Մամիկոն Մնացականյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մնացականյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մամիկոն Ասատուրի Մնացականյան (ապրիլի 17, 1942[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 12, 2021[2], Երևան, Հայաստան), հայ աստղաֆիզիկոս և մաթեմատիկոս։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1984), պրոֆեսոր (1989)։
Մամիկոն Մնացականյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 17, 1942[1] Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 12, 2021[2] (78 տարեկան) Երևան, Հայաստան |
Բնակության վայր(եր) | ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և ԱՄՆ |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, համալսարանի դասախոս և աստղաֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ և Երևանի պետական համալսարան |
Անդամակցություն | Միջազգային աստղագիտական միություն |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1969) և Երևանի պետական համալսարան (1965) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1984) |
Հայր | Ասատուր Մնացականյան |
Ասատուր Շմավոնի Մնացականյանի որդին։
Կենսագրություն
խմբագրելՄամիկոն Մնացականյանը ծնվել է 1942 թվականի ապրիլի 17-ին, Երևան քաղաքում։ 1962-1965 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը։ 1969 թվականին պաշտպանել է «Ընդհանրացված հարաբերականության ընդհանուր տեսություն» թեմայով թեկնածուական թեզ։ 1984 թվականին պաշտպանելով «Ճառագայթման տեղափոխման տեսության նոր ապարատ» թեմայով թեզը, արժանացել է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի։ 1975-1985 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի գիտքարտուղար։ Դասավանդել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում, 1985-1991 թվականներին՝ տեսական աստղաֆիզիկայի լաբորատորիայի վարիչ, 1989 թվականից պրոֆեսոր է։ Եղել է ԲԱ գիտական քարտուղարը, ապա ԲԱ կից մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարը, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական պրոցեսների մաթեմատիկական մոդելավորման կենտրոնի տնօրենը։ Այնուհետև 1991 թվականին տեղափոխվել է ԱՄՆ և 1997 թվականից աշխատում է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում (Փասադենա, ԱՄՆ), որպես «Մաթեմատիկա» ծրագրի աշխատակից։
Աշխատանքները վերաբերում են Էյնշտեյնի ընդհանրացված գրավիտացիայի տեսության կիրառությանը տիեզերագիտության մեջ տեսական ֆիզիկային և աստղաֆիզիկային, մասնավորապես՝ փոփոխական գրավիտացիոն հաստատունով ընդհանրացված հարաբերականության ընդհանուր տեսությանը, աստղային վիճակագրությանը և դինամիկային (բաբախիչներ, բռնկվող աստղեր, աստղասփյուռներ և աստղային ագրեգատներ), ճառագայթման տեղափոխման տեսության մեջ նոր եղանակների մշակմանը և կիրառմանը։ Հեղինակ է ուսումնամեթոդական ձեռնարկների[3][4]։
Անդամակցություն
խմբագրել- Միջազգային աստղագիտության միության անդամ (1978)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
- ↑ 2,0 2,1 2,2 Մահացել է հայտնի աստղագետ, պրոֆեսոր Մամիկոն Մնացականյանը
- ↑ Мнацаканян, Мамикон Асатурович
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 155։