Անդրեյ Իվանովիչ Ժելյաբով (օգոստոսի 17 (29), 1851, Նիկոլաևկա, Թեոդոսիայի գավառ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 3 (15), 1881, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), հեղափոխական-նարոդնիկ, «Նարոդնայա Վոլյա» գործադիր կոմիտեի անդամ, կայսր Ալեքսանդր II-ի սպանության կազմակերպիչներից մեկը։

Անդրեյ Ժելյաբով
ռուս.՝ Андрей Желябов
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 17 (29), 1851
ԾննդավայրՆիկոլաևկա, Թեոդոսիայի գավառ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 3 (15), 1881 (29 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՀունվարի 9-ի զոհերի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
 Andrei Zhelyabov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Անդրեյ Իվանովիչ Ժելյաբովը ծնվել է 1851 թվականի օգոստոսի 17 (29)-ին Գորնոստաևկա (այժմ՝ Ղրիմի Հանրապետության Լենինյան շրջան) գյուղում, ճորտ սպասավոր գյուղացու ընտանիքում (եղբայրը՝ Միխայիլ, քույրերեը՝ Ալեքսանդրա, Մարիա, Օլգա)։ Ժելյաբովին կարդալ սովորեցրել է մորական պապը՝ Գաբրիել Տիմոֆեևիչ Ֆրոլովը. այդ մասին իմանալով՝ Նելիդովը որոշել է շարունակել երեխայի ուսուցումը։ 1860 թվականին Ժելյաբովը ընդունվել է Կերչի շրջանային ուսումնարան, որը հետագայում վերածվել է Ալեքսանդրովյան արական վարժարանի։ Գիմնազիայում ծանոթացել է սոցիալիզմի գաղափարներին՝ կարդալով Ն. Գ. Չերնիշևսկու «Ի՞նչ անել»-ը։ Ուսումն ավարտել է արծաթե մեդալով։

 
Ա. Ժելյաբովը ուսանողական տարիներին

1869 թվականին Ժելյաբովը ընդունվել Է Օդեսայի Նովոռոսիյսկյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Եղել է սոցիալիստների ուսանողական խմբակի ակտիվ անդամ։ 1871 թվականին Ժելյաբովը գլխավորել է դասախոս Բոգիշիչի վիրավորական պահվածքին ի պատասխան ծավալված ուսանողական հուզումները, ինչի համար հեռացվել է համալսարանից, իսկ հետո արտաքսվել քաղաքից։  Հաջորդ տարի Ժելյաբովին մերժել են վերականգնվել համալսարանում։ Նա ստիպված էր ապրուստի համար վաստակել՝ պատահական դասեր տալով։ Ժելյաբովը ծանոթանում է Ֆ. Վոլխովսկու «չայկովցիների» խմբակի անդամների հետ։ 1873 թվականին, Օլգա Սեմյոնովնա Յախնենկոյի հետ ամուսնությունից հետո, որի արդյունքում ծնվել է նրա որդին՝ Անդրեյը, Ժելյաբովը տեղափոխվել է Կիևի նահանգի Գորոդիշչե (այժմ՝ Կիևի մարզի Բորիսպոլի շրջան)։ Այստեղ նա ծանոթացել է ուկրաինական հեղափոխական կազմակերպությունների գործիչների հետ (այդ թվում ՝ «Գրոմադի»՝ ազգայնական ուղղվածությամբ կազմակերպության անդամների հետ)։ Նույն թվականին վերադարձել է Օդեսա, դարձել Վոլխովսկու խմբակի անդամ։ 1874 թվականին ձերբակալվել է Պյոտր Մակարևիչի գործով, սակայն հետո գրավի դիմաց ազատ է արձակվել։ 1875-1877 թվականներին եղել է «ժողովրդի մեջ քայլելու» մասնակից։ 1877 թվականին ձերբակալվել և տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ։ Այստեղ, նախնական կալանքի տանը, նա հանդիպել է բազմաթիվ նարոդնիկների, այդ թվում՝ Սոֆյա Պերովսկայային։ Մասնակցել է «193-ի գործընթացին»։ 1878 թվականի հունվարի 23-ին արդարացվել է։ Այնուհետև Ժելյաբովը բնակվել է Պոդոլսկի մարզում՝ շարունակելով քարոզչություն իրականացնել գյուղացիների շրջանում։

Գյուղում քարոզչության արդյունքները չտեսնելով՝ շատ այլ նարոդնիկների նման Ժելյաբովն աստիճանաբար հանգել է քաղաքական տեռորի անհրաժեշտության համոզմունքին։ 1879 թվականի հունիսին մասնակցել է Լիպեցկի համագումարին, դարձել նոր կուսակցության գործադիր կոմիտեի անդամ։ Այնուհետև Ժելյաբովին ընդունել են «Զեմլյա ի վոլյա» կուսակցության անդամ, ուստի նա կարողացել է մասնակցել Վորոնեժի համագումարին։ «Զեմլյա ի վոլյա»-ի պառակտումից հետո դարձել է «Նարոդնայա վոլյա»-ի ամենաակտիվ գործիչներից մեկը։

 
Ս. Պերովսկայան և Ա. Ժելյաբովը դատարանում

1879 թվականի նոյեմբերի 17-ին Ալեքսանդրովսկու մաուցներում մասնակցել է Ղրիմից վերադարձող Ալեքսանդր II կայսեր դեմ՝ նրա գնացքը պայթեցնելու միջոցով անհաջող մահափորձին։

1880 թվականի փետրվարին հանդես է եկել որպես Ձմեռային պալատում պայթյունի կազմակերպիչներից մեկը. պայթյունը նախապատրաստել և իրականացրել է Ստեպան Խալտուրինը։ 1880 թվականին դարձել է Գործադիր կոմիտեի փաստացի ղեկավարը, «Նարոդնայա վոլյա»-ի՝ աշխատավորական, ուսանողական և ռազմական կազմակերպության կազմակերպիչներից մեկը։ Եղել է «Նարոդնայա վոլյա»-ի աշխատանքային անդամների ծրագրի մշակողներից մեկը։

 
Մահապատիժը

1880-1881 թվականների ձմռանը ղեկավարել էր կայսեր դեմ հերթական մահափորձի նախապատրաստումը։ Ձերբակալվել է Մ. Տրիգոնիի հետ՝ Նևսկի պողոտայի և Կարավանյան փողոցի անկյունում գտնվող տիկին Մեսյուրոյի կահավորված սենյակներում՝ N 12-ում, փետրվարի 27-ին, այսինքն՝ Ալեքսանդր II-ի դեմ իր նախապատրաստած հաջողված մահափորձից 2 օր առաջ։  Պահանջել է իրեն կցել կայսերասպանների գործին։

Ի թիվս այլ նարոդնիկների՝ մահապատժի Է դատապարտվել մարտի 26-ին բացված Հատուկ ներկայության Կառավարական Սենատի կողմից (նախագահող ադամ սենատոր՝ է. Յ. Ֆուկս, դատախազ՝ Ն. Վ. Մուրավյով)։ Դատարանում հրաժարվել է պաշտպանից, փորձել է բացատրել իր համոզմունքներն ու կուսակցության ծրագիրը («...ծառայել եմ ժողովրդի ազատագրման գործին։ Սա իմ միակ զբաղմունքն է, որին ես երկար տարիներ ծառայում եմ իմ ողջ էությամբ», - հայտարարել Է նա հարցաքննության ժամանակ[1]):

1881 թվականի ապրիլի 3 (15)-ին կախաղան է բարձրացվել Սեմյոնովյան գնդի հրապարակում։

Անձնական գնահատականներ խմբագրել

Վ. Ի. Լենինը Ժելյաբովին դասել է այնպիսի մեծ հեղափոխականների շարքին, ինչպիսիք են Ռոբեսպիեռը և Գարիբալդին[2]։ Ժելյաբովի մասին նա նաև խոսում է իր «Ի՞նչ անել» ստեղծագործության մեջ որպես հեղափոխական շարժման «կորիֆեյերից» մեկը, ում «թեժ քարոզները արժանանում են ինքնաբուխ արթնացող զանգվածի արձագանքներին», սակայն Ժելյաբովին, որպես օրինակ, նա դիտարկել չի պատրաստվում[3]։

«1881 թվականի մարտի 1-ի ոճրագործության, որի զոհը Բոզայում դարձել է պատվավոր կայսր Ալեքսանդր II Նիկոլաևիչը, գործով դատավարությունում Հատուկ ներկայության Կառավարական Սենատի դատախազի պարտականությունները կատարող Ն. Վ. Մուրավյովն ասել է՝

«Դատարանում և գործի նախնական ուսումնասիրության ժամանակ Ժելյաբովի ցուցմունքներում, որոնց բովանդակությունը տեղադրված է մեղադրական ակտում, նշմարվում է մի գիծ, որի վրա ես արդեն ուշադրություն հրավիրել եմ. այդ գիծը չափազանցված լույսի մեջ իմ գործը ներկայացնելու ցանկությունն է, այն ընդլայնելու ցանկությունը, կազմակերպությանը բնութագիր հաղորդելու ցանկությունը, ինչից այն զուրկ էր, ցանկություն, կասեմ ուղղակի, սեթևեթելու կուսակցության նշանակությամբ և մասամբ վախեցնել փորձելու։ Բայց ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը չհաջողվեց ամբաստանյալին։ Սպիտակ թելերով կարված են հեղափոխական հերոսության մասին բոլոր այդ հայտարարությունները, դատարանը նրանց միջոցով տեսնում է անհրապույր ճշմարտությունը < ... > Երբ ես ինքս ինձ համար, տվյալ գործի հիման վրա Ժելյաբովի մասին ընդհանուր տպավորություններով կարծիք էի ձևավորում, նա ինձ վրա իր արտաքին տեսքի և դիրքի մասին շատ հոգացող մարդու տպավորություն էր թողել։ Իսկ երբ դատարանում հպարտությամբ ասաց, որ վայելում է գործադիր կոմիտեի վստահությունը, ես լիովին համոզվեցի, որ մենք մեր առջև ունենք մարդու՝ փառասեր հեղափոխականի տեսակ»[4]։

Հիշատակ խմբագրել

Անդրեյ Ժելյաբովի անվան փողոցները գոյություն ունեն նախկին ԽՍՀՄ-ի բազմաթիվ քաղաքներում, օրինակ՝ Ժելյաբովի հրապարակ Սմոլենսկում, Ժելյաբովի փողոց Պավլովսկում, Ժելյաբովի փողոց Լիպեցկում, սրան գումարած՝ Լիպեցկի Նիժնի պարկում գտնվող՝ ահաբեկիչների անունների ցուցակով նարոդնիկների հուշարձանը, փողոցներ Բրյանսկում, Վորոնեժում, Իրկուտսկում, Կազանում, Կալինինգրադում, Կինեշմայում, Կրասնոյարսկում, Մագնիտոգորսկում, Մոժայսկում, Պերմում, Ռիբինսկում, Տագանրոգում, Տվերում, Օրենբուրգում, Դոնեցկում, Եվպատորիայում, Կերչում, Սիմֆերոպոլում, Թեոդոսիայում, Նովոչերկասկում, Բորովիչեում։ Ավելի վաղ Ժելյաբովի անունը կրում էին փողոցներ նաև Լենինգրադում (մինչև 1991 թվականը) և Սամարայում (մինչև 2009 թվականը)[5]։ Ինչպես նաև, Անդրեյ Ժելյաբովի անունը կրող ավան կա Վոլոգդայի մարզի Ուստյուժենսկի թաղամասում։

Հասցեներ Սանկտ Պետերբուրգում խմբագրել

Մատենագրություն խմբագրել

Գրականություն խմբագրել

Կինոֆիլմեր խմբագրել

  • «Նահանգապետի աղջկա միակ սերը» (փաստագրակամ ֆիլմ, ռեժիսոր՝ Ելիզավետը Տրուսևիչ, «ՍտոԼենտ» կինոընկերություն, 2009).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.terrahumana.ru/arhiv/07_02/07_02_03.pdf
  2. Желябов Андрей Иванович հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  3. Сергей Кремлёв Ленин. Спаситель и создатель. — Litres, 2016-03-31. — 2156 с. — ISBN 9785040042722
  4. Цит. по: «Правительственный Вѣстникъ». 4 апреля 1881, № 74. — С. 2.
  5. В 2009 году улица Желябова в Самаре была переименована в улицу Григория Аксакова

Արտաքին հղումներ խմբագրել

В искусстве:

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Ժելյաբով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 284