Ասսիզի ( իտալ.՝ Assisi), քաղաք և (կոմունա) Իտալիայում։ Տեղակայված է Ումբրիա մարզում, Պերուջա գավառում, Մոնտե Սուբազիո լեռան հարավային լանջին։ Ասսիզին հանդիսանում է Ֆրանցիսկյան միաբանության կրոնական գործունեության հայրենիքը։ Քաղաքի երկնային բարեխոսն է Ռուֆինուս Ասսիզեցի։ Օգոստոսի 12-ը Ասսիզի քաղաքի օրն է։
Assisium լատինական քաղաքը Սեքստոս Պրոպերցիոս բանաստեղծի և Ֆրանցիսկ Ասսիզեցի կաթոլիկ սրբի հայրենիքն է։ Վերջինս այստեղ կառուցել է իր միաբանության առաջին վանքը։ Այն կրում է Սակրո-Կոնվենտո անունը և համարվում է ֆրանցիսկյան միաբանության առաջնակարգ վանքերից մեկը։ Երկար ժամանակ եղել է միաբանների սեփականությունը, իսկ ներկայումս հոգևոր սեմինարիա է և համալսարան։
2000 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ասսիզիի Ֆրանցիսկյան վանական կառույցներն ընդգրկել է Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
- Սան Ֆրանցիսկ Ասսիզեցու բազիլիկ
- Սանտա Մարիա Մաջորե
- Սան Ռուֆինո տաճար
- Սանտա Կլարա եկեղեցի
- Սանտա Մարիա դելի անջելի
- Նուովա եկեղեցի
- Սան Ստեֆանո եկեղեցի
- Էրմեո դելլե Կարչերի
- Սան Պիետրո եկեղեցի
ԾանոթագրություններԽմբագրել