Օվալաձև աշխատասենյակ, (անգլ.՝ Oval Office), ԱՄՆ նախագահների աշխատասենյակը Սպիտակ տանը։

Օվալաձև աշխատասենյակ, 1981

Գտնվում է շենքի արևմտյան թևում։ Ունի երեք մեծ պատուհաններ, որոնք նայում են հարավ, և չորս դուռ։ Արևելյան դուռը դուրս է գալիս վարդագույն այգի, արևմտյան դուռը` ոչ մեծ առանձնասենյակ և ճաշասենյակ, իսկ հյուսիսարևելյան դուռը` նախագահի քարտուղարի սենյակ[1]։ Նախագահի աշխատասեղանը հարավային պատուհանների տակ է։ Հյուսիսային մասում բուխարի է։

Կառուցվել է 1909 թվականին, առաջին տերը եղել է նախագահ Ուիլյամ Տաֆտը[2]։

Սենյակի մեծ տրամագիծը 10.9 մ է, փոքր` 8.8 մ, իսկ առաստաղի բարձրությունը 5.6 մ է։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. "There can be little doubt that in Washington's bow can be found the seed that was later to flower in the oval shape of the Blue Room." William Seale, The President's House, A History (Washington, D. C., 1986), 8.
  2. Seale, The President's House, p. 895.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օվալաձև աշխատասենյակ» հոդվածին։