Անդրեու Նին

իսպանացի քաղաքական գործիչ

Անդրեու Նին (կատ.՝ Andreu Nin i Pérez, իսպ.՝ Andrés Nin Pérez, փետրվարի 4, 1892(1892-02-04)[2][3][1], Վենդրել, Baix Penedès - հունիսի 20, 1937(1937-06-20)[1], Մադրիդ, Իսպանիա), կատալոնացի կոմունիստ, հեղափոխական, հրապարակախոս, գրող և թարգմանիչ, Մարքսիստական միության աշխատավորական կուսակցության առաջնորդ։ Սպանվել է Խորհրդային ՄիությանՆԳԺԿ-ի գործակալի կողմից։

Անդրեու Նին
կատ.՝ Andreu Nin i Pérez
իսպ.՝ Andrés Nin Pérez
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 4 1892
ԾննդավայրՎենդրել
Մահացել էհունիսի 22 1937
Մահվան վայրՄադրիդ
Քաղաքացիություն Իսպանիայի երկրորդ հանրապետություն
ԱզգությունԿտալոնացի
Մասնագիտությունքաղաքական գործիչ, թարգմանիչ, գրող, արհմիութենական գործիչ և էսպերանտիստ
ԳործունեությունՔաղաքական գործիչ, թարգմանիչ, գրող, արհմիութենական գործիչ, հրապարակախոս
Զբաղեցրած պաշտոններMinister of Justice and Law?, Secretary General of the Confederación Nacional del Trabajo? և գերագույն քարտուղար
ԿուսակցությունWorkers' Party of Marxist Unification?, Communist Left of Spain?, Իսպանիայի կոմունիստական կուսակցություն, Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցություն և Republican Nationalist Federal Union?
ԱնդամությունCNT
ԵրեխաներՄարիա Անտոնիա Սիմո ի Անդերու
 Andreu Nin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Անդրեու Նինը ծնվել է կոշկակարի ու գյուղացու աղքատ ընտանիքում։ Ստացել է մանկավարժական կրթություն։ 1914 թվականին տեղափոխվել է Բարսելոնա, որտեղ որոշ ժամանակ դասավանդել է անարխիստների կողմից ստեղծված աշխարհիկ դպրոցում։ Մանկավարժական աշխատանքի կատարման հետ զուգահեռ սկսել է հետաքրքրվել հրապարակախոսությամբ։ Սկսել է մասնակցել ձախերի շարմանը և ընդունվել անարխոսինդիկալիստական Աշխատանքի ազգային համադաշնության շարքերը։ 1917թվականին անդամագրվել է Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցությանը։ Դարձել է աշխատավորական շարժման հայտնի գործիչներից մեկը։ Մասնակցել է Իսպանիայի կոմունիստական կուսակցության ստեղծման աշխատանքներին։ 1920-1921 թվականներին եղել է Աշխատանքի ազգային համադաշնության գլխավոր քարտուղարը։ 1921 թվականի ապրիլին ընդգրկվել է Աշխատանքի ազգային համադաշնության պատվիրակության կազմում, որը հրավիրվել էր մասնակցելու Կոմունիստական ինտերնացիոնալի 3-րդ կոնգրեսին ու Կարմիր արհմիությունների ինտերնացիոնալի 1-ին կոնգրեսին[4]։

Հետագա 9 տարում մնալով ԽՍՀՄ-ում՝ սկզբնական շրջանում աշխատել է Կոմինտերնում և Արհմինտերի քարտուղարությունում։ Անդամագրվել է ԽՄԿԿ-ին, ընտրվել Մոսկվայի քաղխորհրդ, մտերմացել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության ձախ ընդիմության ներկայացուցիչների հետ, համագործակցել Լև Տրոցկու հետ և դարձել նրա ընկերն ու հակաստալինյան ձախ ընդդիմության ակնառո ներկայացուցիչ։ Ընդիմության գործունեությանը մասնակցելու համար 1926 թվականին Նինը հեռացվում է Կարմիր արհմիությունների ինտերնացիոնալից և վերցվում հսկողության տակ։ Հետագա հաջորդ չորս տարիներին նա Խորհրդային Միության իշխանություններից փորձում էր ԽՍՀՄ տարածքն ընտանիքի՝ կնոջ Օլգա Տարեևի և երկուաղջիկների՝ Իրայի ու Նորայի հետ միասին լքելու թույլտվություն ստանալ[4]։

1930 թվականին Իսպանիա վերաադառնալուց հետո Նինը հակաստալինյան տրամադրվածություն ունեցող կոմունիստների միավորման համար ուղիներ էր փնտրում։ Այդ նպատակով նա հիմնադրեց լենինական «Կոմունիստական ձախ Իսպանիա» կազմակերպությունը («Izquierda Comunista de España»), որը կապեր էր հաստատել միջազգային տրոցկիստական ընդդիմության հետ։ Իմիջիայլոց, այդ ժամանակ Նինի մոտ Տրոցկու գաղափարների նկատմամբ հակասություններ էին առաջացել։ «Կոմունիստական ձախ Իսպանիա» կազմակերպությունը մնաց փոքր, մեկուսացված խմբակ, և Տրոցկին իր իսպանացի համախոհներին առաջարկեց անդամագրվել «Իսպանիայի սոցիալիստական երիտասարդություն» (Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության երիտասարդական թև), որպեսզի կիրառեն էնտրիզմի մարտավարություն և թույլ չտան, որպեսզի ստալինիստները սկսեն վերահսկել ձախերի շարժումը։ Նինը չհետևեց Տրոցկու խորհրդին։ Փոխարենը նա խզեց իր կապերը Միջազգային ձախ ընդդիմության հետ և միավորվեց Խոակին Մարունիի Բանվորա-գյուղացիական դաշինքին, որը սատարում էր ԽՄԿԿ-ի աջ ընդդիմությանը։ 1935 թվականի նոյեմբերին Տրոցկու և Բուխարինի համախոհների կողմից ստեղծված կուսակցությունը ստանում է Մարքսիստական միության աշխատավորական կուսակցություն անվանումը։ Տրոցկին դժգոհ էր Անդրեու Նինից. «Իսպանական հեղափոխության սկզբից ես սերտ հարաբերությունների մեջ էի գտնվում աշխատավորների, մասնավորապես՝ Անդրեու Նինի հետ։ Մենք փոխանակվում էինք հարյուրավոր նամակներով։ Միայն երկարատև ամիսների փորձից հետո ես եկա այն եզրակացության, որ ազնիվ ու գործին հավատարիմ Նինը մարքսիստ չէ, այլ կենտրոնամետ, լավագույն դեպքում՝ իսպանական մարտովական, այսինքն՝ ձախ մենշևիկ»[4][5]։

Ազգային ճակատի ստեղծման ժամանակ Մարքսիստական միության աշխատավորական կուսակցությունը սոցիալիստների, մոսկվայամերձ կոմունիստների, անարխիստների ու ազատականների հետ ընդգրկվեց դրա կազմի մեջ։ 1936 թվականին Իսպանիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում Ազգային ճակատի հաղթանակից հետո Նինը մասնակցում է Կատալոնիայում մասնակցում է ինքնակառավարման ինքնավար մարմինների ստեղծման աշխատանքներին և նույնիսկ դառնում է Լուիս Կոմպանիսի ղեկավարած Ժեներալիտետի (Կատալոնիայի կառավարության) Արդարադատության նախարարը։ Սակայն, արդեն 1936 թվականի դեկտեմբերին, Խորհրդային Միության ճնշման ներքո Կոմպանիսը ստիպված էր Անդրեու Նինին հեռազնել կառավարության կազմից[6]։

 
Բարսելոնայի Լա Ռամբլա փողոցում տեղադրված Նինին նվիրված հուշատախտակ

Քաղաքացիական պատերազմի ժամանակ՝ 1937 թվականին Բարսելոնայում կառավարական զորքերի և անարխիստների ու հակաստալինիստ մարքսիստների միջև ընդհարումներից հետո Նինը ձերբակալվում է կեղծված ապացույցների հիման վրա մեղադրվում էֆրանկիստների հետ կապեր ունենալու մեջ։ Սակայն նա կտրականապես մերժում է ընդունել իր «մեղքը», ինչով իսպանական իշխանություններին և ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատին դժվարին դրության առջև է կանգացնում, քանի որ վերջինները ցանկանում էին Մարքսիստական միության աշխատավորական կուսակցության գործիչների նկատմամբ ցուցադրական դատավարություն կազմակերպել։ Վերջիվերջո, ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատը որոշում է կայացնում չեզոքացնել Անդրեու Նինին։ 1937 թվականի հունիսի 20-ին «Նիկոլայ» գործողության շրջանակներում ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի գործակալների խումբը Իսպանիայում ՆԳԺԿ-ի ռեզիդենտ Ա. Օրլովի հրամանատարությամբ և հետախույզ Ի. Գրիգուլեվիչի մասնակցությամբ բանտից առևանգում է Անդրեու Նինին, ինչից հետո սպանում[6][7][8]։

Անդրեու Նինը, ով վարժ խոսում էր ռուսերեն լեզվով և հիանում ռուս գրողներով, հայտնի է նաև այն հանգամանքով, որ առաջիններից մեկն է ռուսական գրականությունը թարգմանել կատալոներեն։ Կատալոնացի ընթերցողներին ուղիղ թարգմանությամբ նա ծանոթացնում էր Լ. Ն. Տոլստոյի («Աննա Կարենինա»), Ֆ. Մ. Դոստոևսկու («Ոճիր և պատիժ»), Ա. Պ. Չեխովի, Ի. Ս. Տուրգենևի ստեղծագործությունների հետ։ Խորհրդային հեղինակներից թարգմանել է Բորիս Պիլնյակի («Վոլգան թափվում է Կսպից ծով»), Նիկոլայ Բոգդանովի («Առաջին ընկերուհի») և Միխայիլ Զոշչենկոյի ստեղծագործությունները[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  4. 4,0 4,1 4,2 Pelai Pagès, Andreu Nin: Su evolución política (1911-37) (Andreu Nin: His Political Evolution, 1911-37). Bilbao: Editorial Zero, 1975.
  5. Л. Троцкий. Центризм и IV Интернационал Արխիվացված 2012-12-15 Wayback Machine
  6. 6,0 6,1 6,2 Andrew Durgan, BOC 1930-1936: El Bloque Obrero y Campesino (BOC 1930-1936: The Workers' and Peasants' Bloc). Barcelona: Laertes S.A. de Ediciones, 1996.
  7. Alexander Orlov. The Secret History of Stalin’s Crimes. Random House, 1953
  8. Нил Никандров. Григулевич. — М.: Молодая гвардия, 2005. , (ЖЗЛ) — ISBN 5-235-02825-2 — С. 57, 63, 69—71.

Օգտագործված գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել