Գիտական հրապարակումներ խմբագրել

  • «Աստվածատուր Աստապատցի․ նոր անուն XVIII դարի հայ որմնանկարչության ասպարեզում», 2019[6]։

Գիտական հոդվածների և նյութերի ժողովածու խմբագրել

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել