Վրաստանի գյուղատնտեսական համալսարան

Վրաստանի գյուղատնտեսական համալսարան (վրաց.՝ საქართველოს აგრარული უნივერსიტეტი), վրացական մասնավոր բուհ, որը հիմնադրվել է 1929 թվականին, Վրաստանի միակ գյուղատնտեսական բուհն է։

Վրաստանի գյուղատնտեսական համալսարան
Free University of Tbilisi Library.jpg
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1925 և 1929
ԵրկիրFlag of Georgia.svg Վրաստան
ՏեղագրությունԹբիլիսի
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Կայքagruni.edu.ge և agruni.edu.ge/en
##Վրաստանի գյուղատնտեսական համալսարան (Վրաստան)
Red pog.png
Վրաստանի գյուղատնտեսական համալսարան, Վրաստան

Համարվում է Վրաստանի արագ զարգացող բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը։ 2018 թվականին ընդունվածների միջին բալերով համալսարանն զբաղեցրել է երկրորդ տեղը Վրաստանի մոտ 60 համալսարանների մեջ։ Գյուղատնտեսական համալսարանի գործընկերն են հանդիսանում Եվրոպայի, Ամերիկայի և Ասիայի շուրջ 13 համալսարաններ, ինչը թույլ է տալիս ուսանողներին մասնակցել միջբուհական փոխանակման ծրագրերին[1]։ Համալսարանում կրթությունն իրականցվում է բակալավրական, մագիստրոսական և դոկտորական ծրագրերով։

2015 թվականի դրությամբ Վրաստանի ամենահայտնի տասը բուհերի ցանկում չորրորդն է[2]։

Համալսարանի կազմում կա երեք ֆակուլտետ՝

  • ագրարային և բնական գիտությունների ֆակուլտետ,
  • ինժեներա-տեխնոլոգիական ֆակուլտետ,
  • բիզնես-կառավարչական ֆակուլտետ։

Հասցեն՝ Վրաստան, 0131, Թբիլիսի, Դավիթ Աղմաշենեբելու ծառուղի, 240[3]։

ՊատմությունԽմբագրել

1917 թվականին Պոլիտեխնիկական ինստիտուտի գյուղատնտեսական բաժանմունքում աշխատել է երկու ֆակուլտետ՝ գյուղատնտեսական և անտառնտեսային։ 1919 թվականին Պետական համալսարանում բացվել է գյուղատնտեսական ֆակուլտետ, որի հիման վրա 1921 թվականին ձևավորվել է գյուղատնտեսագիտության ֆակուլտետը։

1929 թվականին Թբիլիսիի պետական համալսարանի գյուղատնտեսագիտության ֆակուլտետի հիմքի վրա ստեղծվել է Վրաստանի գյուղատնտեսական համալսարանը։

1932 թվականին Գյուղատնտեսական համալսարանում առանձնացվել է կենդանաբանական ֆակուլտետը և դրա բազայի վրա ստեղծվել է Անասնաբուժական կենդանաբուծական ինստիտուտը, որը 1959 թվականին հանձնվել է Վրաստանի անասնաբուժական հետազոտությունների ինստիտուտին և ստացել է Կենդանաբուծական-անասնաբուժական ուսումնահետազոտական ինստիտուտ անվանումը։

1970 թվականի դրությամբ Գյուղատնտեսական համալսարանում գործել են հետևյալ ֆակուլտետները՝ գյուղատնտեսագիտական, պտղաբուծության, խաղողագործության և գյուղատնտեսական մթերքների տեխնոլոգիաների, շերամապահության, տնտեսագիտական, անտառտնտեսության, գյուղատնտեսության մեխանիզացիայի և էլեկտրիֆիկացիայի, հեռակա և գյուղատնտեսության մասնագետների որակավորման բարձրացման ֆակուլտետ։

1999 թվականին բուհն ստացել է Վրաստանի պետական կենդանաբանական և անասնաբուժական ակադեմիա անվանումը։ 2003 թվականին կոչվել է Վրաստանի պետական կենդանբանական-անասնաբուժական համալսարան։ Հետագայում այնտեղ է ներառվել Բաթումի համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի մի մասը, ինչպես նաև տեղական հիմնարկություններ և ինքնուրույն բաժանմունքներ, որից հետո 2011 թվականից սկսել է կոչվել Վրաստանի գյուղատնտեսական համալսարան։

1946 թվականին Վրաստանի գյուղատնտեսական համալսարանը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, ինչին արժանացել են ԽՍՀՄ որոշ բուհեր։

2016 թվականի օգոստոսից բուհի ռեկտորն է Վախթանգ (Վաթո) Լեժավան[4]։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Грузинскому зоотехническо-ветеринарному учебно-исследовательскому институту 50 лет. Тбилиси : Сабчота Сакартвело, 1983.

Արտաքին հղումներԽմբագրել