Դուբլինի համալսարանական քոլեջ

Դուբլինի համալսարանական քոլեջ (իռլանդերեն՝ An Coláiste Ollscoile, Baile Átha Cliath), հետազոտական համալսարան Դուբլին քաղաքում։ Համալսարանում իրականացվում է 32 հազար ուսանողների ուսուցում, աշխատում են 500 դասախոսներ և աշխատակիցներ[5], ինչը վերջինիս դարձնում է Իռլանդիայի ամենամեծ ուսումնական հաստատությունը։ Հիմնադրվել է 1854 թվականին, որպես Իռլանդիայի Կաթոլիկ համալսարան, որպեսզի իռլանդացի կաթոլիկներին ապահովեր որակյալ կրթությամբ։ Ըստ 1908 թվականի «Irish Universities Act»-ի, այն դարձել է Իռլանդիայի ազգային համլսարանի մասը, և վերանվանվել է Դուբլինի համալսարանական քոլեջ։

Դուբլինի համալսարանական քոլեջ
Տեսակհասարակական համալսարան և հետազոտական համալսարան
Հիմնադրված է1854
ԱնդամակցությունDigital Preservation Coalition[1], Եվրոպայի համալսարանների միություն[2], ORCID[3] և Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[4]
Երկիր Իռլանդիա
ՏեղագրությունԴուբլին
Կայքucd.ie(անգլ.)
Դուբլինի համալսարանական քոլեջ (Իռլանդիայի Հանրապետություն)##
Դուբլինի համալսարանական քոլեջ (Իռլանդիայի Հանրապետություն)
Դուբլինի համալսարանական քոլեջ, Իռլանդիայի Հանրապետություն
 University College Dublin Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Համալսարանը բացվել է 1854 թվականին «Իռլանդիայի Կաթոլիկ համալսարան» անվամբ։ Համալսարանի հիմնադրման հիմնական նպատակը կաթոլիկներին հասանելի բարձրագույն կրթությամբ ապահովելն էր` կաթոլիկ դասախոսների կողմից, քանի որ Տրինտի քոլեջը նախատեսված էր բողոքականների համար։ Համալսարանի առաջին ռեկտորը դարձել է կարդինալ Ջոն Գենրի Նյումենը։ Լինելով մասնավոր ուսումնական հաստատություն, կաթոլիկ համալսարանը կրում էր ինչպես ծանր ֆինանսական խնդիրներ, այնպես էլ ֆորմալ բնույթի խնդիրներ, կապված դիպլոմների տրամադրման հետ։

1880 թվականին հիմնադրվել է Իռլանդիայի թագավորական համալսարանը, վերաձևակերպված Կաթոլիկ համալսարանը ընդգրկվել է վերջինիս կազմի մեջ, որպես Դուբլինի համալսարանական քոլեջ։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին քոլեջը ծաղկման շրջան է ապրել. ուսանողների և դասախոսների կազմու էին` Ջերալդ Մոնլի Հոպկինսը և Ջեյմս Ջոյսը, այնտեղ սովորել են ազգային վերածննդի և անկախության համար պայքարի շատ գործիչներ, այդ թվում` Պատրիկ Պիրսը, Դուգլաս Խայդը, Ջոն Կոստելոն։ Ուսանողներն ու դասախոսները մասնակցել են Իռլանդական ապստամբությանը, 1919-1922-ական թվականներին իռլանդական առաջին խորհրդարանի նիստերը անցկացվել են համալսարանի շենքում։

1940-ական թվականներին, Համալսարանական քոլեջը դարձել է Իռլանդիայի խոշոր ուսումնական հաստատությունը։ 1960-ական թվականներին, քոլեջին նոր տարածք է հատկացվել Դուբլինի մերձակայքում` Բելֆիլդում։ 2006 թվականին հայտարարվել է համալսարանական շենքերի մասշտաբային վերակառուցման մասին։

Ավանդաբար, համալսարանի շրջանավարները նշանավոր տեղ են զբաղեցնում քաղաքական կյանքում։ Իռլանդիայի 8 նախագահներից 4-ը և 12 վարչապետներից 6-ը Համալսարանական քոլեջի շրջանավարտներն էին։ Հայտնի գրողներից, ովքեր ավարտել են քոլեջը` Ֆլեն Օ'Բրայեն և Մեյվ Բինչի։ Հայտնի գիտնականներից էր Պիտեր Մեյնը։

Քոլեջներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://dpconline.org/about/members
  2. https://eua.eu/about/member-directory.html
  3. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  4. https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
  5. «University College Dublin - UCD by Numbers». www.ucd.ie. Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել