Ասատուր Մնացականյան

հայ բանասեր, պատմաբան, բանաստեղծ
(Վերահղված է Ասատուր Շեմսից)

Ասատուր Շմավոնի Մնացականյան (հուլիսի 11, 1912(1912-07-11)[1], Ոսկեվազ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 27, 1983(1983-06-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, բանասեր, պատմական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1940 թվականից։ 1930-1947 թվականներին ստեղծագործել է Ասատուր Շեմս գրական անունով։

Ասատուր Մնացականյան
Ծնվել էհուլիսի 11, 1912(1912-07-11)[1]
ԾննդավայրՈսկեվազ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էհունիսի 27, 1983(1983-06-27) (70 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Գրական անունԱսատուր Շեմս[1]
Մասնագիտությունպատմաբան, բանասեր և արվեստագետ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՎրաստանի գյուղատնտեսական համալսարան (1939)[1]
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր[1] (1964)
ԱշխատավայրՄատենադարան[1]
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
ԶավակներՄամիկոն Մնացականյան
Ասատուր Մնացականյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Աշտարակի Ոսկեվազ գյուղում։ Միջնակարգ կրթությունն ստացել է գյուղում, ապա ուսանել Վաղարշապատում։ 1939 թվականին ավարտել է Թբիլիսիի գյուղատնտեսական ինստիտուտը։ 1940-1983 թվականներին աշխատել է Երևանի՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։ 1942-1945 թվականներին մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին. Կերչի մսաղացում գերի է ընկել, որոշ ժամանակ գեհենական օրեր է անցկացրել Ռումինիայի Տիմիշոարա համակենտրոնացման ճամբարում, ու երբ խորհրդային զորքերը Ռումինիան ազատագրել են նացիզմից, վերադարձել է գործող բանակ ու կռվել «շտուրմավոյ» գնդում, որի 10 զինվորից ողջ էր մնում միայն մեկը։ 1958 թվականին «Հայկակական միջնադարյան ժողովրդական երգեր» թեմայով պաշտպանել է ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1964 թվականին «Հայկական զարդարվեստ» թեմայով պաշտպանել է ատենախոսություն և ստացել պատմական գիտությունների դոկտորի աստիճան։

Ասատուր Մնացականյանը ձեռագրագետ էր և հայ միջնադարյան գրչագիր մատյաններում հաճախ էր հանդիպել բանահյուսական երգեր, որոնք զանազան գրիչների ձեռքով ներմուծվել էին հայկական ձեռագրեր, և դրանք հարկավոր էր դարձնել հայ բանագիտության սեփականությունը։ Դրանց մի մասն իրենց տարբերակներն ունեին Գ. Շերենցի «Վանա սազում», «Էմինյան ազգագրական ժողովածուում», Հ. Ճանիկյանի «Հնութիւնք Ակնայ» գրքում, «Բիւրակնում», Ա. Տեւկանցի «Հայերգում», «Ազգագրական հանդեսում» և այլուր, սակայն այդ հյուսվածքների քննական բնագրերը չկային։ Այդ գործն իրականացրեց Ասատուր Մնացականյանը։

Մահացել և թաղվել է Երևանում։ Երկու ամիս հետո աճյունը փոխադրվել է հայրենի Ոսկեվազ[2][3]։

Աշխատություններ խմբագրել

1955 թվականին ՀՍՍՌ գիտությունների ակադեմիայի Արվեստների պատմության և տեսության սեկտորը հրատարակում է Ա. Մնացականյանի «Հայկական զարդարվեստ։ Հիմնական մոտիվների ծագումն ու գաղափարական բովանդակությունը» աշխատությունը (659 էջ)։ Օգտագործված 1150 նկարների հիմնական մասն առնված է հայկական միջնադարյան մանրանկարչությունից։ Հաշվի են առնված նաև բաբելական, ասորական, եգիպտական, խեթական, ուրարտական, պարսկական, հունական, չինական, հնդկական, սկյութական, հռովմեական, արաբական, վրացական, ռուսական, լեհական, նորզելանդական, ամերիկյան հնդկացիների և այլ ժողովուրդների զարդանկարներ։ Գիտնականը ճշտորեն բացահայտել է հայկական զարդարվեստի հնագույն արմատները։ Նա գտել է հայկական զարդարվեստի գաղտնիքները բացելու բանալիները և մատնացույց է արել հայկական զարդարվեստի ու այլ ժողովուրդների համանման արվեստի փոխկապերը, որը պայմանավորված է մարդկության անցած համընդհանուր ճանապարհի՝ նախնական աստիճանից, դիցաբանական պատկերացումներից մինչև միաստվածության գաղափարին հանգելը։

1966 թվականին լույս է տեսել Ասատուր Մնացականյանի «Աղվանից աշխարհի գրականության հարցերի շուրջ» աշխատությունը, որը 1969 թվականին Մատենադարանը հրատարակում է ռուսերենով՝ «О литературе Кавказcкой Албании» խորագրով։ Բազմաթիվ փաստերով Մնացականյանն ապացուցում է, որ Աղվանք երկրի նահանգներից Ուտիքը, Արցախը, Գարդմանը արհեստականորեն պարսից պետության կողմից անջատվել են Մեծ Հայքից ու միացվել Աղվանքին, սակայն այդ նահանգներն իրենց բնիկ հայ բնակչությամբ այնքան հայկական նկարագիր ունեին, որ հայոց այբուբենը ողջ Աղվանքի համար դառնում է պետական պաշտոնական և հայերենն էլ դառնում է այդ երկրի լեզուն։

Ա. Մնացականյանը հրատարակել է հայ միջնադարի նշանավոր բանաստեղծներ Նաղաշ Հովնաթանի, Պաղտասար Դպիրի (հեղինակակից՝ Շ. Նազարյան) և Գրիգոր Տղայի գրական ժառանգության քննական բնագրերը՝ համապատասխան հետազոտությամբ և հմուտ ծանոթագրություններով։ Գրիգոր Տղային նվիրված գրքում Մնացականյանը փաստերով հիմնավորում է, որ նա Ներսես Շնորհալու օրինակով մեծապես նպաստել է Կիլիկյան Հայաստանի մատենագրության զարգացմանը։ Ներկայացված են նաև Գրիգոր Տղա կաթողիկոսի ու մատենագրի բազմազան կապերը բյուզանդական գործիչների, Հռոմի պապերի, Սալահադդինի, Մեծ Հայքի կրթական կարևոր կենտրոնների՝ Հաղպատ-Սանահինի վանքերի վարդապետների հետ։

Հայկական միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի համար կազմել է «Քրեստոմատիա հայ գրականության» (1971), որն ընդգրկում է հայ հին և միջնադարյան գրականությունը՝ սկզբից մինչև Սայաթ-Նովա, նաև հայ նոր գրականությունը՝ Հարություն Ալամդարյանից մինչև Հակոբ Պարոնյան։ Մնացականյանը դիմել է նորարարության. հայոց հին վեպի հատվածները՝ «Հայկ և Բել», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Տիգրան և Աժդահակ» ներկայացրել է չափածո գրաբարով, ապա չափածո աշխարհաբարով՝ սեփական թարգմանությամբ։ Նույն ձևով նա ներկայացրել է Գրիգոր Նարեկացու տաղերի իր թարգմանությունը՝ զուգահեռելով բնագրին։

1980 թվականին լույս է տեսել Ա. Մնացականյանի «Հայ միջնադարյան հանելուկներ» աշխատությունը, որն ընդգրկում է V–XVIII դարերի, այսինքն՝ ողջ միջնադարի տարբեր հեղինակների ստեղծած գրական հարուստ ժառանգությունն այդ ժանրում։ Այս գրքում ևս քննական բնագրերը կազմվել են ըստ ձեռագրական ու տպագիր աղբյուրների համեմատության։

Վերջին գիրքը, որն իր կենդանության ժամանակ Ա. Մնացականյանը լույս աշխարհ եկած տեսավ, Նաղաշ Հովնաթանի «Տաղերն» էին՝ հարստացված նոր բնագրերով։ Դա Նաղաշ Հովնաթանի տաղերի երրորդ լրացված ու լիակատար ժողովածուն էր (1983

Ասատուր Մնացականյանի մահվանից հետո լույս են տեսել երկու նոր գրքերը՝ «Հայրեններ» (1995) և «Գիրք գրված փշալարի ճանկերում» (1997

Գրել է նաև գիտական բազմաթիվ հոդվածներ, հանդես եկել միջազգային գիտաժողովներում։

Ա. Մնացականյանը նաև բանաստեղծ էր ԽՍՀՄ գրողների միության անդամ էր 1940 թվականից։ Տպագրել է բանաստեղծական երկու ժողովածու՝ «Պատերազմ և հայրենիք» (1942) ու «Բանաստեղծություններ» (1947

Ասատուր Մնացականյանի երկերի մատենագրություն խմբագրել

  1. Հանցանք. Երեւան, ՀայՊետՀրատ, 1939 թ.:
  2. Հին տաղարաններում կատարված աղավաղումների մասին. Մատենադարանի գիտական նյութերի ժողովածու, 1941 թ., էջ 171-177։
  3. Անտիպ բանաստեղծություններ եւ վարիանտներ. Մատենադարանի գիտական նյութերի ժողովածու, 1941 թ., էջ 178-188։
  4. Երբ է ապրել եւ ստեղծագործել Հովհաննես Թլկուրանցին. Գրական թերթ, 1940 թ., հ․ 23:
  5. Պատերազմ եւ հայրենիք. Երեւան, ՀայՊետՀրատ, 1942 թ.:
  6. Ֆրիկի մի նորահայտ բանաստեղծությունը. ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների, 1946 թ., հ․ 2-3, էջ 79-84։
  7. Բուսաբանական մի կարեւոր տեղեկություն՝ Գրիգոր Նարեկացու մոտ. ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների, 1946 թ., հ․ 9, էջ 91-94։
  8. Բանաստեղծություններ. Երեւան, ՀայՊետՀրատ, 1947 թ.:
  9. Հայ զինվորական մամուլը Հայրենական պատերազմում 1941-1945 թթ.. ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների, 1947 թ., հ․ 1, էջ 61-75։
  10. Անտիպ էջեր (Սայաթ-Նովա, Շամչի Մելքո եւ Անանուն երգիչ). ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների, 1947 թ., հ․ 5, էջ 85-94։
  11. Մոսկվան միջնադարյան հայկական մի պոեմում. ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների, 1948 թ., հ․ 3, էջ 49-64։
  12. Պուշկինի «Ոսկե ձկնիկ»-ի հայերեն թարգմանությունները. ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների, 1949 թ., հ․ 5, էջ 31-39։
  13. «Նկարագրութիւնք ինչ-ինչ գորոց» պիեսի մասին. Մատենադարանի գիտական նյութերի ժողովածու, 1949 թ., հ․ 2, էջ 99-104։
  14. Անտիպ էջեր միջնադարյան հայկական պոեզիայից. Մատենադարանի գիտական նյութերի ժողովածու, 1949 թ., հ․ 2, էջ 183-204։
  15. «Դիվան Խ. Աբովյանի» (2-րդ հատոր, Երեւան, 1948 թ. կազմեց եւ ծանոթագրեց Ե. Շահազիզ). ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների, 1949 թ․, հ․ 7, էջ 63-71։
  16. XVIII դարի բանաստեղծուհի Հոռոմսիմե Ագուլեցին եւ նրա հայրենասիրական ողբը. Սովետական գրականություն եւ արվեստ, 1951 թ․, հ․ 5, էջ 55-58։
  17. XIX դարի առաջին կեսի բանաստեղծուհի Եղիսաբեթ Բարսեղովը եւ իր սիրո մի երգը. Սովետական գրականություն եւ արվեստ, 1951 թ․, հ․ 5, էջ 58-59։
  18. «Վիշապ» քարակոթողների եւ վիշապամարտի դիցաբանության մասին. ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների, 1952 թ., հ․ 5, էջ 73-100։
  19. Թոնդրակյան շարժման մի քանի գլխավոր հարցերի մասին. ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների, 1954 թ., հ․ 3, էջ 63-84։
  20. Նաղաշ Հովնաթանի անտիպ տաղերը. ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների, 1954 թ., հ․ 7, էջ 71-80 (համահեղինակ՝ Նազարյան Շ.)։
  21. Հայկական զարդարվեստ։ Հիմնական մոտիվների ծագումն ու գաղափարական բովանդակությունը. Երեւան, ՀՍՍՌ ԳԱԱ, 1955 թ.:
  22. Հայկական միջնադարյան ժողովրդական երգեր. Երեւան, ՀՍՍՌ ԳԱԱ, 1956 թ.:
  23. 17-րդ դարի երգիչ Քոսա Երեցը եւ նրա երգերը. Բանբեր Մատենադարանի, 1956 թ., հ․ 7, էջ 265-276։
  24. Պաղտասար Դպիր, Տաղիկներ սիրոյ եւ կարօտանաց, Աս․ Շ․ Մնացականյանի եւ Շ․ Նազարյանի աշխատասիրությամբ։ Երեւան, ՀՍՍՌ ԳԱԱ հրատարակչություն, 1958 թ․, 284 էջ։
  25. 18-րդ դարում գրված հայ-ռուսական դաշնագրային երկու նախագծերի գնահատման հարցի շուրջը. Բանբեր Մատենադարանի, 1958 թ., հ․ 4, էջ 139-160։
  26. Հայրենների եւ Նահապետ Քուչակի մասին. Պատմաբանասիրական հանդես, 1958 թ., հ․ 2, էջ 234-257։
  27. Ուսումնասիրություն հայ առաջին լուսավորիչների մասին. ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների, 1958 թ., հ․ 5, էջ 91-96։
  28. Ո՞վ է «Նոր տետրակ, որ կոչի Յորդորակ...» գրքի հեղինակը. Պատմաբանասիրական հանդես, 1962 թ., հ․ 2, էջ 131-142։
  29. Հայոց այբուբեն․ Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, 1962 թ․, Ե, էջ 30։
  30. Երգիծանքը Սայաթ-Նովայի երգերում. Երեկոյան Երեւան, 1963 թ., հ․ 200։
  31. Մխիթար Գոշի Դատաստանագրքի մի եզակի ընդօրինակություն. Գրական թերթ, 1963 թ., 8 փետրվարի։
  32. Սայաթ-Նովայի երգերի գնահատման հարցի շուրջը. Գրական թերթ, 1963 թ., 13 փետրվարի։
  33. Սայաթ-Նովա (Բանասիրական ճշգրտումներ)․ Պատմաբանասիրական հանդես, 1963 թ., հ․ 3, էջ 271-275։
  34. Սայաթ-Նովա. Կազմեց, խմբագրեց եւ ծանոթագրեց Մորուս Հասրաթյանը, Հայպետհրատ, 1963 թ․, 346 էջ։ (Գրախոսություն). ՀՍՍՌ ԳԱԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների, 1964 թ., հ․ 5, էջ 71-80։
  35. Մի հազվագյուտ հին երգարանի մասին. Պատմաբանասիրական հանդես, 1964 թ., հ․ 3, էջ 195-204։
  36. Կոստանդին Երզնկացի. Տաղեր. աշխատասիրությամբ Արմենուհի Սրապյանի, Հայկական ՍՍՌ ԳԱ հրատարակչություն, Երեւան, 1962 թ., 300 էջ. Պատմաբանասիրական հանդես, 1964 թ., հ․ 4, էջ 243-246։
  37. Մեսրոպ Մաշտոցը որպես բանաստեղծ. Բանբեր Մատենադարանի, հատոր Է, 1964 թ., էջ 125-159։
  38. Նամակ խմբագրությանը. Պատմաբանասիրական հանդես, 1965 թ., հ․ 1, էջ 309-313։
  39. Բաբկեն Առաքելյան, Քաղաքները եւ արհեստները Հայաստանում (IX-XIIIդդ.), հատ. I, Երեւան, 1958 թ., 376 էջ, հատ. II, Երեւան, 1964 թ., 320 էջ. Պատմաբանասիրական հանդես, 1965 թ., հ․ 4, էջ 259-265։
  40. Շարք է մտնում սայաթնովյան եւս մի երգ։ Գրական թերթ, 1966 թ., 16 նոյեմբերի։
  41. Աղվանից աշխարհի գրականության հարցերի շուրջը Երեւան, ՀՍՍՌ ԳԱԱ, 1966 թ. (ռուս. թարգմանությունը՝ О литературе Кавказской Албании, 1969):
  42. Արժեքավոր մենագրություն. Լրաբեր հասարակական գիտությունների, 1966 թ., հ․ 11, էջ 96-100։
  43. По поводу книги З.Буниятова "Азербайджан в VII-IX вв.", Рецензия. Պատմաբանասիրական հանդես, 1967 թ., հ․ 1, էջ 177-190 (համահեղինակ՝ Պարույր Սեւակ)։
  44. Միջնադարյան հայրենասիրական մի նորահայտ պոեմ․ «Տաղ տէր Ստեփանոսին՝ Սիւնեաց եպիսկոպոսին» Բանբեր Մատենադարանի, հ․ Ը, 1967 թ., էջ 292-317։
  45. Զրույց վանականի եւ հրաշքի մասին եւ Սուտ էր․․․. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, 1967 թ., Ե, էջ 32-36։
  46. Սանահին եւ Հաղպատի մենաստանների մշակութային կյանքի պատմությունից. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, 1968 թ., Զ, էջ 21-30։
  47. Երկու կարեւոր հարց (Բ․ «Ուրարտական բնագրի մասին»). Սովետական դպրոց, 1969 թ․, հ 28։
  48. Հայ-ուրարտական առնչությունների հարցի շուրջը. Գարուն, հ․ 9, 1969 թ., էջ 48-58։
  49. Հայե՞ր թե ուրարտներ. Գրական թերթ, 1969 թ., սեպտեմբերի 5։
  50. Մի հազվադեպ բառ 7-րդ դարի հայ մատենագրության մեջ. Գրական թերթ, 1969 թ., հունվարի 10։
  51. Հայ մշակույթին նվիրված հանդիսություն վեհարանում. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, 1969 թ․, Ժ-ԺԱ, էջ 91-99։
  52. «Սասնա ծռեր» էպոսի պատմական հիքմերը եւ ծագման ժամանակը. Սովետական դպրոց, մաս Ա, դեկտեմբերի 3, մաս Բ, դեկտեմբերի 10, 1969 թ.
  53. «Աղուանից» գրեր եւ ոչ թե «աղավնագրեր» Լրաբեր հասարակական գիտությունների, 1970 թ., հ. 10, էջ 66-72։
  54. Հայ գրականության քրեստոմատիա։ Միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի համար. Երեւան, Լույս, 1970 թ. (Երկրորդ հրատարակությունը՝ 1976 թ.):
  55. Դիցաբանական անուններ եւ բառեր «ոտ» եւ «ուտ» վերջածանցներով Լրաբեր հասարակական գիտությունների, 1971 թ., հ․ 11, էջ 52-64։
  56. Միջնադարյան սիրո հայրենների անդրանիկ ժողովածուն եւ հայրենների հարցը. Էջեր հայ ժողովրդի պատմության եւ բանասիրության, Երեւան, 1971 թ․, էջ 96-126։
  57. Անիի բանաստեղծ Վարդան Անեցին եւ նրա ներբողը. Բանբեր Մատենադարանի, հատոր Ժ, 1971 թ., էջ 261-294։
  58. Բաժին Գ․ Գրականություն Հայ ժողովրդի պատմություն, հ․ 4. Երեւան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1972 թ․։
  59. Գրիգոր Տղա, Բանաստեղծություններ եւ պոեմներ, Աս. Շ. Մնացականյանի աշխատասիրությամբ. Երեւան, 1972 թ.:
  60. Ո՞վ է Սկեւռայի 1293 թ. մասնատուփի պատվիրատու Կոստանդին եպիսկոպոսը Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, 1972 թ․, Թ, էջ 57-65։
  61. Ներսես Շնորհալի (Մահվան 800-ամյակի առթիվ) Պատմաբանասիրական հանդես, 1973 թ., հ. 4, էջ 17-32։
  62. Հայ ծածկագիր գրականության եւ մի անտիպ բնագրի մասին Լրաբեր հասարակական գիտությունների, 1973 թ., հ. 2, էջ 91-98։
  63. «Դավթեան Քերթութիւն որ յաղագս Տիգրանայ» երկը եւ Տիգրան Երվանդյան վեպը. Բանբեր Երեւանի համալսարանի, 1973 թ․, հ. 1, էջ 17-32։
  64. Ստեփանոս Սյունեցու նորահայտ տաղերը Բանբեր Մատենադարանի, հատոր ԺԱ, 1973 թ., էջ 275-290։
  65. Ներսես Շնորհալի, Ողբ Եդեսիոյ (գրախոսություն)․ Լրաբեր հասարակական գիտությունների, 1974 թ., հ․ 2, էջ 97-103։
  66. Երբ այլ կերպ են մեկնաբանվում փաստերը Լրաբեր հասարակական գիտությունների, 1974 թ., հ․ 10, էջ 100-107։
  67. Ի՞նչ է ասում Արմավիրյան կրծքազարդը Լրաբեր հասարակական գիտությունների, 1974 թ., հ․ 3, էջ 64-75։
  68. Описание армянских рукописей Матенадарана им. М. Маштоца. Проблемы палеографии и кодикологии в СССР, Москва, 1974, сс. 371-376.
  69. Դիտողություններ «Վարդգես մանկան» վիպական հատվածի վերաբերյալ Պատմաբանասիրական հանդես, 1975 թ., հ․ 2, էջ 215-232։
  70. Գեղագրուհի Ալիծ Տարսոնացի Լրաբեր հասարակական գիտությունների, 1975 թ., հ․ 10, էջ 95-99։
  71. ԺԶ–ԺԷ դդ. մոռացված բանաստեղծ Գրիգոր Վանեցին եւ նրա անտիպ տաղերը Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, 1975 թ., Ժ, էջ 40-45։
  72. Գլուխ քսաներկուերորդ եւ հիսունմեկերորդ․ Գեղարվեստական գրականություն Հայ ժողովրդի պատմություն, հ․ 3. Երեւան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1976 թ․։
  73. «Թուխ մանուկ» հուշարձանների մասին Պատմաբանասիրական հանդես, 1976 թ., հ․ 2, էջ 189-204։
  74. Նորահայտ տողեր Դավթյան քերթությունից Լրաբեր, 1976 թ., հ․ 4, էջ 97-101։
  75. Վերստին Մուսասիրի տաճարի ճակտոնի խորհրդանշանի մասին Պատմաբանասիրական հանդես, 1977 թ., հ․ 4, էջ 201-213։
  76. Դիցաբանական եղջերուն միջնադարյան հայ արվեստում Բանբեր Մատենադարանի, հ․ ԺԲ, 1977 թ., էջ 7-49։
  77. Դարձյալ Մատենադարանի № 7709 ձեռագրի մասին Լրաբեր հասարակական գիտությունների, 1978 թ., հ․ 1, էջ 66-76։
  78. Տիրատուր վարդապետը եւ նրա հանելուկները Հայկազեան Հայագիտական հանդես, Պէյրութ, հ․ Զ, 1977-1978 թթ., էջ 175-188։
  79. Wild-boar motif in Armenian Mythology and art, II International symposium on Armenian art, Yerevan, 1978.
  80. Ձոն Ամենայն Հայոց Հայրապետ Տ. Տ. Վազգեն Առաջինին Յուր ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, 1978 թ., Ժ-ԺԲ, էջ 144։
  81. Գրիգոր Մագիստրոսի «Առ հայրն Վարագայ» թուղթը Լրաբեր հասարակական գիտությունների, 1979 թ., հ․ 1, էջ 62-72։
  82. Մաշտոց անվան ստուգաբանությունը Լրաբեր հասարակական գիտությունների, 1979 թ., հ․ 8, էջ 81-93։
  83. Հայ միջնադարյան հանելուկներ (V-XVIII դդ.) Երեւան, ՀՍՍՀ ԳԱԱ, 1980 թ.։
  84. «Հայ միջնադարյան պանդխտության տաղեր», քննական բնագրերը Պատմաբանասիրական հանդես, 1980 թ., հ․ 4, էջ 278-287։
  85. Ղարիբ Մշեցու եւ մյուսների հետքերով. Գարուն, 12.1980 թ․, էջ 35-37։
  86. Քերականական կորած մի հին երկի և նրա հեղինակի մասին Լրաբեր հասարակական գիտությունների, 1980 թ., հ․ 5, էջ 66-79։
  87. «Գովանք թռչնոց» տաղաշարքը, նրա հեղինակը եւ ժամանակը Բանբեր Մատենադարանի, հ․ ԺԳ, 1980 թ., էջ 233-258։
  88. Армянские наместники Армении в период владычества урартов и ассирийцев по Мовсесу Хоренаци (К вопросу об автохтонности армян) Լրաբեր հասարակական գիտությունների, 1981 թ., հ․ 2, էջ 74-87։
  89. Ռահ—Արաքս—RANHA Լրաբեր հասարակական գիտությունների, 1981 թ., հ․ 11, էջ 86-94։
  90. Վիկտորիա Աղանուր. Սովետական գրականություն, 1981 թ., հ. 2, էջ 142-147։
  91. Հեթանոսական ժամանակների քանդակներ Աղթամարի սուրբ Խաչ վանքի որմնաշարվածքում Լրաբեր հասարակական գիտությունների, 1983 թ., հ․ 2, էջ 83-93։
  92. Նաղաշ Հովնաթան, Տաղեր, Աս. Շ. Մնացականյանի աշխատասիրությամբ, Երեւան, Սովետական գրող, 1983 թ.:
  93. Սուտ էր, եղբայր Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, 1983 թ., Ը, էջ 52-53։
  94. Նորույթներ հայ միջնադարյան ժողովրդական երգաշխարհից։ Հայկական արվեստ, 1984 թ., հ. 2, էջ 165-182։
  95. Հովհաննես Սարկավագի «Բան իմաստութեան» պոեմը եւ նրա գնահատությունն՝ ըստ օգտագործված աղբյուրների Բանբեր Մատենադարանի, հ․ ԺԴ, 1984 թ., էջ 9-44։
  96. Հրաժեշտ։ Ցանկություն Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, 1985 թ., Ե, էջ 42-43։
  97. Հայրեններ, Աս. Շ. Մնացականյանի աշխատասիրությամբ. Երեւան, Նաիրի, 1995 թ.:
  98. Գիրք գրված փշալարի ճանկերում։ Արձակ եւ չափածո էջեր (1942-1943). Երեւան, Նաիրի, 1997 թ.:

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  1. Լերմոնտով Միխայիլ։ Ընտիր երկեր երկու հատորով։ Հատոր առաջին։ Բանաստեղծություններ, պոեմներ.- Երևան։ Հայպետհրատ, 1941.- XX, 260, 1 չհ. էջ։
  2. Լերմոնտով Միխայիլ։ Ընտիր երկեր.- Երևան։ Հայպետհրատ, 1982.- 576 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 652.
  2. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 399-400.
  3. Ասատուր Մնացականյան, մահախոսական

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 652