Իրինա Դրամբյան
հայ արվեստագետ
Իրինա Ռուբենի Դրամբյան (օգոստոսի 24, 1939 կամ 1939[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), արվեստաբան, արվեստագիտության դոկտոր (1999), Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ (2014)[2]։
Իրինա Դրամբյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 24, 1939 (85 տարեկան) կամ 1939[1] |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան և ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա և Մոսկվայի պետական համալսարան |
Գիտական աստիճան | արվեստագիտության դոկտոր |
Մասնագիտություն | արվեստագետ |
Աշխատավայր | Արվեստի ինստիտուտ |
Ծնողներ | հայր՝ Ռուբեն Դրամբյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Հայաստանի նկարիչների միություն |
Արվեստաբան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Դրամբյանի դուստրն է։
Կենսագրություն
խմբագրել- 1963 թվականին ավարտել է Լենինգրադի Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը
- 1963 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի, 1981 թվականից՝ ավագ գիտաշխատող, զբաղվել է հայ միջնադարյան կերպարվեստի պատմության հարցերով
- 1965-1968 թվականներին Դրամբյանն ուսումնառությունը շարունակել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ասպիրանտուրայում՝ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, արվեստի ականավոր պատմաբան, բյուզանդական, հին ռուսական եւ արևմտաեվրոպական արվեստների 20-րդ դարի խոշորագույն մասնագետներից մեկի՝ արտասահմանյան 7 ակադեմիաների պաշտվավոր անդամ Վիկտոր Լազարևի ղեկավարությամբ
- 1970 թվականին Մոսկվայի պետական համալսարանում Դրամբյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Մանրանկարիչ Հակոբ Ջուղայեցու արվեստը» թեմայով և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան
- 1981 թվականին Դրամբյանն արժանացել է ԽՍՀՄ նկարիչների միության 1-ին կարգի դիպլոմի՝ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի կերպարվեստի տեսության և պատմության ինստիտուտի նախաձեռնությամբ լույս տեսած "История искусств народов СССР’’գիտահետազոտական բազմահատորյակի ստեղծմանը մասնակցելու համար
- 1999 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Թորոս Ռոսլինը և ծաղկման շրջանի կիլիկյան գրքարվեստը», ստացել է արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան
- 1972 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է
- 2003 թվականին նրա անունը ընդգրկվել է ’’International Who’s Who of Professional and Business Women’’ հանրագիտարանում (հրատ.՝ ԱՄՆ-ում)։
Ուսումնասիրել է 13-րդ դարի Կիլիկիայի հայկական մանրանկարչությունն ու պատմամշակութային միջավայրը, որի արդյունքն ամփոփված է երկու հիմնարար մենագրություններում` նվիրված Թորոս Ռոսլինի ստեղծագործությանը և հետռոսլինական գրքարվեստի գլուխգործոցներից Հեթում Բ արքայի Ճաշոցին։ Վերջինում Իրինա Դրամբյանը տարբերակել է մատյանը ծաղկած չորս վարպետների ստեղծագործությունները, հաստատել Սկևռայի վանքը, որպես դրա ստեղծման վայր[3]։
Երկեր
խմբագրել- Հեթում Բ արքայի Ճաշոցը, Ե., 2004 (հայերեն, ռուսերեն, անգլերեն)։
- Художественные сокровища Матенадарана, М., 1976 (համահեղինակ)։
- Фрески Кобайра, Е., 1979
- Дрампян И., Шедевр средневековья (Գրքերի աշխարհ, 15.VI.1979).
- La Miniature Arménienne XIIIe-XIVe siècle, Leningrad, 1984 (գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, համահեղինակ)։
- The Frescoes in the Church of St. Gregory the Illuminator founded by Tigran Honentc in Ani, "Armenian Review", 1990, vol. 43(համահեղինակ)։
- Торос Рослин, Е., 2000
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Ի. Ռ. ԴՐԱՄԲՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾՉԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.