Միխայիլ Միխայլովիչ Զոշչենկո (ռուս.՝ Михаил Михайлович Зощенко, հուլիսի 28 (օգոստոսի 9), 1894[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն և Պոլտավա, Ռուսական կայսրություն - հուլիսի 22, 1958(1958-07-22)[2][3][4][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[6]), ռուս արձակագիր, դրամատուրգ, երգիծաբան։

Միխայիլ Զոշչենկո
Mikhail Zoshchenko Rasskazy.jpg
Ծնվել էհուլիսի 28 (օգոստոսի 9), 1894[1]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն կամ Պոլտավա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 22, 1958(1958-07-22)[2][3][4][…] (63 տարեկան)
Վախճանի վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանSestroretsk cemetery
Մասնագիտությունգրող, լրագրող, դրամատուրգ, թարգմանիչ և սցենարիստ
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունPavel Military School?
Ուշագրավ աշխատանքներYouth Restored?, Blue Book?[5] և Before Sunrise?
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
Commons-logo.svg Mikhail Zoshchenko Վիքիպահեստում

Գործունեություն, ստեղծագործություններԽմբագրել

Սկսել է տպագրվել 1922 թվականից։ Եղել է «Սերապիոնյան եղբայրներ» գրական խմբի անդամ։ Զոշչենկոյի առաջին գիրքը` «Նազար Իլյիչի, պարոն Սինեբրյուխովի պատմածները» (1922), և դրան հաջորդած պատմվածքները լայն ճանաչում բերեցին հեղինակին։ Այստեղ ներկայացվում են նոր պայմանների հարմարվել ջանացող քաղքենիները, որոնք համոզված են, թե հեղափոխությունը կատարվել է իրենց անդորր գոյությունն ապահովելու համար։ «Վերթերի տառապանքները» (1933), «Մեծ քաղաքի կրակները» (1936) և այլ պատմվածքմերում գրողը իր «հերոսների» բացասական հատկությունները հաճախ հակադրում է բարեկամական ազնիվ զգացմունքներին, որոնք ապագայում դրսևորվելու են մարդկանց հարաբերություններում։ Զոշչենկոյի ստեղծագործությունների մեջ զգալի տեղ ունեն ֆելիետոնները, որոնք արձագանքում են օրվա հրատապ հարցերին։ Գրել է նաև վիպակներ` «Երկնագույն գիրք» (1934), «Կերենսկի» (1937), «Տարաս Շևչենկո» (1939) և այլն, երգիծական պիեսներ՝ «Պարուսինե պայուսակ» (1939), «Թող ձախորդը լաց լինի» (1946)։

ԵրկերԽմբագրել

Մ. Մ. Զոշչենկոյի ստեղծագործությունները թարգմանվել են շատ լեզուներով, այդ թվում 2011 թվականին՝ ճապոներեն Գեորգի Կովենչուկի պատկերազարդմամբ[7]։

  • Зощенко М. Собрание сочинений в 3 тт. / Сост., подг. текста, предисл., примеч. Ю. В. Томашевского. - М., 1986. Репринтное изд.: М., 1994
  • Зощенко М. Парусиновый портфель: рассказы разных лет. Сентиментальные повести. Мишель Синягин: Повести и рассказы. - М.: Дом, 1994.
  • Зощенко М. М. Голубая книга. Рассказы. - М.: Правда, 1989.
  • Зощенко М. Рассказы / Сост. А. Старкова. - М.: Художественная литература, 1987.
  • Зощенко М. Возвращенная молодость; Голубая книга; Перед восходом солнца: Повести / Сост., примеч. Ю. Томашевского; Послесл. А. Гулыги. - Л.: Художественная литература, 1988.
  • Зощенко М. М. Повесть о разуме. - М.: Педагогика, 1990.
  • Зощенко М. Собрание сочинений в 7 тт. / Сост. и примеч. И. Н. Сухих. - М.: Время, 2008

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 702