Բացել գլխավոր ցանկը

Պողոս առաքյալի առաջին նամակը թեսաղոնիկեցիներին

Նամակի հասցեատերերըԽմբագրել

Թեսաղոնիկե քաղաքը, որ այժմ կոչվում է Սալոնիկ, հռոմեական Մակեդոնիա նահանգի մայրաքաղաքն էր, որտեղ Փիլիպպեն թողնելուց հետո՝ առաքելական իր երկրորդ ճանապարհորդության ընթացքում, Պողոսը մի եկեղեցի հաստատեց։ Սակայն այստեղ Պողոսն անմիջապես ընդդիմության հանդիպեց հրեաների կողմից, որոնք նախանձով էին դիտում նրա կատարած քարոզչության հաջողությունը։ Այս ընդդիմության պատճառով Պողոսը թողեց Թեսաղոնիկեն և գնաց Բերիա։ Ավելի ուշ, երբ նա Կորնթոս էր անցել, իր գործակից Տիմոթեոսից ստացավ մի զեկուցագիր, որից պարզվում էր Թեսաղոնիկեի եկեղեցու կացությունը։ Այս էր պատճառը, որ Պողոսը գրեց թեսաղոնիկեցիներին ուղղված իր նամակը՝ տեղի քրիստոնյաներին քաջալերելու ու գոտեպնդելու համար։

Գրության թվականըԽմբագրել

Այս նամակը Նոր Կտակարանի գրքերից հնագույնն է, գրվել է Կորնթոսում՝ շուրջ 50 թվականին։

Նամակի բովանդակությունըԽմբագրել

Նամակում առաքյալը շնորհակալություն է հայտնում Աստծուն՝ թեսաղոնիկեցիների ունեցած հավատի և սիրո համար։ Հիշում է այն օրերը, որ ինքն անցկացրել է նրանց հետ, և պատասխանում է թեսաղոնիկեցիների մի շարք հարցերին, որոնք վերաբերում են մեռելների հարությանն ու Հիսուսի երկրորդ գալստյանը։ Կարո՞ղ էր հավատացյալն արժանանալ հավիտենական կյանքին, եթե պատահեր, որ մեռներ Հիսուսի գալուստից առաջ։ Քրիստոսը կրկին ե՞րբ է գալու։ Պողոսի թելադրանքն այն է, որ հավատացյալներն ապրեն հանդարտ և խաղաղ մի կյանք՝ հուսալից սպասելով Քրիստոսի գալստյանը։ Առաքյալը հիշեցնում է, որ կարևորը Քրիստոսի երկրորդ գալստյան ժամն ու ժամանակը գիտենալը չէ, այլ իբրև լույսի որդիներ՝ այդ գալստյանը միշտ «պատրաստ» լինելը (5.1, 5-10)։

Նամակի կառուցվածքըԽմբագրել

  • Ողջույն (1.1)
  • Երախտագիտություն և գոհություն (1.2-3.13)
  • Թելադրանքներ քրիստոնեական պարկեշտ կենցաղի վերաբերյալ (4.1-12)
  • Ցուցումներ Քրիստոսի գալստյան մասին (4.13-5.11)
  • Վերջին թելադրանքներ (5.12-22)
  • Վերջաբան (5.23-28)

ԱղբյուրներԽմբագրել