Ավագ Պետրոսյան

երգիչ, դրամատիկական տենոր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ավագ Գեղամի Պետրոսյան (մարտի 16 (29), 1912[1], Կամարիս, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 5, 2000(2000-11-05), Երևան, Հայաստան), հայ երգիչ, դրամատիկական տենոր։ Հայկական ԽՍՀ (1956), Ադրբեջանական ԽՍՀ (1962) ժողովրդական արտիստ։

Ավագ Պետրոսյան
Ծնվել էմարտի 16 (29), 1912[1]
Կամարիս, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Երկիր Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էնոյեմբերի 5, 2000(2000-11-05) (88 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտություներգիչ
Երգչաձայնտենոր[1]
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն[1]
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1939)[1] և Մոսկվայի կոնսերվատորիա (1941)[1]
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Ստալինյան 3-րդ աստիճանի մրցանակ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ
Ավագ Պետրոսյանի հուշարձանը Երևանում, ճարտարապետ` Լևոն Ղալումյան, քանդակագործ` Տիգրան Արզումանյան

Կենսագրություն

խմբագրել

1940-1941 թվականներին սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում։ 1942 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան։ 1934 թվականից եղել է Հայաստանի պետական երգչախմբի երգիչ, 1939 թվականից՝ մեներգիչ։ 1939 թվականին մեծ հաջողությամբ մասնակցել է Մոսկվայում հայ արվեստի և գրականության տասնօրյակին։ 1941-1989 թվականներից եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ։ 1949-1950 թվականներին վերապատրաստման է գործուղվել Մոսկվայի Մեծ թատրոն[2][3]։

Ստեղծագործական գործունեություն

խմբագրել

Համերգային երգացանկում ընդգրկված են եղել հայ, ռուս, արևմտա-եվրոպական կոմպոզիտորների երկեր, հայկական ժողովրդական երգեր[4][5]։

Ազգային օպերաներում մի շարք դերերգերի առաջին կատարողն էր։

Դերերգերից են՝

Կատարումներ

խմբագրել

Մրցանակներ

խմբագրել

Ավագ Պետրոսյանի մասին

խմբագրել
  Տեսնել էր պետք այդ օրերի «Դավիթ Բեկ» օպերան։ Ավագ Պետրոսյանը կատարում էր զինվոր Սանթուրի արիան, և երբ կատարում էր «Արցունք մի՛ թափեք իմ գերեզմանին» արիան, բոլորս՝ թե՛ խաղընկերները, թե՛ հանդիսատեսը հուզվում էինք իր հետ միասին։
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյան
 

Հիշատակ

խմբագրել

2014 թվականի հունիսի 11-ին Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովայի պողոտայի և Ավագ Պետրոսյան փողոցի խաչմերուկում տեղադրվել է Ավագ Պետրոսյանի հուշարձանը[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 260—261.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. ««Հնագույն մշակույթ ունեցող ազգերի մենաշնորհներից է մեծարել հանճարներին»». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  4. «Ավագ Պետրոսյան | Music of Armenia». www.musicofarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  5. «Անկրկնելի «Սարոն» 100 տարեկան է դառնում». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  6. Ավագ Պետրոսյան, Սարոյի արիա, «Բարձր սարեր»
  7. «Մայրաքաղաքում բացվել է ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ժողովրդական արտիստ Ավագ Պետրոսյանի հուշաքանդակը». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավագ Պետրոսյան» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավագ Պետրոսյան» հոդվածին։