Ավագ Պետրոսյան փողոց (Երևան)
Երևանի փողոց
Ավագ Պետրոսյան փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է ի պատիվ Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ, տենոր Ավագ Պետրոսյանի։ Այս պահին Երևանի ամենակարճ փողոցներից մեկն է։
Ավագ Պետրոսյան | |
---|---|
![]() Ավագ Պետրոսյանի հուշարձանը համանուն փողոցում | |
Քաղաք | ![]() |
Համայնք(ներ) | Կենտրոն վարչական շրջան |
Երկարություն | 150 |
Սկիզբ | Սայաթ-Նովայի պողոտա |
Ավարտ | Թումանյան փողոց |
Տվյալներ
խմբագրելՍկսվում է Սայաթ-Նովայի պողոտայից, ձգվում և հատում է Թումանյան փողոցը։
Հատող փողոցներ
խմբագրելՊատմություն
խմբագրելՆախկինում կոչվել է Մետաղագործների փողոց, և մինչև ներկա անունը՝ Թումանյան փողոցի առաջին անցուղի։ 2004 թվականին Երևանի քաղաքապետարանի որոշմամբ Թումանյան փողոցի առաջին անցուղին վերանվանվել է Ավագ Պետրոսյան փողոց[1]։
2014 թվականի հունիսի 11-ին Ավագ Պետրոսյանի ծննդյան 100-ամյակի առիթով Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Ավագ Պետրոսյան փողոցի խաչմերուկում բացվել է տենորի հուշարձանը[2]։