Պետրոս առաքյալի առաջին ընդհանրական թուղթ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պետրոս առաքյալի առաջին ընդհանրական թուղթը Նոր Կտակարանի 27 գրքերից է, մաս է կազմում Ընդհանրական նամակների։
Հեղինակը
խմբագրելՆամակի հեղինակը համարվում է Պետրոս առաքյալը։ Նամակի սկզբում կարդում ենք հետևյալ վկայությունը. Պետրոսը՝ առաքեալը Յիսուս Քրիստոսի, ձեզ՝ պանդուխտներիդ, որ... . 5։12 համարում էլ հեղինակն ակնարկում է, որ նամակը գրվել է Սիղվանուսի միջոցով։ Եկեղեցական ավանդության մեջ (Պոլիկարպոս, Պապիաս, Կղեմես Ալեքսանդրացի, Իրինեոս և Տերտուղիանոս) Պետրոսի առաջին նամակի հեղինակության և կանոնի հարցը երբեք կասկածի տակ չի դրվել։ Որոշ գիտնականներ, հաշվի առնելով նամակի լեզուն, հունարեն թարգմանված հինկտակարանյան մեջբերումները, աստվածաբանական գաղափարների նմանությունը Պողոսի նամակների հետ, կասկածի տակ են առնում այն փաստը, որ Պետրոսն է հեղինակը այս նամակի։ Սակայն նշված փաստարկները չեն դիմանում հակառակն ապացուցող մի շարք ծանրակշիռ ապացույցներին։
Հասցեատերը
խմբագրելՆամակում հեղինակը նշում է, թե ում է ուղղում իր գրությունը. ձեզ՝ պանդուխտներիդ, որ Պոնտոսի, Գաղատիայի ու Կապադովկիայի, Ասիայի ու Բիւթանիայի սփիւռքում էք, ընտրեալներիդ... 1։1-2։ Նամակի բովանդակությունից երևում է, որ հասցեատերերը հալածվում են քրիստոնյա լինելու պատճառով (4։14), ինչպես նաև պակաս ունեն հոգևոր փորձառության (2։2)։
Գրության վայրը և ժամանակը
խմբագրելՀեղինակի խոսքերով նամակը գրվել է Բաբելոնում (5։13), որը խորհրդանշում է Հռոմը։ Գրության ժամանակը համարվում է 63/64 թվականը։
Բովանդակությունը
խմբագրել- Ողջույն
- Քրիստոնյաների կենդանի Հույսը
- Հավատարմություն Քրիստոսին
- Սուրբ կյանքով ապրելու հիշեցում
- Հնազանդություն իշխանություններին
- Ծառայական պարտականություններ
- Հնազանդություն ամուսիններին
- Խաղաղասիրության կոչ
- Տարբեր հորդորներ
- Վերջաբան
Գրականության ցանկ
խմբագրել- Եզնիկ ծ. վրդ. Պետրոսյան, Ներածություն Նոր Կտակարանի, Էջմիածին, 1996, էջ 123-124։
- Ա. Գայայան, Նոր Կտակարանի ընդհանուր ներածություն, 2003։
- Ուդո Շնելլե, Ներածություն Նոր Կտակարանի, Գյոթինգեն, 2005։