Անտոնիո Ալդինի (իտալ.՝ Antonio Aldini, նոյեմբերի 27, 1755(1755-11-27)[1], Բոլոնիա, Պապական մարզ[2][3] - սեպտեմբերի 30, 1826(1826-09-30)[1], Պավիա, Լոմբարդո-Վենետիկ, Ավստրիական կայսրություն[2][3]), իտալացի քաղաքական գործիչ, Նապոլեոնյան ամենազորության ժամանակ իտալական նախարար, կոմս, Իտալիայի Հանրապետության պետական խորհրդի նախագահ։

Անտոնիո Ալդինի
իտալ.՝ Antonio Aldini
Դրոշ
Դրոշ
Իտալիայի Հանրապետության պետական խորհրդի նախագահ
1801 թվական
 
Կրթություն՝ Բոլոնիայի համալսարան (1773)
Մասնագիտություն՝ փաստաբան, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս
Գործունեություն՝ Քաղաքականություն
Ազգություն Իտալիա Իտալիա
Դավանանք Կաթոլիկություն
Ծննդյան օր նոյեմբերի 27, 1755(1755-11-27)[1]
Ծննդավայր Բոլոնիա, Պապական մարզ[2][3]
Վախճանի օր սեպտեմբերի 30, 1826(1826-09-30)[1] (70 տարեկան)
Վախճանի վայր Պավիա, Լոմբարդո-Վենետիկ, Ավստրիական կայսրություն[2][3]
Թաղված Certosa di Bologna
Հայր Giuseppe Aldini?
Մայր Caterina Galvani?
 
Պարգևներ
Երկաթյա թագի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Անտոնիո Ալդինին ծնվել է 1756 թվականի դեկտեմբերի 27-ին Բոլոնիայում, որտեղ հայտնի է եղել որպես իրավաբան և իրավունքի պրոֆեսոր։

Երբ 1797 թվականին Հռոմի պապը Տոլենտինյան խաղաղության տրակտատով ստիպված էր եղել զիջել Ցիզալպիական Հանրապետությունը և Բոլոնիան, Ալդինին իր համաքաղաքացիների կողմից ուղարկվել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ։

Այնտեղից վերադառնալուց հետո նա նշանակվել է ավագանու նախագահ և որոշ ժամանակ անց Ցիզալպիական Հանրապետության կառավարական հանձնաժողովի անդամ։

1801 թվականին Նապոլեոն Բոնապարտը Լիոնում նրան նշանակել է հրավիրված խորհրդի կազմում, որից հետո դարձրել Իտալիայի Հանրապետության պետական խորհրդի նախագահ։ Շուտով Անտոնիո Ալդինին վայր է դրել այդ կոչումը, բայց երբ կայսրության հռչակումից հետո Իտալիայի Հանրապետությունը վերածվել է Թագավորության, Նապոլեոն I-ի կողմից նշանակվել է նոր թագավորության նախարար և 1805 թվականին արժանացել կոմսի տիտղոսին։

Բուրբոնների վերականգնումից հետո հեռացել է Միլան, որտեղ կարողացել է ձեռք բերել ավստրիական կառավարության վստահությունը։

Անտոնիո Ալդինին մահացել է 1826 թվականի հոկտեմբերի 5-ին Պավիայում՝ 69 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • «Альдини». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • https://disci.unibo.it/it#antonio

Գրականություն խմբագրել

  • Цанолини, «Antonio A. e sui tempi» (2 т., Флор., 1865—67).