Հակոբոս առաքյալի ընդհանրական նամակ
Հակոբոս Առաքյալի ընդհանրական նամակ-- Աստվածաշունչ մատյանի Նոր Կտակարանի կանոնին պատկանող գրքերից մեկը։
Հեղինակն ու վավերականությունը
խմբագրելՆամակում նշվում է միայն հեղինակի անունը՝ Հակոբոս «Աստծու եւ Տէր Յիսուս Քրիստոսի ծառա»[1]։ Քրիստոնյա եկեղեցին նույնացնում է Հակոբոսին Հիսուս Քրիստոսի եղբոր Հակոբոսին։ Համաձայն ավանդության հարություն առնելուց հետո Հիսուս Քրիստոսը ի թիվս այլոց հայտնվել էր նաև Հակոբոսին, որն այդ պահից սկսած միացավ առաքյալներին և դարձավ Երուսաղեմի եկեղեցու գագաթնասյուներից մեկը՝ նահատակվելով 62 թ.։
Եթե նամակի հեղինակը Հակոբոսն է, ապա յան պետք է գրված լինի 62 թ. ոչ ուշ. ենթադրյալ տարեթվերը տատանվում են 44-49 կամ 55-60 թթ. միջև։
Որոշ ժամանակակից ուսումնասիրողներ, սակայն, կասկածի տակ են առնում Հակոբոսի հեղինակ լինելը՝ գտնելով, որ նամակը գրվել է I դարի վերջերին և նույնիսկ II դարի սկզբներին։
Գրելու հանգամանքներն ու հասցեատերերը
խմբագրելՀակոբոսի ուղերձը «ընդհանրական» կոչված նամակներից մեկն է։ Հեղինակն այն ուղղում է «սփռված Տասներկու ցեղերին» (այսինքն՝ Պաղեստինից դուրս քրիստոնեություն ընդունած հրեական սփյուռքի ներկայացուցիչներին)։ Հեղինակը քաջալերում է իր հասցեատերերին տոկալ գոյթակղություններին և զգուշանալ բարոյական սխալներից ու մոլորություններից։
Առանձնահատկությունները
խմբագրելՀակոբոսի նամակը գլխավորապես գործնական-բարոյախոսական բնույթի գործ է՝ իր բովանդակությամբ հիշեցնելով Հին Կտակարանի Առակաց գիրքը։ Գրածքն օժտված է բարձր գրական արժանիքներով, գրված է հրաշալի հունարենով (այս հանգամանքը ևս ծառայել է որպես Հակոբոսի հեղինակ լինելու վավերականությունը մերժող փաստարկ), ունի պատկերավոր ոճ։
Բովանդակությունը
խմբագրել- Ներածություն՝ հեղինակն ու հասցեատերերը 1։1
- Փորձություններ և գայթակղություններ 1։2-1։18
- Տարբեր զգուշացումներ մեղք գործելուց 1։19-3։18
- Հանդիմանություններ 4։1-5։6
- Հորդորներ 5։7-20
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Յակոբոս 1:1
Աղբյուրներ
խմբագրել- Ա. Ռ. Գայաեան, Նոր Կտակարանի ընդհանուր ներածություն, Երևան, 2003։