Աելիտա Դոլուխանյան

հայ գրականագետ

Աելիտա Գուրգենի Դոլուխանյան (փետրվարի 14, 1942(1942-02-14), Վայք, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր (1990), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2010)։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2012)։ Հայաստանի գրողների միության անդամ (2001)։

Աելիտա Դոլուխանյան
Ծնվել էփետրվարի 14, 1942(1942-02-14) (82 տարեկան)
Վայք, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգրականագետ և դասախոս
Հաստատություն(ներ)Հայկական պետական մանկավարժական համալսարան և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ
ԱնդամակցությունՀԳՄ
Ալմա մատերՍտեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոց (1959) և Հայկական պետական մանկավարժական համալսարան (1964)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1989)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Աելիտա Դոլուխանյանը ծնվել է 1942 թվականին Ազիզբեկովում։ 1959 թվականին ավարտել է Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1964 թվականին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը, սովորել է նաև ասպիրանտուրայում։ 1969-1990 թվականներին եղել է ինստիտուտի հայ գրականության ամբիոնի դոցենտ, 1990 թվականից պրոֆեսոր, հայ գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ։ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի մասնագիտացված խորհրդի անդամ է, Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ կառավարման խորհրդի անդամ, ՀՀ նախագահի մրցանակի հանձնախմբի անդամ։

Դոլուխանյանի հեղինակած գրականագիտական հոդվածները լույս են տեսել ռուսերեն, ֆրանսերեն, լեհերեն, անգլերեն։ Հրատարակել է «Եվրոպացի հայագետներ» մատենաշարի վեց հատորները։ Թարգմանություններ է կատարել ռուսերենից, անգլերենից, ֆրանսերենից։ Մասնակցել է միջազգային գիտաժողովների Հայաստանում, Վրաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և այլուր[1][2][3]։

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2012)[4]
  • ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե մեդալ (2012)
  • ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ (2012)
  • «Ֆրեդերիկ Ֆեյդին հայագետ» գրքի համար արժանացել է ՀԳՄ Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակի (2008)
  • «Խաչատուր Աբովյան» մեդալ (2008)
  • Մովսես Խորենացու մեդալ (2003)

Երկեր խմբագրել

  • Ֆրեդերիկ Մակլերը հայագետ, Երևան, 2011։
  • Ներսես Մոկացի (կյանքը, գործունեությունը), Ս. Էջմիածին, 2009։
  • Ֆրեդերիկ Ֆեյդին հայագետ («Եվրոպացի հայագետներ») 5-րդ, Երևան, 2008։
  • Հայ ժողովրդական բանահյուսություն (ուսումնական ձեռնարկ), Երևան, 2008։
  • Դրվագներ հայ գրաքննադատական մտքի պատմությունից, Ե., «Զանգակ 97», հրատ., 2009, 223 էջ[5]։

Աշխատություններ խմբագրել

  • Աելիտա Դոլուխանյան. «Անանիա Շիրակացին միջնադարյան հայ մատենագիրների գնահատմամբ»
  • «Եզակի միջնադարագետը» (Ասատուր Մնացականյանի 100-ամյա հոբելյանին) պատմաբանասիրական հանդես №1, 2012, էջ 277-282
  • «Անվանի գրականագետը» (Եղիշե Պետրոսյանի ծննդյան 100-ամյակի առթիվ) պատմաբանասիրական հանդես №1, 2012, էջ 244-248
  • «Տաղանդավոր լեզվաբանն ու մեծ մանկավարժը» (ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Արսենի Աբրահամյանի ծննդյան 90-ամյակին), պատմաբանասիրական հանդես № 1, 2008, էջ 290-294

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Աելիտա Դոլուխանյանի կենսագրությունը ՀՀ ԳԱԱ կայքում
  2. Աելիտա Դոլուխանյանի մասին ՀԳՄ կայքում
  3. Աելիտա Դոլուխանյանի մասին avproduction.am կայքում(չաշխատող հղում)
  4. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  5. ««Դրվագներ հայ գրաքննադատական մտքի պատմությունից»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աելիտա Դոլուխանյան» հոդվածին։