Անն Անդերսոն (դիվանագետ)

իռլանդացի դիվանագետ

Անն Անդերսոն (անգլ.՝ Anne Anderson, հուլիս 1952, Քլոնմել, Մանսթեր, Իռլանդիա), իռլանդացի նախկին դիվանագետ։ Եղել է Իռլանդիայի 17-րդ դեսպանն ԱՄՆ-ում[1]։ Նաև եղել է Իռլանդիայի դեսպանը ՄԱԿ-ում, ԵՄ-ում, Ֆրանսիայում և Մոնակոյում` լինելով առաջին կինը, որ զբաղեցրել է այդ պաշտոնները[2][3]։

Անն Անդերսոն
Դիմանկար
Ծնվել էհուլիս 1952 (71 տարեկան)
ԾննդավայրՔլոնմել, Մանսթեր, Իռլանդիա
Քաղաքացիություն Իռլանդիա
ԿրթությունԴուբլինի համալսարանական քոլեջ
Մասնագիտությունդիվանագետ
Զբաղեցրած պաշտոններPermanent Representative of Ireland to the United Nations? և ambassador of Ireland to the United States?
 Anne Anderson (diplomat) Վիքիպահեստում

Անձնական կյանք խմբագրել

Անդերսոնը ծնվել է Քլոնմելում, 1952 թվականի հուլիսին[2]։ Նրա մայրը Լիմերիկից էր, իսկ հայրն աշխատել է առողջապահության հոգեբուժական համակարգում և եղել է Թիփերարիիս[3][4]։ Ընտանիքը Քիլքենի է տեղափոխվել, երբ Աննը ութ տարեկան էր, իսկ երբ աղջիկը 11 տարեկան էր, տեղափոխվել են Փորթրան, Դուբլինի շրջան[5]։ Ավարտել է Դուբլինի համալսարանական քոլեջը Արվեստի բակալավրի աստիճանով 19 աստիճանով[3], իսկ Քինգս Իննի համալսարանից ստացել է իրավաբանի դիպլոմ[2][6]։ Ունի մեկ դուստր։ Անդերսոնը ամուսնալուծված է, նրա զուգընկերը Ֆրանկ Լուվն է, Նյու Յորքից[4][5]։

Կարիերա խմբագրել

Անդերսոնն սկսել է աշխատել Իռլանդիայի Արտաքին գործերի նախարարությունում 1972 թվականից։ 1972-1976 թվականներին եղել է Նախարարության Տնտեսական բաժնի նախ երրորդ, ապա` առաջին քարտուղարը։ Տեղափոխվել է Ժնև, որտեղ 1976-1980 թվականներին եղել է ՄԱԿ-ում Իռլանդիայի մշտական ներկայացուցչության առաջին քարտուղարը, ներառյալ` վեցամսյա նշանակումը Բելգրադում[3]։ 1980-1983 թվականներին եղել է Արտաքին գործերի քաղաքական բաժնի առաջին քարտուղարը։

Տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ ԱՄՆ-ում Իռլանդիայի դեսպանատանը 1983-1985 թվականներին եղել է տնտեսական հարցերով կցորդ, իսկ 1985-1987 թվականներին եղել է մամուլի հարցերով կցորդ[2]։ 1985 թվականին Վաշինգտոնում ծնվել է նրա դուստրը[3][5]։

Վերադառնալով Իռլանդիա` նա 1987-1991 թվականներին եղել է Արտաքին գործերի նախարարության Անգլո-իռլանդական բաժնի հյուպատոսը, այնուհետև 1991-1995 թվականներին եղել է Կորպորատիվ ծառայությունների Գլխավոր քարտուղարի օգնականը[2]։ Այս ընթացքում, երբ նոր էր կյանքի կոչվել Անգլո-իռլանդական համաձայնագիրը, նա աշխատել է Հյուսիսային Իռլանդիայում աշխատանքային անհավասարության դեմ պայքարի վերացման օրենսդրության վրա` օգտագործելով ԱՄՆ-ում այդ ոլորտում ձեռք բերած փորձը[3]։

Վերադարձել է Ժնև, երբ նշանակվել է ՄԱԿ-ում Իռլանդիայի մշտական ներկայացուցիչ 1995-2001 թվականներին։ Այս ընթացքում, 1999-2000 թվականներին նշանակվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ[2][7]` դառնալով այդ պատվին արժանացած չորրրոդ կինը (առաջինը եղել է Էլեոնոր Ռուզվելտը)։ Նրա պաշտոնավարման ժամկետները համընկել են Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնի` որպես ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի ղեկավար լինելու ժամկետների հետ[3]։ Անդերսոնը նաև եղել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի փոխնախագահը 1997 թվականին, ինչպես նաև` Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրի քաղաքականության վերահսկման մարմնի ղեկավարը[7]։

2001-2005 թվականներին ապրել է Բրյուսելում` լինելով ԵՄ-ում Իռլանդիայի մշտական ներկայացուցիչը[2], որտեղ արժանացել է Տարվա դիվանագետ կոչմանը 2004 թվականին, երբ գլխավորում էր Իռլանդիայի թիմը ԵՄ խորհրդի նախագահության ընթացքում[2][3]։

 
ԱՄՆ-ում Իռլանդիայի դեսպան Անն Անդերսոնը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, 2013 թվականի սեպտեմբերի 17

2005-2009 թվականներին Անդերսոնը եղել է Իռլանդիայի դեսպանը Ֆրանսիայում, ինչպես նաև` Մոնակայում Իռլանդիայի ներկայացուցիչը 2007-2009 թվականներին։ Փարիզից Նյու Յորք է տեղափոխվել, երբ դարձել է ՄԱԿ-ում Իռլանդիայի մշտական ներկայացուցիչը 2009-2013 թվականներին[2][6][7]։

Եղել է ԱՄՆ_ում Իռլանդիայի առաջին կին դեսպանը[8], այս պաշտոնում Իռլանդիայի կառավարության կողմից նշանակվել է 2013 թվականի հունվարի 15-ին[9]։ Վաշինգտոն է տեղափոխվել օգոստոսին[3][4] և իր հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում կայացած արարողության ժամանակ, սեպտեմբերի 17-ին[10]։ Պաշտոնավարման տարիներին Անդերսոնն ուշադրություն է դարձրել տնտեսական հարցերի վրա և հույս է ունեցել ավելացնել փոխադարձ առևտուրը, ներդրումները և զբոսաշրջության ծավալները երկու պետությունների միջև։ Նա նաև հետաքրքրված է եղել մշակութային կապերի ամրապնդմամբ[1][3][10]։

Անդդերսոնն ազատվել է Արտաքին գործերի նախարարությունից 2017 թվականի հունիսի 27-ին։ Որպես ԱՄՆ_ում Իռլանդիայի դեսպան նրան փոխարինել է Դանիել Մալհալը[11][12]։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշի հրավերով Անդերսոնը միացել է նրա Խորհրդականների խորհրդին 2018-19 թվականներին[13][14]։ Ներկայումս նաև Ջորջթաունի համալսարանի դիվանագիտության դպրոցի Խորհրդականների խորհրդում է[15]։ Հեղինակել է «Մտածելով իմ գրիչի հետ. ելույթներ դիվանագիտական կյանքից» գիրքը[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Message from Ambassador Anne Anderson on Arrival Արխիվացված 2 Հոկտեմբեր 2013 Wayback Machine Embassy of Ireland in the United States, 2013-09-05. Quote: "I am deeply honoured to have become Ireland's 17th Ambassador to the United States. I take over the baton from Michael Collins, who did so much over the past six years to advance and deepen relations between our two countries."
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Anne Anderson Curriculum Vitae(չաշխատող հղում) Permanent Mission of Ireland to the United Nations. Retrieved: 2013-09-17.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Ireland's first female ambassador to the US Anne Anderson Irish Voice, 2013-09-17.
  4. 4,0 4,1 4,2 A first for Ireland: A female ambassador to Washington Washington Post, 2013-09-12.
  5. 5,0 5,1 5,2 Shattering glass in DC: Anne Anderson on a life of diplomatic firsts Irish Times, 2013-10-05.
  6. 6,0 6,1 Her Excellency Anne Anderson Արխիվացված 9 Սեպտեմբեր 2013 Wayback Machine The Washington Diplomat. Retrieved: 2013-09-17.
  7. 7,0 7,1 7,2 New Permanent Representative of Ireland Presents Credentials United Nations Press Release, 2009-09-10.
  8. «Michael Collins, long-serving Irish ambassador, prepares a farewell to Washington». The Washington Post. 2013 թ․ հունիսի 19. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  9. Clonmel native appointed first ever female ambassador to the United States Clonmel Online, 2013-01-17.
  10. 10,0 10,1 New Irish ambassador to US presents credentials to Barack Obama Irish Independent, 2013-09-17.
  11. Anne Anderson, an Irish ambassador who made a profound difference, steps down Irish Central, 2017-06-30.
  12. Daniel Mulhall: Ambassador of Ireland to the United States of America An Roinn Gnóthaí Eachtracha agus Trádála, 2017-08-28.
  13. «Sixth Secretary-General's Peacebuilding Fund Advisory Group». United Nations Secretary-General (անգլերեն). 2020 թ․ մայիսի 28. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 29-ին.
  14. «Anne Anderson». Ireland INC (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 29-ին.
  15. «Board of Advisers». ISD (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 29-ին.
  16. «Trailblazing Irish diplomat Anne Anderson reflects on her impactful career». IrishCentral.com (անգլերեն). 2020 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել