Ավետարան ըստ Հովհաննեսի
Ավետարան ըստ Հովհաննեսի (հուն․՝ Κατὰ Ἰωάννην, (բառացիորեն՝ «Հովհաննեսից»), լատին․՝ Evangelium secundum Ioannem), Նոր Կտակարանի չորրորդ գիրքը, Ավետարաններից մեկը։ Համաձայն եկեղեցական ավանդության գրվել է I դ. վերջին (90-ական թթ.), Եփեսոս քաղաքում Հիսուս Քրիստոսի «սիրեցյալ աշակերտ» Հովհաննես առաքյալի կողմից, որն ընդառաջել է հավատացյալների խնդրանքին գրել այն, ինչ դուրս է մնացել Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի ավետարաններից։ Ավետարանիչը հետևյալ կերպ է ներկայացնում երկի գրության պատճառը. «Այլ այսքանը գրվեց, որ դուք հավատաք, թե Հիսուս Քրիստոսն է՝ Աստծու Որդին. նաև՝ որպեսզի հավատաք ու նրա անունով հավիտենական կյանքն ընդունեք» (20.31)։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fc/ArmenianBiblePage_sm_14_c.jpg/220px-ArmenianBiblePage_sm_14_c.jpg)
Հովհաննեսի ավետարանն ունի աստվածաբանական բացառիկ կարևորություն, քանի որ այնտեղ բացահայտորեն է արտահայտված Քրիստոսի Աստվածության գաղափարը։ Դա երևում է Ավետարանի հենց սկզբնական տողերից «Ի սկզբանէ էր Բանն եւ Բանն էր առ Աստուած եւ Աստուած էր Բանն»։
Ավետարանի կառուցվածքը
խմբագրելԱվետարանը բաղկացած է 21 գլխից։ Հովհաննեսի ավետարանի բովանդակությունը հիմնականում հետևյալն է.
- Հավիտենական Խոսքը՝ Քրիստոս, նրա երկրային ծնունդը՝ մարմնացումը և Հովհաննես Մկրտչի վկայությունը Հիսուսի մասին (1.1–34)։
- Հիսուսի առաջին աշակերտները, Փիլիպպոսի և Նաթանայելի կոչումը, Կանայի հարսանիքը, Տաճարում առ¨տուր անողների վտարումը, Հիսուս և Նիկոդեմոս, զրույց սամարացի կնոջ հետ (1.35–4.42)։
- Բժշկումներ, Մարդու Որդուն տրված իշխանության մասին (4.43–5.47)։
- Հացի բազմացումը, Հիսուսը քայլում է ծովի վրայով (6.1–21)։ Հիսուս՝ կենաց հաց (6.22–72)։
- Վեճ Հիսուսի անձի շուրջ (գլ. 7)։ Շնացող կինը (8.1–11)։
- Հիսուս՝ լույսն աշխարհի (8.12–59)։
- Ի ծնե կույրի բժշկումը (գլ. 9)։ Ճառ բարի հովվի մասին (գլ. 10)։
- Ղազարոսի հարությունը (գլ. 11)։
- Մուտք Երուսաղեմ, խաչի խորհուրդը (գլ. 12)։
- Հիսուսը լվանում է իր աշակերտների ոտքերը (13. 1–20), կանխասացություններ (13. 21–16.33)։
- Հիսուսի աղոթքն առ Հայր (գլ. 17)։ Մատնությունը, չարչարանքները, խաչելությունը և հարությունը (18.1–19.42)։
- Հարուցյալ Քրիստոս, երևումներն իր աշակերտներին, Թովմաս առաքյալի անհավատությունը, այլ երևումներ (20.1–21.25)[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002, էջ.129: