Լուիս Կոմպանիս ի Ժովեր (կատ.՝ Lluís Companys i Jover, հունիսի 21, 1882(1882-06-21)[1] կամ հունիսի 21, 1883(1883-06-21)[2][3][4], El Tarròs, Տորնաբոուս, Urgell[5][2][3][…] - հոկտեմբերի 15, 1940(1940-10-15)[6][2][3][…], Մոնժուիկի ամրոց[2]), կատալոնացի քաղաքական գործիչ, 1933 թվականի Իսպանիայի կառավարության նախարար, Կատալոնիայի կառավարության ղեկավար 1933-ից 1934 և 1936-ից 1940 թվականներին։ Եղել է Եվրոպայի պատմության մեջ ժողովրդավարական ընտրություններում ընտրված գնդակահարված միակ գործող նախագահը[8]։

Լուիս Կոմպանիս
 
Կուսակցություն՝ Կատալոնիայի հանրապետական ձախեր
Կրթություն՝ Բարսելոնայի համալսարան և Liceu Poliglot?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան և արհմիութենական գործիչ
Ծննդյան օր հունիսի 21, 1882(1882-06-21)[1] կամ հունիսի 21, 1883(1883-06-21)[2][3][4]
Ծննդավայր El Tarròs, Տորնաբոուս, Urgell[5][2][3][…]
Վախճանի օր հոկտեմբերի 15, 1940(1940-10-15)[6][2][3][…]
Վախճանի վայր Մոնժուիկի ամրոց[2]
Թաղված Fossar de la Pedrera[7]
Քաղաքացիություն  Իսպանիա[7]
Հայր Josep Companys i Fontanet?
Մայր Maria Lluïsa de Jover?
Ամուսին Carme Ballester i Llasat?[7] և Mercè Micó i Busquets?[7]
Զավակներ Lluís Companys i Micó?[7] և Maria de l'Alba Companys i Micó?[7]
 
Ինքնագիր Изображение автографа

Երիտասարդ տարիներ խմբագրել

Լուիս Կոմպանիսը ծնվել է ազնվական ծագում ունեցող գյուղացու ընտանիքում։ Եղել է ընտանիքի 10 երեխաներից երկրորդ տղան։ Նրա ծնողներն էին Ժոզեպ Կոմպանիսն ու Մարիա Լուիզա դե Ժովերը[9]։ Բարսելոնայի համալսարանում իրավաբանի դիպլոմ ստանալուց հետո Կոմպանիսը սկսեց մանսակցել Կատալոնիայի քաղաքական կյանքին։ 1906 թվականին զինվորականների կողմից կատալոնյան «Cu-Cut!» և «La Veu de Catalunya» թերթերի գրասենյակների հրդեհման և «Իրավասությունների օրենքի» («Ley de Jurisdicciones») հաստատումից հետո Իսպանիայի դեմ հանդես եկավ ելույթով, մասնակցեց «Համերաշխություն» կատալոնյան ազգային շարժման ստեղծման աշխատանքներին և որդեգրեց ձախ ազատական հայացքներ։

Ավելի ուշ դարձավ «Դաշնային ազգայնական հանրապետական միության» (Unió Federal Nacionalista Republicana) անդամ, որտեղ նշանակվեց երիտասարդական թևի նախագահ։ Երիտասարդական միջոցառումների համար ձերբակալվել ու բանտ է ուղարկվել 15 անգամ։ 1917 թվականին Բարսելոնայում տեղի ունեցած ողբերգական շաբաթից հետո ոստիկանական արձանագրություններում որակավորվել է որպես «վտանգավոր մարդ»։

Ֆրանցիսկ Լայերտի հետ Կոմպանիսը ներկայացնում էր Կատալոնյան հանրապետական կուսակցության ձախ ֆրակցիան։ 1916 թվականին ընտրվել է Բարսելոնայի քաղաքային խորհրդի խորհրդական։ 1920 թվականի նոյեմբերին Սալվադոր Սեգի (հայտնի որպես Էլ Նոյ դել Սուկրե), Մարտին Բարերայի, Ժոզեպ Վիադուի և արհմիութենական կազմակերպությունների ակտիվ ներկայացուցիչների հետ միասին ձերբակալվել է, այնուհետև արտաքսվել Մենորկա կղզու Մաոն քաղաքի Կաստել դե լա Մոլա։ Դրանից հետո Լայերտը սպանվում է։

Չնայած իր արտաքսմանը՝ 1920 թվականին տեղի ունեցած Իսպանիա խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Լուիս Կոմպանիսը Սաբադելյա քաղաքից ընտրվում է ժողովրդական պատգամավոր՝ զբաղեցնելով այն տեղը, որը պետք է զբաղեցնել Լայերտը։ Այդ փաստը նրան շնորհեց պատգամավորական անձեռնմխելիություն, ինչի արդյունքում նա ազատվեց բանտից։

1922 թվականի Լուիս Կոմպանիսը եղել է Կատալոնիայի գյուղացիների միության (Unió de Rabassaires) հիմնադիրներից մեկը։ Պրիմո դե Ռիվերայի կառավարման ժամանակաշրջանում նա միությունում աշխատում էր որպես իրավաբան և «La Terra» պարբերականի տնօրեն։

Հերթական անգամ ձերբակալված լինելու պատճառով նա չկարողացավ մասնակցել «Ձախերի համաժողովին» («Conferència d’esquerres»), որը տեղի ունեցավ 1931 թվականի մարտի 12-ից 19-ն ընկած ժամանակահատվածում։ Համաժողովի ժամանակ ստեղծվեց կոալիցյոն ձախ քաղաքական Esquerra Republicana de Catalunya (ERC) կուսակցությունը։ Այնուամենայնիվ, Կոմպանիսն ընտրվեց այդ կուսակցության գործադիր կոմիտեի անդամ՝ ներկայացնելով Կատալոնիայի հանրապետական կուսակցությունը։ Իսպանական աշխատավորական շարժման և իսպանական արհմիութենական շարժման հետ ունեցած կապերի շնորհիվ Լուիս Կոմպանիսի՝ այդ պաշտոնում ընտրվելու հանգամանքը Կատալոնիայի ձախ հանրապետական կուսակցությանը (ERC) հասարակության ձախակողմյան հայացքներու ունեցողների շրջանում ձևավորեց մեծ համբավ։ Նախկինում նա համարվում էր առաջադեմ փոքր ազնվականության թույլ շարժման մասնակից։

1933 թվականին Լուիս Կոմպանիսը ընտրվում է Կատալոնիայի գեներալիտետի ղեկավար (գործնականում՝ Կատալոնիայի կառավարության նախագահ)։ Չնայած այն հանգամանքին, որ 1934 - 1936 թվականներին պաշտոնապես Կատալոնիայի կառավարությունը չէր գործում, իսկ 1939 թվականից վերջնական ոչնչացված էր՝ Լուիս Կոմպանիսը մնաց Կատալոնիայի գեներալիտետի ղեկավարի պաշտոնում մինչև 1940 թվականին տեղի ունեցած իր մահապատիժը։

Կատալոնական պետության հռչակում խմբագրել

1934 թվականի հոկտեմբերի 6-ին Լուիս Կոմպանիսը ղեկավարեց կենտրոնական իշխանությունների և հանրապետական կառավարության աջ թևի դեմ սկսված ազգայնական կատալոնյան ապստամբությունն ու հռչակեց Կատալոնյան պետությունը (Estat Català)[10]: Այդ կապակցությամբ նա ձերբակալվում է և դատապարտվում երեսուն տարվա բանտարկության[11]։ Այնուամենայնիվ, 1936 թվականին տեղի ունեցած համընդհանուր խորհրդարանական ընտրություններում ձախերի հաղթանակից հետո նա նոր կառավարության կողմից ազատ արձակվեց։

Քաղաքացիական պատերազմ խմբագրել

Շուտով Իսպանիայում սկսվեց քաղաքացիական պատերազմ։ Լուիս Կոմպանիսը միացավ Իսպանիայի երկրորդ հանրապետությանն ընդեմ խռովարարների։ Նա մեծ դեր կատարեց հակաֆաշիստական ոստիկանության հետ համագործակցության գործում, որը կազմակերպվել էր իր կառավարության, Մարքսիստական միավորման աշխատավորական կուսակցության, Հեղափոխական հակաստալինյան կոմունիստական կուսակցության, ինչպես նաև «Confederación Nacional del Trabajo» համադաշնության և անարխիստական սինդիկալիստական արհմիութենական կազմակերպության կողմից[12]։

Քաղաքացիական պատերազմի ընթացքում Լուիս Կոմպանիսը փորձում էր պահպանել իր քաղաքական դաշինքի միասնականությունը, սակայն, այն բանից հետո, երբ Խորհրդային Միության հյուպատոս Վլադիմիր Անտոնով-Օվսեենկոն սպառնաց, որ ԽՍՀՄ-ը կդադարեցնի Կատալոնիային մատակարարել օգնություն, 1936 թվականի դեկտեմբերին աշխատանքից հեռացրեց Մարքսիստական միության աշխատավորական կուսակցության ղեկավար, Արդարադատության նախարար Անդրեյ Նինին։

Ձերբակալություն և մահապատիժ խմբագրել

Քաղաքացիական պատերազմից հետո՝ 1939 թվականի փետրվարին Ֆրանսիա մեկնած Լուիս Կոմպանիսը 1940 թվականի օգոստոսի 13-ին Նանտի մոտ գտնվող Լա Բոլ լե Պենում ձերբակալվում է։ Այնուհետև Կոմպանիսը արտաքսվում է Իսպանիա, 1940 թվականի սեպտեմբերին հանձնվում Մադրիդի ազգայնական կառավարությանը և բանտարկվում պետական անվտանգության ծառայության (Dirección General de Seguridad) շտաբակայանի նկուղում։ Կոմպանիսն այնտեղ է պահվում շուրջ 5 շաբաթ, որի ընթացքում ենթարկվում է կտտանքների ու ծեծի։ Ֆրանկոյի վարչակարգի բարձրաստիճան գործիչները այցելում էին նրա խուց, վիրավորում և նրա ուղղությամբ նետում մետաղդրամնեեր ու հացի փշուրներ[13]։ 1940 թվականի հեկտեմբերի 15-ին ընդամենը մեկ ժամ տևած ռազմական դատարանի նիստից հետո «զինված ապստամբության» մեղադրանքով Լուիս Կոմպանիսը Բարսելոնայում գտնվող Մոնժուիկի ամրոցում գնդակահարվում է[14]

Հիշատակ խմբագրել

Լուիսս Կոմպանիսի հիշատակի պատվին նրա անունով է կոչվել Բարսելոնայի Օլիմպիական մարզադաշտը։ 1998 թվականին, ի հիշատակ Կոմպանիսի, Բարսելոնայի Պասեո դե Լուիս Կոմպանիս պողոտայում գտնվող Հաղթական կամարի մոտ տեղադրվել է հուշարձան:Նրա ընկերը՝ գրող Կոնչիտա Ժուլիան, հուշարձանի վրա պատկերված է նրա կողքին։

Լուիս Կոմպանիսի աճյունը ամփոփված է Բարսելոնայի Արական գերեզմանոցում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Iniciativas?_piref73_2148295_73_1335437_1335437.next_page=/wc/servidorCGI&CMD=VERLST&BASE=DIPH&FMT=DIPHXD1S.fmt&DOCS=4-4&DOCORDER=FIFO&OPDEF=Y&NUM1=&DES1=&QUERY=%2827450%29.NDIP.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Iniciativas?_piref73_2148295_73_1335437_1335437.next_page=/wc/servidorCGI&CMD=VERLST&BASE=DIPH&FMT=DIPHXD1S.fmt&DOCS=5-5&DOCORDER=FIFO&OPDEF=Y&NUM1=&DES1=&QUERY=%2827450%29.NDIP.
  4. 4,0 4,1 http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Iniciativas?_piref73_2148295_73_1335437_1335437.next_page=/wc/servidorCGI&CMD=VERLST&BASE=DIPH&FMT=DIPHXD1S.fmt&DOCS=3-3&DOCORDER=FIFO&OPDEF=Y&NUM1=&DES1=&QUERY=%2827450%29.NDIP.
  5. 5,0 5,1 5,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  6. 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  8. Eaude, Michael Catalonia: A Cultural History. — New York: Oxford University Press, 2007. — С. 10. — ISBN 9780199886883
  9. Finestres, Jordi (2012 թ․ հոկտեմբեր). «Lluís Companys. El president màrtir» (Catalan) (121). Barcelona: Sàpiens: 46–49. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Preston, Paul. The Spanish Civil War. Reaction, revolution & revenge. Harper Perennial. London. 2006. p.78
  11. Beevor, Antony. The battle for Spain. The Spanish Civil War 1936—1939. Penguin Books. 2006. London. p.30
  12. Preston, Paul. The Spanish Civil War. Reaction, revolution & revenge. Harper Perennial. London. 2006. pp.253-254
  13. Juliá, Santos; Casanova, Julián; Solé i Sabaté, Josep Maria; Villarroya; Moreno, Francisco. Victimas de la guerra civil. Ediciones Temas de Hoy. 1999. Madrid. p. 331
  14. Gary McDonogh, Gary (2009) Iberian Worlds. Taylor & Francis At Google Books. Retrieved 17 June 2013.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Луис Компанис // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.